Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)
Քելբաջարի շրջանը (ադրբ.՝ Kəlbəcər rayonu) Խորհրդային Հայաստանի վարչական շրջան էր, որ գոյություն է ունեցել 1930-1993 թթ․։ Նրա վարչական կենտրոնը Որոտան (Կուբաթլու) քաղաքն էր։ Մինչև խորհրդայնացումը եղել է Հայաստանի կազմում։ Սահմանակից է եղել Հայաստանի ԽՍՀ–ի Վարդենիսի, Ազիզբեկովի, Սիսիանի և Գորիսի շրջաններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Ադրբեջանի շրջան |
Մտնում է | Ադրբեջան և Ադրբեջանական ԽՍՀ |
Վարչկենտրոն | Քարվաճառ (Քելբաջար) |
ԲԾՄ | 1961 մետր |
Բնակչություն | 43 713 մարդ (1989) |
Տարածք | 1936 |
300x350px | |
Հիմնադրված է | օգոստոսի 8, 1930 թ. |
ISO 3166-2 կոդ | AZ-KAL |
Հեռախոսային կոդ | +994 237 |
Փոստային ինդեքսներ | AZ 3200 |
Ավտոմոբիլային կոդ | 32 |
kelbecer-ih.gov.az/index.html |
1992 թվականի աշնանը ադրբեջանական բանակը գրավում է Մարտակերտի շրջանի արևմտյան մասը և բռնակցում Քելբաջարի շրջանին, իսկ հայ բնակչությանը՝ արտաքսում[2]։ 1993 թ․ ապրիլին հայկական զինված ուժերը ազատագրել են Քարվաճառի շրջանը։ Արցախի Հանրապետության վարչական բաժանման համաձայն՝ Արցախի Հանրապետությունում վերացվել են այդ Ադրբեջանական ԽՍՀ–ի և վերջինիս կազմի մեջ գտնվող ԼՂԻՄ–ի վարչական միավորները։
Խորհրդային Ադրբեջանի նախկին տասնմեկ վարչական միավորները փոխարինվել են յոթով, որոնց տրվել են պատմական անուններ՝ Շահումյանի շրջան (Գյուլիստան՝ նախկին Շահումյանի և Քարվաճառի շրջաններ), Մարտակերտի շրջան (Ջրաբերդ՝ նախկին Մարտակերտի շրջան), Ասկերանի շրջան (Խաչեն՝ նախկին Ասկերանի և Աղդամի շրջաններ), Մարտունու շրջան (Վարանդա՝ նախկին Մարտունու շրջան և Աղդամի շրջանի մի մասը), Հադրութի շրջան (Դիզակ՝ նախկին Հադրութի և Ջեբրաիլի շրջաններ, Ֆիզուլիի շրջանի ազատագրված հատվածը), Քաշաթաղի շրջան (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Զանգելանի շրջաններ) և առանձին Շուշիի շրջան ու քաղաք Ստեփանակերտ։
Քարվաճառի շրջանը ազատագրվել է Արցախյան ազատամարտի ընթացքում՝ 1993 թվականի ապրիլին[3]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Տեղեկաքարտում բերված տեղեկությունները, ըստ Ադրբեջանական կողմի։ Արտացոլում են իրավիճակը մինչ ԽՍՀՄ փլուզումը։
- ↑ http://news.bbc.co.uk/hi/russian/in_depth/newsid_4682000/4682089.stm
- ↑ «Ազատագրված Քարվաճառը (նախկին Քելբաջար) 21 տարեկան է», Նյուսբոքս (newsbox.am), 2012 թ․ հոկտեմբերի 29