«Հատուկ գունդ», զորամիավորում։ Կազմավորվել է 1990 թվականին, Երևանում։ Ունեցել է շտաբ, մարտական դրոշ։ Գունդը բաղկացած և 1-ին (հրամանատար՝ Ս. Եդիագարյան, շտաբի պետ՝ Ա. Գյուրջինյան), 2-րդ (Մ. Կիրակոսյան, հրամանատարի տեղակալներ՝ Հ. Գինրայան, Ա. Հովհաննիսյան), դեսանտային (Ա. Պապյան, Վ. ճուգնցյան) գումարտակներից, 1-ին (Ջ. Աբրահամյան, տեղակալ Ա. Ավետիսյան), 2-րդ (Գ. Մելքոնյան, Ֆ. Սաոցան), 3-րդ (Ժ. Վապանյան, Ա. Աբրահամյան), 4-րդ (Յու. Ղափբյան, Գ. Հովհաննիսյան), 5-րդ (Բ. Ղահոոմանյան, Ա. Ջավանշիրյան), 6-րդ (Ջ. Սահակյան, Վ. Աթաբեկյան), 7-րդ (Վ. Պապոյան, Հ. Թանգամյան), 8-րդ (Ս. Պողոսյան, Ռ. Խաչատրյան), 9-րդ (Հ. Հարությունյան, Գ. Տեր-Գեորղյան), 10-րդ (Ս. Կարարդետյան, Ռ. Ղազարյան), 11-րդ (Վ. Սարգսյան, Վ. Մանուկյան), Արարատի (Տ. Գեորգյան, Հ. Սմբատյան), Ալավերդի (Հ. Հովհաննիսյան, Ս. Բեկթաշյան), Գորիսի (Մ. Խոլյունց, Ն. Առուստամյան), Եղեգնաձորի (Հ. Օհանյան, Հ. Դանուղյան), Իջևանի (Ա. Հովակիմյան, Վ. Շահինյան), Կապանի (Լ. Ասրյան, Ա. Մարտիասյան), Կարմիրի (Ա. Ղանսպյան, Վ. Երեմյան), Կիրովականի (Ա. Թունյան, Գ. Մաղաքյան), Հրազդանի (Վ. Ժամհարյան, Վ. Մարտիասյան), Մեղրիի (Լ. Տոնոյան, Ղ. Հովհաննիսյան), Նոյեմբերյանի (Գ. Շառոյան, Ռ. Ասլանյան), Շամշադինի (Հ. Աթոյան, Վ. Շառոյան), Ջերմուկի (Ռ. Աղաջանյան, Գ. Բագոոտյան), Սիսիանի (Կ. Ասկանյան, Մ. Գաբփելյան), Վայքի (Ժ. Մսալրայան, Հ. Ստեփանյան), Վարդենիսի (Ն. Քոչարյան, Ա. Մալխասյան) վաշտերը, Արծվաշենի (Ս. Առաքելյան), Ապարանի (Ն. Տոնոյան) դասակները։ Հիմնադիր հրամանատար՝ Ս. Առաքելյան, տեղակալներ՝ Ս. Պողոսյան, Ռ. Գզողյան (շտաբի պետ), Կ. Կոստանյան, Վ. Ձիբովսչյան։

Հատուկ գունդ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան
Ստեղծվեց1990

Գործունեություն խմբագրել

1989 թվականի հոկտեմբերից «Հ. գ.» վերանվանվել է Հայաստանի ՆԳ նախարարության «Պարետապահակային ծառայության գունդ»։ 1992 թվականի հունվարից գունդը ներառվել է ՊՆ կազմում՝ որպես «Սահմանապահ 14° հատուկ գունդ»։ «Հ. գ.» կազմավորման սկզբնական շրջանում զինվել է թեթև հրազենային զինատեսակներով (ինքնաձիգ, գնդացիր, որսորդական հոոցան, ատրճանակ, նռնականետ, ինքնաշեն զենք և այլն)։ Գնդի կազմում գործել է զինագործների խումբ։ 1990-1992 թվականներին «Հ. գ.» ստորաբաժանումները գործուն մասնակցություն են ունեցել Հայաստանի սահմանամերձ և Արցախի Հանրապետության Շահումյանի (Գետաշեն, Մարտունաշեն, Բուզլուխ, Խարխափուտ, Մանաշիդ, էրքեջ, Վերինշեն, Հայ Պարիս, Կարաչինար), Մարտակերտի (Կիչան, Սփրավենդ, Մարտակերտ), Լաչինի (Ղոչազ, «Կոբրայի» դիրքեր, «Մարդասիրական միջանցք», Տիգիկ-1, Տիգիկ-2), Աղդամի (Փարիոսվենդ), Կուբաթլոփ, Ջաբոսյիլի, Զանգելանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գնդից զոհվել է 156 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։