Արմեն Թախտաջյան
Արմեն Լևոնի Թախտաջյան (ռուս.՝ Армен Леонович Тахтаджян, մայիսի 28 (հունիսի 10), 1910, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 13, 2009[2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1972), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), գիտության վաստակավոր գործիչ (1967)։ Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ (1975 թվականից)։
ԿենսագրությունԽմբագրել
Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910 թվականի հունիսի 10-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։
- 1928 թվականին Թիֆլիսում ավարտել է դպրոցը, տեղափոխվել Լենինգրադ, եղել տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր, լսել հայտնի գիտնական Վլադիմիր Կոմարովի դասախոսությունները բույսերի մորֆոլոգիայի մասին։
- 1928-1931 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում
- 1931 թվականին ընդունվել է Թբիլիսիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտ[5]
- 1938-1948 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի բույսերի մորֆոլոգիայի և կարգաբանության ամբիոնի վարիչ
- 1951-1955 թվականներին՝ Լենինգրադի համալսարանի կենսաբանա-հողագիտության ֆակուլտետի դեկան
- 1949-1961 թվականներին՝ բարձրակարգ բույսերի ամբիոնի պրոֆեսոր
- 1954 թվականից՝ նաև ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի բաժնի վարիչ
- 1954 թվականից ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտի հնէաբուսաբանության լաբորատորիան, 1963 թվականից՝ բարձրակարգ բույսերի բաժինը
- 1975 թվականից՝ բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ
- 1977-1986 թվականներին ՌԴ ԳԱ Վ. Կոմարովի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն
ԳործունեությունԽմբագրել
Արմեն Թախտաջյանի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությանը։ Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգների և կարգաբանների դպրոց և մշակել է նորագույն տարբերակ օրգանական աշխարհի ծագման մասին։
1954 թվականից Թախտաջյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հայաստանի ֆլորան» (հ. 1-6, 1954-1973, ռուսերեն)։ 1945 թվականին Ա. Ֆեդոտովի հետ հրատարակել է «Երևանի ֆլորան» (1972 թվական, ռուսերեն)։ Զբաղվել է նաև Հայաստանի բրածո բույսերի հարցերով։ Եղել է կենսաբանական գիտությունների միջազգային միության բուսաբանության բաժանմունքի (1975 թվականից) և բույսերի տաքսոնոմիայի գծով միջազգային ասոցիացիայի (1975 թվականից) նախագահ։
Արմեն Թախտաջյանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Բույսերի կյանքը» բազմահատորյակի հրատարակությանը, որի ծածկասերմ բույսերին վերաբերող հինգերորդ հատորը երկու գրքով իր խմբագրությամբ է։
ԱնդամակցությունԽմբագրել
- ԱՄՆ-ի Ազգային ԳԱ անդամ (1971 թվականից)։
- Լոնդոնի Լիննեյյան ընկերության անդամ (1968 թվականից)։
- Գերմանական բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի (1972 թվականից) և այլ գիտական ընկերությունների անդամ։
ՊարգևներԽմբագրել
- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Անձնվեր աշխատանքի համար» «Ոսկե» մեդալ
- ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալ
- Սոցիալիստական աշխատանքի հերոս
- Վ. Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակների դափնեկիր (1969)։
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (2009)[6]։
ԱշխատություններԽմբագրել
- Об эволюционной гетерохронии признаков. Archived 2016-03-04 at the Wayback Machine. / Доклады АН Армянской ССР, 1946, т. 5 (3). С. 79-86.
- Морфологическая эволюция покрытосеменных. - М., 1948.
- Высшие растения, 1. - М.-Л., 1956.
- Die Evolution der Angiospermen. Jena, 1959(գերմ.)
- Основы эволюционной морфологии покрытосеменных. - М.-Л., 1964.
- Flowering plants: origin and dispersal. 1969(անգլ.)
- Происхождение и расселение цветковых растений. - Л., 1970.
- Evolution und Ausbreitung der Blütenpflanzen. Jena. 1973(գերմ.)
- A. L. Takhtajan: Floristic Regions of the World. Berkeley, 1986(անգլ.)
- A. L. Takhtajan: Evolutionary trends in flowering plants. Columbia Univ. Press, New York 1991(անգլ.)
- A. L. Takhtajan: Diversity and Classification of Flowering Plants. Columbia Univ. Press, New York 1997(անգլ.)
- Armen Takhtajan. Flowering Plants. Springer Verlag. 2009. 918 P.(անգլ.)
ԳրականությունԽմբագրել
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ա. Թախտաջյանը 1974 թ. Հայաստան կատարած գիտարշավի ժամանակ | |
1980-ականների լուսանկար | |
1980-ականների վերջերի լուսանկար |
- Вельгорская Т. В. Армен Леонович Тахтаджян. Биографический очерк // В кн.: Тахтаджян А. Л. Грани эволюции: Статьи по теории эволюции. 1943-2006 гг.
- Карапетян Ю. Весенние цветы Армена Тахтаджяна(չաշխատող հղում) // «Голос Армении». - 2010, № 63 (19996) (12.06.2010).
- Оскольский. А. Гражданин мира растений (Армен Леонович Тахтаджян) // «Троицкий вариант». - 2009, № 43 (08.12.2009). - С. 8.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Тахтаджян Армен Леонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20091217043258/http://www.portal.binran.ru:80/index.php
- ↑ 3,0 3,1 3,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Արմեն Լևոնի Թախտաջյան
- ↑ Ա. Լ. Թախտաջյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 127)։ |