Դեսպան

իր երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչը մեկ այլ երկրում

Դեսպան (անգլ.՝ ambassador), իր երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչը մեկ այլ երկրում (որոշ պետություններում համատեղության կարգով) և միջազգային կազմակերպություններում իր երկրի շահերի և ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը[1]։

Դեսպան
անգլ.՝ ambassador
երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչ մեկ այլ երկրում
 

Դեսպանների խնդիրներն ու գործառույթներն

խմբագրել

Դեսպանի խնդիրներն ու գործառույթները, որպես իր երկրի դեսպանատան ղեկավար, համարվում են իր երկրի շահերի ներկայացումը և պաշտպանումը պետական ղեկավարության հետ։ Իր գործառույթները կատարելու համար դեսպանն իրավունք ունի հարաբերություններ հաստատել ոչ միայն հյուրընկալվող երկրի պետական մարմինների հետ, այլ նաև տեղական քաղաքական ընդդիմության և հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ։ Շահերը անսահմանափակ ներկայացնելու համար դեսպանն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից։ Դեսպանի և նրա ընտանիքի բնակության վայրը անվանում են Նստավայր, իսկ դեսպանին ռեզիդենտ։ Դեսպանը, ինչպես դեսպանատան տարածքը, օգտվում են տարերկրյա (էքստերիտորիալ) անձեռնմխելիությունից։

Կարգավիճակ:դիվանագիտական անձեռնմխելիություն (դեսպանի անձեռնմխելիություն)

խմբագրել

Դեսպաններն օգտվում են անձեռնմխելիությունից և լիակատար դիվանագիտական անձեռնմխելիությունից համապատասխան միջազգային համաձայնագրի։ Դիվանագիտական անձեռնմխելիության կարգավորող հարցերը, միջազգային իրավունքի նորմերը ամրագրված են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոմվենցիայում։

Դեսպանի նշանակման կարգը

խմբագրել

Դեսպաններին նշանակում է պետության ղեկավարը և նրանց ներկայացնում արտասահմանում, բայց միաժամանակ ենթարկվում են արտաքին գործերի նախարարությանը։

Ահա թե ինչպես է անգլիացի բանաստեղծ՝ Ջոն Դոնը դիվանագետ Հենրի Ուոտենի բանաստեղծական ուղերձում նկարագրում արքայական դեսպանի դերը[2]։

  Տիրակալը — արև է, դեսպանը — ճառագայթ։  

Ագրեման

խմբագրել

Դեսպանի պաշտոնական նշանակումից հետո, արտաքին գործերի նախարարությունը կատարում է ագրեմանի հարցում։ Ագրեմանի հարցումն արվում է միայն դիվանագիտական ներկայացուցչությունների համար՝ դեսպաններ, դեսպանորդներ և գործերի մշտական հավատարմատարներ։

Դեսպանի երդմնակալությունը և պաշտոնին անցնելը

խմբագրել

Երկիր ժամանելուն պես դեսպանները հանձնում են իրենց պատվոգիր հավատարմագրերը[3] և հավատարմագրվում են այն պետության ղեկավարի կողմից, որտեղ նրանց նշանակել են, որից հետո նրանք պաշտոնապես համարվում են դեսպանի պաշտոնակատար։

Դեսպանը որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար

խմբագրել

Դեսպանները, որպես կանոն համարվում են դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները — պետության արտաքին հարաբերությունների արտասահմանում գործող մարմին, հիմնադրվում է շահագրգռված պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Պետություների միջև դիվանագիտական ներկայացուցչություների փոխանակումը հնարավոր է երեք մակարդակներից մեկում։ Յուրաքանչյուր մակարդակին համապատասխանոմ է որոշակի դասի ներկայացուցչության ղեկավար։ Առավել բարձր մակարդակը դեսպանատունն է, որի գլխին կանգնած է դիվանագիտական ներկայացուցչությունը։

Դեսպանը որպես դիվանագիտական կորպուսի անդամ

խմբագրել

Դիվանագիտական առաքելությունում ղեկավարներն իրենց համակցությամբ, միանում են ոչ ֆորմալ պաշտոնի՝ դիվանագիտական կորպուս։ Դիվանագիտական կորպուսը իրականացնում է բացառապես արարողակարգային գործառույթ, նա կարգավիճակ չունի որևէ քաղաքական կազմակերպության և իրավաբանական անձի։ Դիվանագիտական կորպուսը սովորաբար ունի իր գլխավորին (դուայենը կամ դեկանը) – ավագը դասով և առաջինը իր ծառայության ժամանակով։ Դուայեն կարող է դառնալ միայն դիվանագիտական ներկայացուցչության ավագը` դեսպանը պապական նվիրակը (որոշ կաթոլիկ երկրներում միայն նվիրակը` անկախ հավատարմագրման ժամանակի, Տոգոյում միայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպանը, իսկ Բուրկինա Ֆասոյում միայն Աֆրիկայի երկրների դեսպաններից մեկը)։

Հատուկ կատեգորիաներ

խմբագրել

  Վատիկան. պապական նվիրակ — Սուրբ Աթոռի դեսպան

խմբագրել
 
Հայաստանում պապական նվիրակը (2011թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2017թվականի ապրիլի 25-ը)

Նվիրակ (լատին․՝ nuntius — լրատու), Հռոմի պապի մշտական դիվանգիտական ներկայացուցիչն է, որոնց միջոցով Հռոմի պապը հաստատում է պաշտոնական դիվանգիտական հարաբերություններ[4]։ Ներկա պահին սա Սուրբ Աթոռի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցչությունն է համապատասխան արտակարգ լիազոր դեսպանին։ Շատ կաթոլիկ երկրներում 1815 թվականի Վիեննայի խաղաղ կոնգրեսի ժամանակ, նվիրակ համարվում էր դուայենը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

խմբագրել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, պատվավոր կոչում, ՄԱԿ-ի երեխաների Միջազգային արտակարգ օգնության ֆոնդի կոչում (ՅՈՒՆԻՍԵՖ)։ 1954 թվականին առաջինը ամերիկացի դերասան-կատակերգու Դենի Քեյը առաջարկել է շնորհել «Բարի կամքի դեսպան» տիտղոսը[5]։ Այլ հայտնիներ գործում են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային կամ որպես ազգային դեսպան, կախված իրենց հետաքրքրություններից, և պատասխանատվության մակարդակի ցանկությունից։ Ծրագրի նպատակը այն է, որպեսզի հայտնի մարդիկ ուշադրություն դարձնեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի խնդիրներին, օգտագործելով իրենց հեղինակությունը, որպեսզի նման խնդիրները լուծվեն։

Դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար

խմբագրել

Ժամանակավոր հավատարմատար (լրիվ անունը — գործերի ժամանակավոր հավատարմատար «պետության անվանումը» և այն «պետության անվանումը որտեղ գտնվում է»), ղեկավարում է դի­վա­նագիտական ներկայացուցչությունը դեսպանի բացակայության դեպքում։ Գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակվում է դիվանագիտական ներկայացուցչության ավագ դիվանագետը՝ դեսպանի որոշմամբ՝ համաձայնելով իր երկրի արտգործնախարարության հետ։

Գնչուական դեսպան

խմբագրել

Համաձայն Միջազգային գնչուական միության (IRU), հայտնվել է նաև նոր յուրահատուկ դեսպան. Գնչուական դեսպան։

Տես նաև

խմբագրել

Հայաստանի դեսպանները տարբեր երկրներում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://bararanonline.com/%D5%A4%D5%A5%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6
  2. «Дипломатический протокол». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  3. понятие употребляется только во множественном числе
  4. «Երկկողմ հարաբերություններ - Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն». vatican.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Հենրիխ Մխիթարյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան». www.erit.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսպան» հոդվածին։
  Ընթերցե՛ք «դեսպան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։