Հայկական ատոմային էլեկտրակայան

ատոմակայան Հայաստանում

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), Հայաստանում գործող ատոմակայան, միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

Museum Silhouette.svg
Հայկական ատոմային էլեկտրակայան
Metsamor aerien.jpg
ՏեսակԱտոմային էլեկտրակայան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՄեծամոր
Կազմված էVVER-440?
Հիմնադրված է1969
Սկսել է աշխատել1976[1]
Պաշտոնական կայք
Հայկական ատոմային էլեկտրակայան
Հայկական ատոմային էլեկտրակայանը թռչնի բարձրությունից

Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ծագած անհանգստությունների պատճառով կայանը փակվեց։ Սակայն, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը, որը Հայաստանում էներգիայի պակասություն առաջացրեց, պատճառ դարձավ 1993 թվականին Հայաստանի կառավարության կողմից կայանի վերաբացման որոշում կայացնել։ Երկրորդ էներգաբլոկը գործողության բերվեց 1995 թվականի հոկտեմբերի 26-ին։

Կայանը հիմնված է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորների վրա, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։

2003 թվականին ատոմակայանը շահագործում էր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։

Մեծամորի ԱԷԿ-ը առանձնահատուկ է իր կառուցվածքով, քանի որ դա այն սակավաթիվ ատոմակայաններից մեկն է, որի միջուկային ռեակտորը չունի շրջապատող պաշտպանիչ կառույց, ինչը հիմնականում կազմված է լինում պողպատից կամ կապարից։ Ներկայումս կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։

ՊատմությունԽմբագրել

Մեծամորի ԱԷԿ-ը սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Կայանը կառուցվել է երկու ՋՋԷՌ-440 մոդելի Վ-270 միջուկային ռեակտորներից, որոնք ստանդարտ Վ-230 մոդելի սեյսմիկորեն արդիականացված տարբերակն են։ Կայանը կառուցվել է այնպես, որ այն կարողանա դիմանալ 9 մագնիտուտ ունեցող երկրաշարժին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն գտնվում է սեյսմիկ ոչ կայուն գոտում, որի սեյսմիկ կայունությունը 8 մագնիտուտ է։ Ատոմակայանի առաջին և երկրորդ բաղադրիչները հավասարաչափ ունեն 407.5 ՄՎտ ուժգնություն, արդյունքում ապահովելով 815 ՄՎտ հզորություն[2]։ Բայց 20 տարում ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը որոշում կայացրեց ատոմակայանի աշխատանքի դադարեցման մասին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի Հանրապետությունը էներգիայի պակասի պատճառով լուրջ խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պետության կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանի երկրորդ մասը։ Այսպիսով, կայանի երկրորդ մասը 5-6 տարի չգործելուց հետո սկսեց իր բնականոն աշխատանքը 1995 թ-ի Նոյեմբերի 5-ին, որը հանգեցրեց Հայաստանի Հանրապետության էներգիայի պաշարների կտրուկ մեծացմանը։

Հիմնական օղակԽմբագրել

Մեծամորի ատոմակայանի հիմնական տեխնիկական հատկանիշներԽմբագրել

  • Բաղադրիչների քանակը. 2
  • Էլեկտրական հոսանք. 440 Մվտ
  • Ջերմային հզորություն. 1375 ՄՎտ

ՌեակտորԽմբագրել

  • Մոդել։ V-270
  • ՋՋԵՌ– 440 ռեակտորները գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, Սլովակիայում, Բուլղարիայում
  • Ռեակտորի տեսակը։ ՋՋԵՌ-440
  • Կարգավորիչ և սառեցուցիչ։ ջուր
  • Վառելիք։ UO2 հարստացված U235-ով
  • Տուրբինային գեներատորների քանակը մեկ բաղադրիչում։ 2
  • Տուրբինային գեներատորի կարողություն։ 220ՄՎտ
  • Շրջանառության օղակների քանակը։ 6

Հիմնական տեխնիկական և տնտեսական ցուցանիշներԽմբագրել

2003 2004 2005 2006 2007
Հոսանքի արտադրանք (միլիարդ ԿՎտ/ժ) 1,997 2,402 2,716 2,640 2,553
Արտադրողականության գործակից (%) 60,80 72,94 82,69 80,37 77,73
Հասանելիության գործակից(%) 83,09 76,87 84,24 84,60 80,97

ՌեակտորներԽմբագրել

Բաղադրիչ Տեսակ Ընդհանուր արտադրանք (ՄՎտ) Համախառն արտադրանք (ՄՎտ) Ծրագրի սկիզբ Կրիտիկականություն Կասեցում
1 ՋՋԷՌ-440 մոդել Վ270 376 ՄՎտ 408 ՄՎտ 01.07.1969 22.12.1976 25.02.1989
2 ՋՋԷՌ-440 մոդել Վ270 376 ՄՎտ 408 ՄՎտ 01.07.1975 05.01.1980

Հայաստանի գործող և պլանավորված ատոմային ԷներգիաԽմբագրել

Ռեակտոր Տեսակ Ընդհանուր արտադրանք Կարգավիճակ Գործարկման սկիզբ Գործարկման դադարում
2 ՋՋԵՌ-440 376 ՄՎտ Գործող 1980 2026
3 ՋՋԵՌ-1000 1060 ՄՎտ Պլանավորված Սպասված 2026
Ընդհանուր (1) 376 ՄՎտ

Ատոմակայան և միջավայրԽմբագրել

Մեծամորի ատոմակայանը գտնվելով ընդամենը 16 կմ հեռավորության վրա հայ-թուրքական սահմանից, նրա միջավայրի խնդիրները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի համար։ Եվրոպական Միությունը մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անհանգստությունը այս հարցում։ Նախկինում բազմաթիվ առաջարկություններ են եղել ատոմակայանի գործունեությունը դադարեցնելու հետ կապված, բայց, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, Հայաստանի կառավարությունը որոշեց, որ այն պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել։ Ճառագայթումը այն լուրջ խնդիրներից մեկն է, որ ատոմակայանը կարող է առաջացնել, բայց դիզայնի լուծումները այնպիսին են, որ երաշխավորում են ատոմակայանի անվտանգությունը։

ԱրդիականացումԽմբագրել

Հայկական ԱԷԿ-ում իրականցվում է "2-րդ էներգաբլոկի շահագորժման ժամկետի երկարաձգման ծրագիր", որի հիմնական նպատակն է՝ վերականգնել ռեսուրսը և կայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 10 տարի։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքը մինչև 2026 թվականը երկարացնելու նպատակով, 2014 թ-ին դեկտեմբերի 20-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զաքարյանը և «Ռոսատոմ» -ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ՀԱԷԿ-ի արդիականացման մասին համաձայնագիր[3] ստորագրեցին։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ։

2017 թ-ի վերջին 236 ՄՎտ անվանական հզորությամբ ռուսական արտադրության առաջին տուրբոգեներատորն առաքվեց ատոմակայանում տեղադրվածին փոխարինելու համար։ Երկրորդը առաքվել է 2018-ի դեկտեմբերին կայանին է առաքվել նաև ռուսական արտադրության նոր շոգեխաշիչ։

2018 թ.-ի ապրիլի 14-ին կանգնեցվել  է №4 տուրբոագրեգատը (տուրբին, գեներատոր, հիմնական տրանսֆորմատոր) մասնակի արդիականացման համար (կոնդենսատորների, տարանջատիչների փոխարինում)[4]։ Աշխատանքներն իրականացնում էր ռուսական «Атомэнергоремонт» ընկերությունը։

2018 թ-ի հունիսի 1-ին ռեակտորը (տարեկան ստանդարտ կապիտալ վերանորոգման ծրագրի շրջանակներում) և № 3 տուրբինային բլոկը (մասնակի արդիականացման համար) երկու ամսով կանգնեցին։ Իրականացվեց № 3 տուրբինի բարձր և ցածր ճնշման բալոնների ամբողջական արդիականացում, № 3 գեներատորի, ընթացիկ գծերի, № 3 հիմնական տրանսֆորմատորի և օժանդակ համակարգերի սարքավորումների փոխարինում։

1.08.2018-ին գործարկվեց մասամբ արդիականացված № 4 տուրբոագրեգատորով էներգաբլոկը[5]։

1.12.2018 - շահագործման հանձնվեց № 3 տուրբոագրեգատը։

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի N3 տուրբագեներատորը 2019թ-ի պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2019) հետո դուրս եկավ հզորության էներգետիկ մակարդակ և միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին։

Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ։ Իրականացվել են՝  ռեակտորից միջուկային վառելիքի լրիվ բեռնաթափումը, նրա լվացումը և նախապատրաստումը վերահսկման անցկացմանը, ռեակտորի իրանի գործիքային հետազոտում և արդյունքների նախնական վերլուծություն, անվտանգության 1-ին և 2-րդ դասի տարրերի գործիքային հետազոտման ավարտը նախնական եզրակացությամբ, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) չորս անցուղիների վերականգնողական նորոգում ռեակտորի վերին բլոկում, ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգի (ԿՊՀ) արդիականացում (էլեկտրասարքավորումների փոխարինում), վթարային իրավիճակներում ռեակտորային բաժանմունքի շենքի ամբողջականությունն ապահովող սպրինկլերային (ցայտաջրմուղային) համակարգի արդիականացում, միջուկային վառելիքի ջերմային էներգիան դեպի տուրբիններն ուղղվող «սուր շոգուե էներգիայի կերպափոխող առաջին կոնտուրի խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսիչների փոխարինման ավարտը, անվտանգության 2-րդ և 3-րդ դասի համակարգերի առանձին պոմպերի, արմատուրի, խողովակաշարերի տարրերի փոխարինում, հուսալի սնուցման համակարգի ուժային կուտակիչների բլոկների փոխարինում։ Ավարտվել են №3 տուրբինի արդիականացման աշխատանքները, որոնք սկսվել էին անցյալ տարի (ՊՆՎ-2018)։ Բաց այդ, շարունակվոել են աշխատանքները տուրբին-գեներատոր-տրանսֆորմատոր երկրորդ լրակազմի սարքավորումների վրա։ Այս աշխատանքներով կավարտվի տուրբինային արտադրամասում մեքենասրահի սարքավորումների արդիականացումը, որի արդյունքում սպասվում է էներգաբլոկի թողարկման հզորության զգալի աճ (մոտավորապես 10%) օգտակար գործողության գործակցի հաշվին[6]։

Հուլիսի 1-ին 2020 թ-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնեց հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով։  Կատարվել է ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով,  կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն։

Կայանը պատրաստ է նաև ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանը և ռեակտորի վերականգնղական թրծաթողմանը։

ՀԱԷԿ է հասցվեց ռեակտորի թռծաթողման համար կայանքը և ավարտվեց դրա հավաքումը։ Ռեակտորի թրծաթողումը թույլ կտա 80-85% վերականգնել ռեակտորի մետաղական ծածկոցի ելակետային բնութագրերը։

Արդիականացումը նախատեսվում է ավարտել 2021 թվականի վերջին[7]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել