Ակադեմիկոս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ակադեմիկոս, գիտնականների կազմակերպության (գիտությունների ակադեմիայի) անդամի կոչում։
Ակադեմիկոսներն ընտրվում են (ցմահ) ընդհանուր ժողովում՝ համապատասխան ակադեմիայի թղթակից անդամներից (բացառությամբ արտասահմանյան և պատվավոր ակադեմիկոսների)։ Ընտրման ժամանակ ձայնի իրավունք ունեն միայն ակադեմիկոսները։ Որոշ երկրներում թոշակառու ակադեմիկոսները ստանում են «պատվավոր ակադեմիկոսի» («emeritus») կոչում (գիտության կամ արվեստի բնագավառում զգալի ներդրումների շնորհիվ)։