Իլհամ Ալիև
Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961[1][2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ),ընթացիկ նախագահն է Ադրբեջանի և ղեկավարը Նոր Ադրբեջան կուսակցության։ 2003 թվականի օգոստոսին Ալիևը վարչապետ է նշանակվել։ 2003 թվականի հոկտեմբերին Հեյդար Ալիևը, ով հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։ Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին[3]:
ԿենսագրությունԽմբագրել
Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում: Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977): 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ: Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն: 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան: 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ:
1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։
2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ: Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:
1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին` նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին` կուսակցության նախագահ:
2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ: Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով:
2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ:
2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ: Նա վերընտրվել է 2008 թվականին[4][5]: 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[6]:
ԸնտանիքԽմբագրել
Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[4][7]:
Կոչումներ և պարգևներԽմբագրել
Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[8]։
- Հեյդար Ալիևի շքանշան;
- «Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
- «Պատվո» շքանշան;
- «Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
- «Պատվո Լեգեոնի շքանշան»;
- Բուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
- Բելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
- «Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
- «Տարվա մալ»-2010;
- Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
- Շեյխուլիսլամի շքանշան;
- Ռուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
- «Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
- «Մարդկանց բարեկամությունը»
- Թուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
- Ազատության շքանշան;
- «Պատվո» շքանշան;
- Միության օրդեն;
- «Հարավային մրցանակ»;
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ (Ֆրանսերեն) « Présidentielle en Azerbaïdjan-bilan: Ilham Aliev élu avec 88,73 % des voix (CEC) » RIA Novosti, հոկտեմբերի 19 2008.
- ↑ 4,0 4,1 [1]
- ↑ "Republic of Azerbaijan Presidential Election"
- ↑ President of Azerbaijan Republic
- ↑ Ադրբեջանի Հանրապետության նախագահ
- ↑ Ilham Aliyev-Honours and medals
Արտաքին հղումներԽմբագրել
- Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք (ադրբեջաներեն) (անգլերեն) (ռուսերեն)