Միքայել Մանուկյան (մեխանիկոս)

հայ խորհրդային մեխանիկ
1rightarrow blue.svgԱյս հոդվածը հայ մեխանիկի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)։

Միքայել Մանուկի Մանուկյան (օգոստոսի 15, 1911(1911-08-15), Մոկք, Մեծ Հայք - օգոստոսի 11, 1976(1976-08-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մեխանիկ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970ԽՄԿԿ անդամ՝ 1952 թվականից։

Միքայել Մանուկյան
Ծնվել էօգոստոսի 15, 1911(1911-08-15)
Մոկք, Մեծ Հայք
Մահացել էօգոստոսի 11, 1976(1976-08-11) (64 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1965) և պրոֆեսոր (1966)
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Մոկս ավանում: Մեծ եղեռնի տարիներին կորցնելով հարազատներին՝ հոր հետ ապաստան է գտել Երևանում: 1930 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, որն ավարտել է 1936 թվականին։ Ուսումը շարունակել է նախ՝ ԵՊՀ, ապա՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան ասպիրանտուրայում: 1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և աշխատանքի անցել ԵՊՀ մեխանիկայի ամբիոնում: 1959-1976 թվականներին եղել է մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1961-1965 թվականները՝ նաև մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան։ 1965 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Նույն թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Աշխատությունները վերաբերում են ծերացող նյութերի սողքի ժառանգականության տեսությանը։ Հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Кручение тел с учетом ползучести» (1972) և «Հանրահաշվական հավասարումներ» (1978) մենագրությունների, համահեղինակ՝ «Հակադարձ եռանկյունաչափական խնդիրներ» (1972) ձեռնարկի և «Տեսական Մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» (1969-2011) քառահատոր ժողովածուի:

Մասնակցել է Միութենական և միջազգային մի շարք գիտաժողովների: Եղել է տեսական մեխանիկայի գծով միութենական գիտամեթոդական խորհրդի անդամ:

Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» և այլ մեդալներով[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 391-392:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254