Յակով Զարոբյան

հայ քաղաքական գործիչ

Յակով Նիկիտայի Զարոբյան (նաև՝ Հակոբ, ծնվել է Արդվինում, սեպտեմբերի 25, 1908(1908-09-25), Արդվին, Թուրքիա - ապրիլի 11, 1980(1980-04-11), Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1960-1966)։

Յակով Նիկիտայի Զարոբյան
Յակով Զարոբյան.jpg
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և factory worker
Ազգություն հայ
Ծննդյան օր 1908 սեպտեմբերի 25
Ծննդավայր Արդվին, Ռուսական կայսրություն
Վախճանի օր սեպտեմբերի 25, 1980(1980-09-25) (տարիքը 72)
Վախճանի վայր Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
 
Պարգևներ

«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր Աստղի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ընտանիքի հետ միասին, նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ռուսաստան։ 1925-1941 թվականներին Խարկովում աշխատել է որպես գործարանային բանվոր։ 1932 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը և սկսել աշխատել «Խարկովի պրոլետար» թերթում, 1932 թվականին՝ ՀամԿ(բ) կ անդամ, 1939 թվականին դարձել է Խարկով ֆաբրիկայի Կուսակցության կոմիտեի քարտուղար, 1949 թվականին՝ այդ բաժանմունքի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ղեկավար։

1950 թվականին դարձել է Հայկական Կոմունիստական կուսակցության Երևանի կոմիտեի Քարտուղար, 1952 թվականի ապրիլ ամսին՝ Հայաստանի Անվտանգության փոխնախարար։ 1953-1958 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, 1958-1960 թվականներին՝ ՀԽԱՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1960-1966 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1966-1980 թվականներին եղել է ԽԱՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ, 1954-1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, 1951-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։

 
Յակով Զարոբյանի հուշատախտակը Երևանում

Զարոբյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում, Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա, սկսվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան–կոթողի կառուցման աշխատանքները։

Պատերազմի սկզբից և մինչև 1941 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացիների Խարկով մտնելը կուսակցության շրջկոմը և Յակով Զարոբյանը՝ որպես շրջկոմի քարտուղար, ակտիվորեն զբաղվել են ընդհատակի կազմակերպմամբ, պարտիզանական շարժում ծավալելու համար կադրեր պատրաստելով, աշխարհազորի կորպուսի ձևավորմամբ, քաղաքի մատույցներում պաշտպանական կառույցների շինարարության կազմակերպմամբ, արդյունաբերական ձեռնարկությունների և բնակիչների տարհանմամբ։

Զարոբյանը վերջիններից մեկն էր, որ շրջկոմի աշխատակիցների խմբի հետ դուրս եկավ Խարկովից Ստարի Սալտովի ուղղությամբ։ Նրանք հրաշքով փրկվեցին գերի ընկնելուց։ Այդ մասին «Յակով Զարոբյանը և նրա դարաշրջանը» գրքում գրում է նրա որդին՝ Նիկիտա Զարոբյանը։

1966 թվականին նրան հաջորդել է Անտոն Քոչինյանը։

Հիշատակի հավերժացումԽմբագրել

  • Զարոբյան փողոց (Երևան)
  • 2010 թ. մարտի 25-ին, հաշվի առնելով «Արփա-Սևան» թունելի կառուցման գործում խորհրդային շրջանի պետական-քաղաքական անվանի գործիչ Յակով Զարոբյանի ունեցած նշանակալի ավանդը, ՀՀ Կառավարության որոշմամբ «Արփա-Սևան» թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672