Մոկք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոկք, նաև Մոկս Մեծ Հայքի 5րդ նահանգը։ Հյուսիսից և արևելքից սահմանակցում էր Վասպուրականի հետ, արևմուտքից՝ Աղձնիքին, հարավից՝ Կորճայքին։ Նահանգի կենտրոնն է եղել Մոկս բերդաքաղաքը։
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Մոկս |
Այլ քաղաքներ | Առուանց, Միջա |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
![]() |
Վարչական բաժանումԽմբագրել
Մոկքը ուներ հետևյալ 9 գավառները.
- Իշայր- կենտրոնը՝ ՞
- Մյուս Իշայր (Միւս Իշայր)- կենտրոնը՝ ՞
- Իշոց գավառ (Իշոց գաւառ)- կենտրոնը՝ ՞
- Առվենից ձոր (Առուենից ձոր)- կենտրոնը՝ Առվանց (Առուանց)
- Միջա- կենտրոնը՝ Միջա
- Մոկք Առանձնակ- կենտրոնը՝ Մոկս
- Արգաստովիտ- կենտրոնը՝ ՞
- Ջերմաձոր- կենտրոնը՝ ՞
- Արքայից գավառ (Արքայից գաւառ)- կենտրոնը՝ ՞
ՊատմությունԽմբագրել
Մ.թ.ա. IXդ. Մոկքի տարածքն ընդգրկվել է Վանի թագավորության, մ.թ.ա. VIդ. սկզբից՝ ԵրվանդունիԵրվանդունիների թագավորության կազմի մեջ։ Մովսես Խորենացու հավատմամբ, Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը Մոկքում հաստատել է առանձին նախարարություն։ Որպես Հայաստանի հարավային նահանգ, հնուց ի վեր Մոկքը ունեցել է պաշտպանական կարևոր նշանակություն, իսկ նրա նախարարները՝ ազդեցիկ դեր։
451 թվականի Ավարայրի ճակատամարտում Մոկքի մեծ իշխանը եղել է Հայով առաջին զորագնդի հրամանատարի օգնական։ Հայոց Արշակունի թագավորության անկումից հետո Մոկքի իշխանները պահպանել են իրենց ինքնուրույնությունը։ 8-րդ դարի սկզբին Բագրատունիների մի ճյուղը հաստատվել է Մոկքում։ 9-րդ դարի 2–րդ կեսին Մոկքը ենթարկվել է Վասպուրականի Արծրունյաց իշխաններին։ 10-րդ դարի 2–րդ կեսին Բյուզանդիան ջանում թր իր ազդեցության տակ գցել Մոկքը, որպեսզի դյուրացնի Վասպուրականի նվաճումը։ Վասպուրականի թագավորության անկումից հետո թեև Մոկքը միացվեց Բյուզանդիային, սակայն այնտեղ Արծրունիները շարունակում էին ճանաչել Վասպուրականում մնացած Արծրունիների շառավիղներ Խեդենեկյանների գերակայությունը։ 16-րդ դարի սկզբից Մոկքի տարածքը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Վերջինիս կազմում այն մտնում էր Վանի էյալեթի մեջ, որպես առանձին սանջակ՝ Մոկս անունով։ 16-19-րդ դարերում Մոկքում շարունակում էին գոյատևել հայկական կիսանկախ համայնքները։ Այնտեղ ժառանգական հողատերեր էին հայերը, մասամբ՝ քրդերը։ Մոկքում զարգացած էր խաղողամշակությունը, բամբակագործությունը, ձիթատու բույսերի մշակությունը, մեղվաբուծությունը։ Մոկքի 49 բնակավայրերի հայ բնակչությունը, ավելի քան 900 ընտանիք, 1915–ին տեղահանվեցին և հիմնականում զոհ գնաց բռնագաղթի ճանապարհին։ Փրկվածները անցան Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Թալինի, Աշտարակի շրջաններում, Սևանի ավազանում և այլուր։