Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Սյունիքի մարզի կենտրոնում։ Գտնվել է ՀԽՍՀ հարավ-արևելքում։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Զանգեզուրի գավառի լուծարմամբ։ Սահմանակից է Ադրբեջանական ԽՍՀ-ին և Նախիջևանի Ինքնավար ԽՍՀ-ին։ Տարածությունը 1 371 քառ. կմ էր, բնակչությունը՝ 61 500 մարդ (1987), խտությունը՝ 44,8 մարդ/քառ.կմ։

Ղափանի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՂափան
Խոշորագույն քաղաքՂափան
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)61 500
Խտություն44,8
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք1 371
(4,6 %)
Հիմնադրված է1930-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Սյունիք

Բնակավայրեր

խմբագրել

Վարչական կենտրոնն էր Ղափան քաղաքը։ Ուներ նաև մեկ այլ քաղաք ավան՝ Քաջարանը, 2 քաղաքային, 19 գյուղական խորհուրդ։ Բնակավայրերն են՝

Պատմություն

խմբագրել

Ղափանի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Ղափանի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Բաղք գավառը։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, 987-1170 թվականը՝ Սյունիքի թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Ղարաբաղի կուսակալության, Ղարաբաղի խանության Ղափանի մահալի մասը։ 1720-ական թվականներին տարածքի բնակչությունը մասնակցել է Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարությամբ Սյունիքի ազգային-ազատագրական շարժումներին։

Գյուլիստանի պայմանագրով (1813) Զանգեզուրը, ինչպես նաև շրջանի տարածքը անցել է Ռուսաստանին։ 1829 թվականից մտել է Ղարաբաղի գավառի կազմի մեջ։ 1861 թվականից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մասը։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը, կազմել է Զանգեզուրի գավառի Ղափան գավառամասը։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Բաղաբերդը (4-11-րդ դարեր), Երիցավանքը (5-11-րդ դարեր), Վահանավանքը (10-րդ դար), Հալիձորի բերդը (17-18-րդ դարեր)։ Կան ուշ միջնադարյան բազիլիկներ, կամուրջներ, ձիթհաններ։

Շրջանի կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 120 սկզբնական կուսակցական, 166 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնամ «Ղափան» շրջանային թերթը։

Ռելիեֆ, կլիմա

խմբագրել

Ղափանի շրջանը գտնվում է Զանգեզուրի հարավային մասում, Ողջիի ավազանում, Բարգուշատի, Մեղրու և Զանգեզուրի լեռնաշղթաների միջև։ Ունի լեռնային, մասնատված մակերևույթ։ Առավելագույն բարձրությունը 3904 մ է (Կապուտջուղ)։ Ռելիեֆի բնորոշ տարրերից են կիրճերն ու լեռնանցքները։

Ղափանի շրջանը Հայկական ԽՍՀ գունավոր մետալուրգիայի հումքի գլխավոր բազան է։ Կան պղնձամոլիբդենային, բազմամետադային, պղնձի, կրաքարի, բազալտի հանքավայրեր։ Գերակշռում են լեռնաանտսաային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

Կլիման չոր մերձարևադարձային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C-ից մինչև -14 °C, հուլիսինը՝ 7-23 °C, տարեկան տեղումները՝ 500-800 մմ, վեգետացիայի շրջանը՝ 20-200 օր։ Խոշոր գետերն են Ողջին, Շիկահողը, Ծավը։ Տարածքում են Կապույտ լիճը, Շիկահողի արգելանոցը (Ծավի սոսիների պուրակի հետ)։ Գործում են Ուժանիսի, Շիկահողի ջրատարները, Սյունիքի, Նորաշենիկի և Ծավի ջրհան կայանները, Գեղիի և Դավիթ Բեկի ջրամբարները։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղերն են գունավոր մետալուրգիան, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Գործում են 19 արդյունաբերական ձեռնարկություն։ Արտադրանքի ծավալով առաջնակարգ են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, լուսատեխնիկական, ավտոնորոգման գործարանները, «Էլեկտրոն» արտադրական միավորման ֊մասնաճյուղը, տրիկոտաժի, կոշիկի, կահույքի ֆաբրիկաները։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են անասնապահությունը, հացահատիկի, ծխախոտի ու բանջարեղենի մշակումը։ Կա 7 կոլեկտիվ, 12 խորհրդային տնտեսություն։ Զարգացած է թռչնաբուծությունը։ Ավտոճանապարհների երկարությունը 270 կմ է, երկաթուղին՝ 2,4 կմ։ Ղափանում կա օդանավակայան։ Գործում է կապի հանգույց՝ 15 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 31 միջնակարգ, 20 ութամյա, 3 երաժշտական, 3 գեղարվեստի, 2 մարզական դպրոց, 2 տեխնիկում, 2 միջնակարգ մասնագիտական ուսումնարան, 2 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1986 թվականին կար 21 մշակույթի տուն, 51 ակումբ, 1 պետական թատրոն, 1 հայրենագիտական թանգարան, 1 տուրիստական հանգրվան, 6 հիվանդանոց, 2 ամբուլատորիա, 3 պոլիկլինիկա, 2 դիսպանսեր։

Տարածքում էին ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի Ղափանի բաժանմունքի և Երկրաբանական ինստիտուտի Ղափանի մետալուրգիական լաբորատորիաները, գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկատնտ․ հետազոտությունների հայկական ԳՀԻ-ի Ղափանի բաժանմունքը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։