Արշակ Սադոյան

քաղաքական գործիչ

Արշակ Ավետիսի Սադոյան (փետրվարի 22, 1940(1940-02-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ։ ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր։

Արշակ Սադոյան
Arshak Sadoyan 02.jpg
 
Կուսակցություն՝ ԱԺԴ կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ ՀՀ քաղաքական գործիչ
ՀՀ Ազգային ժողովի 1-3 գումարումների պատգամավոր
Ազգություն հայ
Ծննդյան օր փետրվարի 22, 1940(1940-02-22) (80 տարեկան)
Ծննդավայր Երևան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1940 թվականի փետրվարի 22-ին Երևանում: 1957-1960 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1965 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Մաթեմատիկոս։ 1968-1970 թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

Աշխատանքային գործունեությունըԽմբագրել

  • 1965-1967 թթ. Երևանի կենտրոնական գիտահետազոտական ղեկավարման համակարգերի լաբորատորիայում մաթեմատիկական մոդելավորման բաժնի վարիչ,
  • 1967-1968 թթ.՝ պետպլանի տնտեսագիտության ինստիտուտի մոդելավորման բաժնի ավագ տնտեսագետ։
  • 1970-1990 թթ. ԵՊՀ-ում աշխատել է ավագ դասախոս, գիտաշխատող։
  • 2011 թվականի մարտից՝ «Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն։

Քաղաքական գործունեությունըԽմբագրել

  • 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք)։
  • 1992 թվականից՝ ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1990-1995 թթ.՝ ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ։
  • 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք)։ ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։
  • 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել:
  • 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Արդարություն» խմբակցության անդամ։
  • 2001 թ. հիմնել և ղեկավարում է ԱԺԴ կուսակցությունը[1][2]:

Հասարակական գործունեությունըԽմբագրել

  • 2009 թվականի մարտին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ ՀՀ Հանրային խորհրդի անդամ է։

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի և երկու թոռնուհի։

ԾանոթագրություններԽմբագրել