Ռաֆայել Իշխանյան
Ռաֆայել Ավետիսի Իշխանյան (մարտի 9, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ - փետրվարի 6, 1995[1], Երևան, Հայաստան), լեզվաբան, գրականագետ, մատենագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1978), Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր 1991-1995 թվականներին, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն 1991-1995 թվականներին։
Ռաֆայել Իշխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1922[1] Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 6, 1995[1] (72 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, գրականագետ, լեզվաբան և բանասեր |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Ազգային Գրադարան, Մատենադարան և Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | տնօրեն |
Ալմա մատեր | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1939), Երևանի պետական համալսարան (1949) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1973) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն[2] |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է հեղափոխականներ Ավետիս Մելքոնի Կիրակոսյանի (1896-1937), գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումներին) և Հայկանուշ Արսենի Իշխանյանի (1900-1930) ընտանիքում։ 1939 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան (այժմ՝ Նիկոլ Աղբալյան) դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ 1940 թվականին զորակոչվում է Կարմիր բանակ, մասնակցում Հայրենական մեծ պատերազմի գործողություններին, վիրավորվում և գերի է ընկնում, գերությունից ազատվելուց հետո կրկին մասնակցում է ռազմական գործողություններին։ Պատերազմի ավարտից հետո զորացրվում է։ 1949 թվականին ավարտում է Երևանի պետական համալսարանը։ 1954 թվականին ավարտում է Մոսկվայի գրադարանային ինստիտուտը։ 1962 թ. պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն՝ «Ակսել Բակունց» թեմայով, իսկ 1973 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ նոր գրականության լեզվի պատմություն» թեմայով։ 1955-1963 թվականներին աշխատել է Հանրային գրադարանում (այժմ` Ազգային)` որպես ավագ գրադարանավար, ենթաբաժնի վարիչ, ապա բաժնի վարիչ, Մաշտոցի անվան մատենադարանում գիտական գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Հայաստանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1963-1992 թվականներին աշխատել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոններում, դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, բարբառագիտություն, հայ գրականության լեզվի պատմություն։ 1991 թվականից մինչև կյանքի վերջը Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենն էր և Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր։
Հրատարակված գրքերըԽմբագրել
հայերենԽմբագրել
- Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
- Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965
- Հայ հնատիպ գիրքը։ «Գիտելիք», Երևան, 1968
- Արդի հայերենի հոլովումը և խոնարհումը։ «Երևանի համալսարան», Երևան, 1971
- 500 բառ, որոնք ուղղագրության տեսակետից դժվարություններ ունեն։ «Լույս», Երևան, 1971
- Տերյանի լեզվական արվեստը, Դասախոսություն, մաս 1։ «Երևանի համալսարան», Երևան, 1972
- Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974
- Հայ գրքի պատմություն, հատոր 1. Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում։ «Հայաստան», 1977
- Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.)։ «Երևանի համալսարան», Երևան, 1978
- Նոր գրական հայերենը 17-18-րդ դարերում։ «Երևանի համալսարան», Երևան, 1979
- Ակնարկ հայերենի տերմինաշինության։ «Լույս», Երևան, 1981
- Հայ գիրքը. 1512-1920։ ՀՍՍՀ ԳԱ, Երևան, 1981
- Հակոբ Մեղապարտ։ «Հայաստան», Երևան, 1982
- Մեր ուղղագրութեան հիմնահարցը։ Նոր Ջուղա, 1983
- Հայերի ծագումն ու հնագոյն պատմութիւնը։ Պէյրութ, 1984
- Արդի հայերենի շարահյուսություն. պարզ նախադասություն։ «Երևանի համալսարան», Երևան, 1986
- Մայրենին։ «Լույս», Երևան, 1986
- Հայ ժողովրդի ծագման ու հնագույն պատմության հարցեր։ «Հայաստան», Երևան, 1988
- Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք առաջին։ «Արևիկ», Երևան, 1990 ISBN 5-8077-0478-9
- Բնիկ հայերեն բառեր և հնագույն փոխառություններ։ «Երևանի համալսարան», Երևան, 1989
- Տերյանն ինչպես որ կա։ «Գիտելիք», 1990
- Երրորդ ուժի բացառման օրենքը (հոդվածներ)։ «Ազատ խոսք», Երևան, 1991 ISBN 5807902505
- Դասական ուղղագրության կանոններ։ «Արևիկ», Երևան, 1991
- Մեր ինքնության գլխավոր նշանը (գրականագիտական հետազոտություններ)։ «Նաիրի», Երևան, 1991 ISBN 5-550-00429-1
- Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երկրորդ։ «Արևիկ», Երևան, 1997 ISBN 5-8077-0174-7 գիրք երկրորդ)ISBN 5-8077-0246-8
- Պատկերազարդ պատմություն հայոց. գիրք երրորդ։ «Հայաստան», Երևան, 2004 ISBN 5-540-01728-5
- Իրական պատմություններ (պատմվածքներ)։ «Վան Արյան», Երևան, 2004, ISBN 99941-38-09X
ռուսերենԽմբագրել
- Создание библиографии армянской печати. Советская библография, Москва, 1959
- Аксел Бакунц։ Жизнь и вопросы творчества (Автореферат дисс. соиск. уч. ст. канд. филол. наук). Ереван, 1962, 19ст
- Книгопечатание в Армении - В кн. 400 лет русского книгопечатания. Москва, исд. АН СССР, 1964, с. 125-129, 240-246, 328-331, 454-457, 585-587
- Очерки по истории языка новой армянской литературы (Автореф. дисс. на соиск. уч. ст. докт. филол. наук). Ереван, 1972, 58с.
- Армянская книга. Ереван, Советакан грох, 1978, 44с (соавтор Сен Аревшатян)
- Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, издательство «Грааль», Москва, 2002 ISBN 5946880152
անգլերենԽմբագրել
- On the Origin and Earliest History of the Armenian People, trans. N. Ouzounian, Montreal, 1989
լեհերենԽմբագրել
- Ksiazka Ormianska W Latach 1512 - 1920, Ossolineum, ISBN 8304041782
ԹարգմանություններԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=5936
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
ՀղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։ |