Սոյուզմուլտֆիլմ
«Սոյուզմուլտֆիլմ» (ռուս.՝ «Союзмультфильм»), մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության` խորհրդային և ռուսական խոշորագույն պետական կինոստուդիա, որը հիմնադրվել է 1936 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում և գործում է մինչ օրս։ Իր գոյության շուրջ 87 տարիների ընթացքում կինոստուդիայում ստեղծվել է տարբեր ժանրերի ավելի քան 1500 մուլտֆիլմեր, որոնցից շատերը մտել են համաշխարհային անիմացիայի «Ոսկե ֆոնդ»` որպես դասական նմուշներ և մասնակցել տարբեր միջազգային կինոփառատոների՝ ստանալով բազում պարգևներ ու մրցանակներ։
Սոյուզմուլտֆիլմ | |
---|---|
Տեսակ | անիմացիոն ընկերություն, կինոֆիլմերի արտադրության ընկերություն և կինոստուդիա |
Հիմնադրված է | հունիսի 10, 1936[1] |
Վայր | Մոսկվա, Ռուսաստան և Akademika Korolyova street |
Երկիր | Ռուսաստան |
Արդյունաբերություն | մուլտիպլիկացիա |
Ընդհանուր ակտիվներ | 900 մլն ₽ (2017)[2] |
Հասույթ | 161 մլն ₽ (2017)[2] |
Սեփականատեր | ՌԴ մշակույթի նախարարություն |
Կայք | souzmult.ru |
Soyuzmultfilm Վիքիպահեստում |
Պատմական ակնարկ
խմբագրել«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան հիմնադրվել է 1936 թվականի հունիսի 10-ին և ի սկզբանե կոչվել «Սոյուզդետմուլտֆիլմ», սակայն 1937 թվականի օգոստոսի 20-ին անվանվել է «Սոյուզմուլտֆիլմ»։ Մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստուդիա ստեղծելու հրամանը ստորագրվել էր ԽՍՀՄ կինոֆոտոարդյունաբերության գլխավոր վարչության ղեկավարի կողմից, սակայն համարվում է, որ ստեղծման որոշումը կայացրել է անձամբ Ստալինը[3]։
Սկզբնական փուլում ստուդիայի աշխատակազմը համալրվել է նկարչական կինոյի այնպիսի վարպետներով, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոն, Օլգա Խոդատաևան, Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ քույրերը, Վլադիմիր Սուտեևը, Դմիտրի Բաբիչենկոն և այլք։ Ստուդիայում թողարկված առաջին մուլտֆիլմը «Աֆրիկայում շոգ է» (1936 թ.) կինոնկարն էր[4][5]։
1937 թվականից կինոստուդիան սկսել է նկարահանել գունավոր ֆիլմեր։ 1939-1941 թվականներին ստեղծվել են այնպիսի մուլտֆիլմեր, որոնք մտել են համաշխարհային կինեմատոգրաֆի «Ոսկե ֆոնդ»։ Այդպիսի ֆիլմերից էին Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Լիմպոպո» (1939 թ.), «Բարմալեյ» (1941 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Մոյդոդիր» (1939 թ.), «Քեռի Ստյոպա» (1939 թ.) և այլն։ 1941-1945 թվականների առավել հայտնի ֆիլմերից էին Պյոտր Նոսովի և Միխայիլ Ցեխանովսկու «Եղևնին» (1942 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Գողացված արևը» (1944 թ.), Բրումբերգ քույրերի «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» (1943 թ.), «Սինդբադ-ծովագնաց» (1944 թ.) և այլ ֆիլմեր։
1940-ական թվականների կեսերին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին Իվան Իվանով-Վանոյի «Սապատավոր ձիուկը» (1947 թ., այն բարձր է գնահատել Ուոլթ Դիսնեյը` ցուցադրելով իր նկարիչներին), Բրումբերգ քույրերի «Կորած հրովարտակը» (1945 թ.), «Ֆեդյա Զայցև» (1948 թ.), Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Գորշ Վզիկը» (1948թ.), Ալեքսանդր Իվանովի «Կվարտետ» (1947 թ.) և այլ ֆիլմեր։ 1947 թվականին՝ Վենետիկի 8-րդ կինոփառատոնում, Մստիսլավ Պաշչենկոյի «Ուրախության երգը» մուլտֆիլմը պարգևատրվել է բրոնզե մեդալով։ Դա կինոստուդիայի առաջին մրցանակն էր։
1950-ականների առավել հայտնի ֆիլմերից էին Միխայիլ Ցեխանովսկու «Կաշտանկա» (1952 թ.), Լև Ատամանովի «Ալվան ծաղիկը» (1952 թ.), «Ոսկե այծքաղը» (1954 թ.), Իվան Իվանով-Վանոյի «Ձյունանուշը» (1952թ.), Մստիսլավ Պաշչենկոյի «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950 թ.), «Անտառային ճամփորդները» (1951 թ.), «Չարաճճի փիսիկը» (1953 թ.), Լեոնիդ Ամալրիկի և Վլադիմիր Պոլկովնիկովի «Կախարդական խանութը» (1953 թ.) և ուրիշներ։ Այդ տարիներին իր նորարարական մոտեցումներով աչքի է ընկնում Լև Ատամանովի «Ձյունե թագուհին» (1957 թ.) մուլտֆիլմը։ 1950-ական թվականներին թողարկվել են բազմաթիվ լիամետրաժ մուլտֆիլմեր` «Կախարդված տղան» (1955 թ.), «Ինչ-որ մի թագավորությունում» (1957թ.), «Ընկուզենու շիվը» (1955թ.), «Ոչ հասարակ մրցախաղ» (1955 թ.), «Նավակը» (1956 թ.), «Կատվի տունը» (1958 թ.), «Յարանգայում վառ է կրակը» (1956 թ.), «Սխալների կղզին» (1955 թ.), «Պետյան և Կարմիր Գլխարկը» (1958 թ.), «Մուրզիլկայի արկածները» (1956 թ.) և այլն։
1960-ական թվականները աչքի են ընկնում ստեղծագործական նոր որոնումներով և փորձարարություններով։ Այդ տարիների ֆիլմերից էին Ռոման Դավիդովի «Ուլիկը» (1961 թ.), Լև Ատամանովի «Բանալին» (1961 թ.), «Նստարան» (1967 թ.), «Պարուհին նավի վրա» (1969 թ.), Բրումբերգ քույրերի «Մեծ անախորժություններ» (1961 թ.), Միխայիլ Ցեխանովսկու «Վայրի կարապները» (1962 թ.), Ֆեոդոր Խիտրուկի «Մի հանցագործության պատմություն» (1962 թ.), Լեոնիդ Ամալրիկի «Մատնաչափիկը» (1964 թ.), «Գետաձին, որը վախենում էր պատվաստումներից» (1966 թ.), Վլադիմիր Պոլկովնիկովի «Ձկնորս կատուն» (1964 թ.), Բորիս Դյոժկինի «Չիպոլինո» (1961 թ.), «Ձնե ուղիներ» (1963թ.), Բրումբերգ քույրերի «Կոշկավոր կատուն» (1968 թ.), Իվան Ակսենչուկի «Ջրահարսը» (1968 թ.), Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի «Բարանկին, մարդ եղիր» (1963 թ.), «Ռիկի-Տիկի-Տավի» (1965 թ.), Ֆեոդոր Խիտրուկի «Բոնիֆացիի արձակուրդները» (1965 թ.), «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (1968 թ.), Եֆիմ Գամբուրգի «Լրտեսական կրքեր» (1967 թ.) և այլն։
1960-ականների տիկնիկային միավորման հայտնի ֆիլմերից էին Ռոման Կաչանովի «Ձեռնոցը» (1967 թ.), Վլադիմիր Դեգտյարովի «Ո՞վ ասաց մյաու» (1962 թ.), «Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը» (1968 թ.) և այլն։ 1960-ականներին սկիզբ դրվեց նաև մուլտսերիալների, որոնց նկարահանումները շարունակվեցին նաև 1970-1980 թվականներին։ Այդպիսի մուլտսերիալներից էին «Մաուգլի» (1967 թ.), «Մանչուկն ու Կառլսոնը» (1968 թ.), «Դե, սպասիր» (1969 թ.), «Բրեմենյան երաժիշտները» (1969 թ.), «Վինի Թուխը» (1969 թ.), «Կոկորդիլոս Գենան» (1969 թ.) և այլն։
1970-1980-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան համարվում էր` Եվրոպայի խոշորագույն անիմացիոն ֆիլմեր արտադրող կինոստուդիան։ Այդ տարիներին նկարահանվել է «Ուրախ կարուսել» մուլտֆիլմերի հավաքածուն։ Այդ տարիների մուլտֆիլմերից կարելի է նշել Լև Ատամանովի «Պոնին վազում է շրջանով» (1974 թ.), «Գավ անունով փիսիկը» (1976 թ.), Լև Միլչինի «Անագե տոկուն զինվորիկը» (1976 թ.), Վլադիմիր Պոպովի «Բոբիկը Բարբոսին հյուր» (1977 թ.), «Երեքը Պրոստոկվաշինոյից» (1978 թ.) և այլն։ Իսկ տիկնիկային ֆիլմերից արժե հիշատակել Ռոման Կաչանովի «Չեբուրաշկա» (1971 թ.), «Շապոկլյակ» (1974 թ.), Միխայիլ Կամենեցկու «Ամենափոքրիկ թզուկը» (1977 թ.), «Բոցմանն ու թութակը» (1982 թ.), Իվան Ուֆիմցևի «Գայլն ու հորթուկը» (1984 թ.), «38 թութակ» (1976 թ.) և այլն։ Միջազգային ճանաչում են ստացել Յուրի Նորշտեյնի ֆիլմերը` «Աղվեսն ու նապաստակը» (1973 թ.), «Ձկնկուլն ու կռունկը» (1974 թ.), «Ոզնին մշուշում» (1975 թ.), «Հեքիաթների հեքիաթը» (1979թ.):
1980-ականների աչքի ընկնող ֆիլմերից էին Էդուարդ Նազարովի «Կար-չկար մի շուն» (1982 թ.), «Մրջյունի ճանապարհորդությունը» (1983 թ.) և Գարրի Բարդինի «Բախում» (1983 թ.), «Բրեկ» (1985 թ.), «Ամուսնություն» (1987 թ.) ֆիլմերը։ Առանձին հետաքրքրություն էին ներկայացնում նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «Անառակ թութակի վերադարձը» (1984 թ.), «Մարտինկո» (1987 թ.), «Գորշ գայլ էնդ Կարմիր Գլխարկ» (1990 թ.) և այլ ֆիլմեր։
Առավել հայտնի մուլտֆիլմերը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1939 | Մոյդոդիր | Мойдодыр |
1939 | Քեռի Ստյոպան | Дядя Стёпа |
1942 | Եղևնին | Ёлка |
1943 | Հեքիաթ Սալթան թագավորի մասին | Сказка о царе Салтане |
1944 | Հեռախոսը | Телефон |
1945 | Կորած հրովարտակը | Пропавшая грамота |
1946 | Ուրախության երգը | Песенка радости |
1947 | Սապատավոր ձիուկը | Конёк-Горбунок |
1948 | Ծաղկիկ-յոթնագույնիկ | Цветик-семицветик |
1948 | Գորշ Վզիկը | Серая Шейка |
1948 | Ֆեդյա Զայցև | Федя Зайцев |
1952 | Ալվան ծաղիկը | Аленький цветочек |
1952 | Կաշտանկա | Каштанка |
1954 | Ոսկե այծքաղը | Золотая антилопа |
1954 | Մոյդոդիր | Мойдодыр |
1955 | Ոչ հասարակ մրցախաղ | Необыкновенный матч |
1956 | Հին ծանոթները | Старые знакомые |
1956 | Տասներկու ամիսները | Двенадцать месяцев |
1956 | Անճոռնի ճուտիկը | Гадкий утёнок |
1957 | Ձյունե թագուհին | Снежная королева |
1958 | Պետյան ու Կարմիր գլխարկը | Петя и Красная Шапочка |
1958 | Տղան Նեապոլից | Мальчик из Неаполя |
1958 | Կատվի տունը | Кошкин дом |
1959 | Շուտով անձրև կլինի | Скоро будет дождь |
1960-1968 | Լուսատտիկը (8 սերիա) | Светлячок (8 серий) |
1960 | Վինտիկն ու Շպունտիկը ուրախ վարպետներ են | Винтик и Шпунтик Весёлые мастера |
1961 | Պարծենկոտ մրջյունը | Муравьишка-хвастунишка |
1961 | Չիպոլինո | Чиполлино |
1962 | Մի հանցագործության պատմություն | История одного преступления |
1964 | Քեռի Ստյոպան` միլիցիոներ | Дядя Стёпа — милиционер |
1965 | Բոնիֆացիի արձակուրդները | Каникулы Бонифация |
1965 | Նարգիս | Наргис |
1965 | Ճանապարհորդ գորտը | Лягушка путешественница |
1965 | Ռիկի-Տիկի-Տավի | Рикки-Тикки-Тави |
1967-1971 | Մաուգլի | Маугли |
1967 | Ձեռնոցը | Варежка |
1967 | Շոգեքարշիկը Ռոմաշկովայից | Паровозик из Ромашкова |
1968 | Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ | Фильм, фильм, фильм |
1968 | Ջրահարսը | Русалочка |
1968 | 25-րդները, առաջին օրը | 25-е, первый день |
1968 | Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար | Кот, который гулял сам по себе |
1968 | Մանչուկն ու Կառլսոնը | Малыш и Карлсон |
1969-1993 | Դե, սպասիր (18 սերիա) | Ну, погоди! (18 серий) |
1969 | Կոկորդիլոս Գենան | Крокодил Гена |
1969 | Բրեմենյան երաժիշտները | Бременские музыканты |
1969 | Վինի Թուխը | Винни-Пух |
1969 | Չսովորած դասերի երկրում | В стране невыученных уроков |
1969 | Ձմեռ պապն ու ամառը | Дед Мороз и лето |
1969-2015 | Ուրախ կարուսել | Весёлая карусель |
1970 | Կառլսոնը վերադարձել է | Карлсон вернулся |
1971 | Չեբուրաշկա | Чебурашка |
1971 | Վինի Թուխը գնում է հյուր | Винни-Пух идёт в гости |
1972 | Վինի Թուխն ու հոգսաշատ օրը | Винни-Пух и день забот |
1972 | Հյուր ամռան մոտ | В гостях у лета |
1973 | Բրեմենյան երաժիշտների հետքերով | По следам бременских музыкантов |
1973 | Կղզին | Остров |
1974 | Ձկնկուլն ու կռունկը | Цапля и журавль |
1974 | Շապոկլյակը | Шапокляк |
1974 | Ֆուտբոլային աստղեր | Футбольные звёзды |
1974 | Մի պարկ խնձոր | Мешок яблок |
1975 | Ոզնին մշուշում | Ёжик в тумане |
1975 | Կախարդ Բահրամի ժառանգությունը | Наследство волшебника Бахрама |
1976-1991 | 38 թութակ (10 սերիա) | 38 попугаев (10 серий) |
1976-1982 | Գավ անունով փիսիկը (5 սերիա) | Котёнок по имени Гав (5 серий) |
1976 | Գաղտնիքով զարդատուփը | Шкатулка с секретом |
1976 | Հենց այնպես | Просто так |
1977 | Պոլիգոն | Полигон |
1977 | Բոբիկը Բարբոսին հյուր | Бобик в гостях у Барбоса |
1977-1983 | Ամենափոքրիկ թզուկը | Самый маленький гном |
1978 | Նվեր ամենաթույլի համար | Подарок для самого слабого |
1978-1985 | Հետևի նստարանին | На задней парте |
1978 | Երեքը Պրոստոկվաշինոյից | Трое из Простоквашино |
1978 | Կողոպուտ... | Ограбление по... (полная редакция 1988) |
1979 | Հեքիաթների հեքիաթը | Сказка сказок |
1979 | Որս | Охота |
1979 | Թռչող նավը | Летучий корабль |
1980 | Արձակուրդները Պրոստոկվաշինոյում | Каникулы в Простоквашино |
1981 | Երրորդ մոլորակի գաղտնիքը | Тайна третьей планеты |
1981 | Իվաշկան Պիոներների պալատից | Ивашка из Дворца пионеров |
1982 | Կար-չկար մի շուն | Жил-был пёс |
1983 | Ստախոսների դղյակը | Замок лгунов |
1983 | Մրջյունի ճանապարհորդությունը | Путешествие муравья |
1983-1997 | Կապկիկները (7 սերիա) | Обезьянки (7 серий) |
1983 | Չեբուրաշկան գնում է դպրոց | Чебурашка идёт в школу |
1984 | Հեքիաթ Սալթան թագավորի մասին | Сказка о царе Салтане |
1984 | Ձմեռը Պրոստոկվաշինոյում | Зима в Простоквашино |
1984 | Գայլն ու հորթուկը | Волк и телёнок |
1984-1998 | Անառակ թութակի վերադարձը | Возвращение блудного попугая |
1985 | Տիկնիկների պարերը | Танцы кукол |
1988 | Լեռնանցք | Перевал |
1989 | Ընկերուհին | Подружка |
1992 | Մաշենկան | Машенька |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 175. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 2,0 2,1 Бухгалтерский балансна 31 декабря 2017 г.
- ↑ Александра Черепнина. ВИДЕО. «Союзмультфильм» — исчезающая легенда? — У советских мультиков большой юбилей — 75 лет. В 1936 году по личному приказу Сталина была создана студия «Союзмультфильм». // vesti.ru (11 июня 2011 года)
- ↑ «Опрос "РГ": Уолт Дисней или Союзмультфильм?». Российская газета. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Крылатые фразы знакомых всем персонажей «Союзмультфильма», rian.ru, 10 июня 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոյուզմուլտֆիլմ» հոդվածին։ |