Հյուր ամռան մոտ, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի նկարած մուլտիպլիկացիոն ֆիլմը, որում ռեժիսորը համատեղում է երկու ժանրեր՝ սպորտային ֆիլմ և ֆիլմ-համերգ[1]։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես են «Մետեոր» խմբի մարզիկներն ամռանը անտառի առվակի ափով ուղևորվել արկածային ճանապարհորդության։

Հյուր ամռան մոտ
В гостях у лета
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսպորտային կատագերգություն, ֆիլմ-համերգ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍակո Ռունգե
Բեմադրող նկարիչՎլադիմիր Սոբոլև
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորԲորիս Կոտով
Հնչյունային օպերատորԲորիս Ֆիլչիկով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե 48 վրկ.
ՊրիկվելՄետեորը ռինգում
ՍիկվելԱրի սառցադաշտ
Թվական1972

Սյուժե

խմբագրել

Ամռանը՝ անտառի արահետով, հսկայական ուսապարկերով արշավի են ուղևորվում երեք մարզիկներ։ Նրանք հանդիպում են մորուքավոր երեք արտասահմանցիների, գրեթե դատարկ ուսապարկերով։ Մարզիկները անցնում են առվակի ափով՝ հոսանքին հակառակ ուղղությամբ և վերջապես հարմար տեղ են գտնում։ Նրանք վրան են դնում ու կրակ վառում։ Երեկոյան նրանցից մեկը կիթառ է նվագում։ Առավոտյան մարզիկները լողում ու գնդակ են խաղում առվակում։ Հերթական հարվածը հասնում է տեղացի ձկնորսին, որը զայրացած հարվածում է, և գնդակն ընկնում է ուղիղ կրակը։ Գնդակը մաս-մաս է լինում, իսկ կաթսան թռչում է ծառի ճյուղի վրա։ Վախեցած ձկնորսը եղբոր հետ փախչում է, իսկ երկու մարզիկները թռցնում են երրորդին, որ վերջինս հանի կաթսան ճյուղից։ Հետո նրանք նորից են կրակ վառում ու ջրով լցված կաթսան դնում վրան։ Շփոթված ձկնորսը դույլի մեջ ձուկ է բերում նրանց համար, և վեճը լուծվում է։ Մարզիկները տապակում են ձուկը, իսկ մյուսը գնում է սունկ հավաքելու և հանդիպում է մի տեղացի աղջկա։ Աղջիկն իր զամբյուղի սունկը լցնում է մարզիկի զամբյուղի մեջ, իսկ վերջինս նրան ծաղիկներ է նվիրում։ Մինչդեռ բոլորը ձուկ են որսում, աղջիկը վերադառնում է մի դույլ կաթով և ձեռքով է անում մարզիկներին։ Խանդից իրեն կորցրած ձկնորսը մարզիկների վրա է նետվում բռունցքներով, բայց պատասխան ստանալուց հետո եղբորն օգնության է ուղարկում։ Շուտով հայտնվում է մի լայնաթիկունք տղա։ Նա ճանաչում է մարզիկներին ու տղային նորից օգնության հետևից ուղարկում։ Վերջինս վերադառնում է նկարներով և բոլորին պարզ է դառնում, որ մարզիկները «Մետեոր» խմբի հոկեյիստներն են։ Վեճը մոռացվում է, ու սկսվում է սպորտային և հետո միայն երաժշտական մրցություն, ով ինչ ավելի լավ է կարողանում անել։ Մարզիկներից մեկը բարձրանում է մեղվանոց, և նրա վրա է թռչում պարսը։ Բժշկական օգնություն նրան ցուցաբերում է ծաղիկներով աղջիկը։ Քիչ հետո մարզիկները թատրոնում ներկայացում են կազմակերպում և ցուցադրում իրենց հմտությունները։ Արևից թխացած ու հանգստացած մարզիկները նիհարած ուսապարկերով հետ են մեկնում ու ճանապարհին հանդիպում են լեցուն ուսապարկերով զբոսաշրջիկների, ովքեր հենց նոր են սկսում իրենց արշավը։ Հրաժեշտ տալիս աղջիկը նվիրում է մարզիկներին մի դույլ մեղր։ Մեղրի հոտի վրա թռչում են մեղուները և նրանք ստիպված են լինում փրկվել առվակի մեջ, բայց մարզիկները չեն վհատվում։

Հեղինակներ

խմբագրել
Ռեժիսոր Բորիս Դյոժկին
սցենարիստներ Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին
նկարիչ-բեմադրող Վլադիմիր Սոբոլև
նկարիչ-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկին, Վիոլետա Կոլեսնիկովա, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Արսենև, Մստիսլավ Կուպրաչ
օպերատոր Բորիս Կոտով
երգահան Կարեն Խաչատրյան
հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
մոնտաժոր Լյուբով Գրիգորևա
տնօրեն Ֆեոդոր Իվանով

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Георгий Бородин — Краткий исторический обзор (1999—2013). «Киностудия «Союзмультфильм»». «Союзмультфильм». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.