Միխայիլ Կամենեցկի
Միխայիլ Աբրամովիչ Կամենեցկի (ռուս.՝ Михаил Абрамович Каменецкий, հուլիսի 17, 1924[1], Գորոդիշչե, Shevchenkovsky Okrug, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2006[1], Գերմանիա), ծավալա-տիկնիկային մուլտիպլիկացիայի խորհրդային ռուս օպերատոր և ռեժիսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1992)։
Միխայիլ Կամենեցկի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 17, 1924[1] |
Ծննդավայր՝ | Գորոդիշչե, Shevchenkovsky Okrug, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի թիվ՝ | նոյեմբերի 1, 2006[1] (82 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Գերմանիա |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0436550 |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Կամենեցկին ծնվել է 1924 թվականի հուլիսի 17-ին Կիևի նահանգի Գորոդիշչեում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին․ 1942 թվականից ծառայել է որպես Բրյանսկի ճակատի 217 հրաձգային դիվիզիայի 766 հրաձգային գնդի 2-րդ գնդացրային վաշտի գնդացրորդ։ 1944 թվականի մայիսի 28-ից եղել է Ուկրաինայի 2-րդ ճակատի դաշտային № 15 ռազմառևտրի ավագ լուսանկարիչ։
1951 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի օպերատորական ֆակուլտետը։ Մինչև 1955 թվականն աշխատել է Սվերդլովսկի կինոստուդիայում որպես օպերատոր։ 1955 թվականից որպես կինոօպերատոր աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, որտեղ նկարահանել է ռեժիսորներ Վլադիմիր Դեգտյարյովի, Անատոլի Կարանովիչի, Ռոման Կաչանովի, Վլադիմիր Դանիլևիչի, Նատալյա Չերվինսկու և այլոց մուլտֆիլմերը։
1965 թվականին կատարել է ռեժիսորական դեբյուտը «Ահա այսպիսի հրաշքներ» (ռուս.՝ «Вот какие чудеса») և «Ո՞ւմ կոներն են անտառում» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?») մուլտֆիլմերով, որոնք նկարահանել է Իվան Ուֆիմցևի հետ համատեղ։ 1965-1969 թվականներին համատեղել է օպերատորական աշխատանքը ռեժիսորականի հետ։ 1969 թվականից աշխատել է ինքնուրույն։
1990-ական թվաների վերջին մեկնել և ապրել է Գերմանիայում։ Եղել է ԱՍԻՖԻ ()Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիա անդամ։
Միխայիլ Կամենեցկին մահացել է 2006 թվականի նոյեմբերի 1-ին։
Արվեստ
խմբագրել- 1956
- Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (ռուս.՝ Сказка о попе и о работнике его Балде) – օպերատոր
- Կախարդական ջրհորը (ռուս.՝ Чудесный колодец) – օպերատոր
- 1957
- Հեքիաթ Ձյունանուշի մասին (ռուս.՝ Сказка о Снегурочке) – օպերատոր
- Խաղաղ հանգրվան (ռուս.՝ Тихая пристань) – օպերատոր
- 1958 – Չտեսնված գեղեցկություն (ռուս.՝ Краса ненаглядная) – օպերատոր
- 1959
- Վերադարձավ զինվորը տուն (ռուս.՝ Вернулся служивый домой) – օպերատոր
- Սիրահարված ամպը (ռուս.՝ Влюблённое облако) – օպերատոր
- 1960 Սև ճահճուտի վերջը (ռուս.՝ Конец Чёрной топи) — օպերատոր
- 1962
- Շոգեբաղնիք (ռուս.՝ Баня) – օպերատոր
- Ո՞վ ասաց մյաու (ռուս.՝ Кто сказал мяу?) – օպերատոր
- 1963
- Միստր Թվիստեր (ռուս.՝ Мистер Твистер) – օպերատոր
- Լուսատտիկ № 4։ Մեր մատիտը (ռուս.՝ Светлячок № 4. Наш карандаш) – օպերատոր
- Հեքիաթ ծեր մայրու մասին (ռուս.՝ Сказка о старом кедре) – օպերատոր
- 1964
- Ալյոշայի հեքիաթները (ռուս.՝ Алёшины сказки) – օպերատոր
- Ո՞վ կգնա ցուցահանդես (ռուս.՝ Кто поедет на выставку?) – օպերատոր
- Օրկեստրիա երկիրը (ռուս.՝ Страна Оркестрия) – օպերատոր
- 1965
- Ահա այսպիսի հրաշքներ (ռուս.՝ Вот какие чудеса) – օպերատոր, ռեժիսոր
- Ո՞ւմ կոներն են անտառում (ռուս.՝ Чьи в лесу шишки?) – օպերատոր, ռեժիսոր
- 1966 – Ավտոմեքենա, սեր և մանանեխ (ռուս.՝ Автомобиль, любовь и горчица) – օպերատոր, ռեժիսոր
- 1967 – Այ թե Շիկահերն է (ռուս.՝ Ну и Рыжик!) – օպերատոր, ռեժիսոր
- 1968 – Զգուշացեք, գայլաձուկը (ռուս.՝ Осторожно, щука!) – օպերատոր, ռեժիսոր
- 1969
- 1970 – Կուղբերը գնում են հետքով (ռուս.՝ Бобры идут по следу) – օպերատոր, ռեժիսոր
- 1971
- 1971 — Անգետիկը։ Անգետիկն ու խորհուրդները (ռուս.՝ Незнайка. Незнайка и советы, Էկրան ստեղծագործական միություն, ջնջված ֆիլմ), ժամանակը՝ 03:52:29, ռեժիսոր, օպերատոր
- 1972
- Նվիրական երազանք (ռուս.՝ Заветная мечта) – ռեժիսոր, օպերատոր
- Ամանորյա հեքիաթ (ռուս.՝ Новогодняя сказка) – օպերատոր
- 1973
- Միտյան և միկրոբուսը (ռուս.՝ Митя и микробус) – ռեժիսոր, օպերատոր
- Այբոլիտը և Բարմալեյը (ռուս.՝ Айболит и Бармалей) – օպերատոր
- 1974
- Ամեն ինչ հակառակն է (ռուս.՝ Всё наоборот) – ռեժիսոր
- Ֆեոդորի վիշտը (ռուս.՝ Федорино горе) – օպերատոր
- 1975
- Ամանորյա քամի (ռուս.՝ Новогодний ветер) – ռեժիսոր, օպերատոր
- Զիջեք ինձ ճանապարհը (ռուս.՝ Уступите мне дорогу) – ռեժիսոր
- 1976 – Առո՛ղջ եղիր, կանաչ անտառ (ռուս.՝ Будь здоров, зелёный лес!) – ռեժիսոր
- 1977 – Ամենափոքր թզուկը (ռուս.՝ Самый маленький гном), թողարկում 1 – ռեժիսոր
- 1978 – Հրաշքներ օրը ցերեկով (ռուս.՝ Чудеса среди бела дня) – ռեժիսոր, օպերատոր
- 1979
- 1980 – Ամենափոքր թզուկը (ռուս.՝ Самый маленький гном), թողարկում 2 – ռեժիսոր
- 1981 – Ամենափոքր թզուկը (ռուս.՝ Самый маленький гном), թողարկում 3 – ռեժիսոր
- 1982 – Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), թողարկում 1 – ռեժիսոր
- 1983 – Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), թողարկում 2 – ռեժիսոր
- 1984
- Ամենափոքր թզուկը (ռուս.՝ Самый маленький гном), թողարկում 4 – ռեժիսոր
- Գայլը և հորթը – ռեժիսոր
- 1985
- Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), թողարկում 3 – ռեժիսոր
- Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), թողարկում 4 – ռեժիսոր
- 1986 – Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), թողարկում 5 – ռեժիսոր
- 1987
- Исчезатель – ռեժիսոր
- Հանդիպում ձնեմարդու հետ (ռուս.՝ Встреча со снеговиком) – ռեժիսոր
- 1988 – Կարպուշա (ռուս.՝ Карпуша) – ռեժիսոր
- 1989 – Նպատակ (ռուս.՝ Цель) – ռեժիսոր
- 1990 – Ոզնին պետք է փշոտ լինի (ռուս.՝ Ёжик должен быть колючим?) – ռեժիսոր
- 1991 – Սև օրվա համար (ռուս.՝ На чёрный день) – ռեժիսոր
- 1992 – Շարման, Շարման (ռուս.՝ Шарман, Шарман!) – ռեժիսոր
- 1993 – Մրջնային ոզնի (ռուս.՝ Муравьиный ёжик) – ռեժիսոր
- 1994 – Շարման, Շարման 2 (ռուս.՝ Шарман, Шарман!-2) – ռեժիսոր
- 1995 – Շարման, Շարման 3 (ռուս.՝ Шарман, Шарман!-3) – ռեժիսոր
Մրցանակներ
խմբագրել- «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (8 հունվարի, 1992) — կինոարվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[2]
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (6 ապրիլի, 1985)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ (8 հունիսի, 1945)
- «Ո՞ւմ կոներն են անտառում» — Մամայայի I միջազգային կինոփառատոնի մրցանակ, Ռումինիա, 1966
- «Ամենափոքր թզուկը» — «Արծաթե մրցանակ» Օդենսեի կինոփառատոնում, Դանիա, 1979
- «Գայլը և հորթը»
- 1-ին մրցանակ «Արծաթե փիղ» Բանգալորի միջազգային կինոփառատոնում, Հնդկաստան, 1985
- 1-ին մրցանակ Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնում, Հարավսլավիա, 1986
- 1-ին մրցանակ Բուենոս Այրեսի միջազգային կինոփառատոնում, Արգենտինա, 1987[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Указ Президента Российской Федерации от 8 января 1992 года № 249-н «О присвоении почетного звания „Заслуженный деятель искусств РСФСР” работникам кино»
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 297-298 — все награды.
Литература
խմբագրել- Каранович А. Г. Мои друзья куклы — М., «Искусство», 1971.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միխայիլ Կամենեցկի (1924–2006) Internet Movie Database կայքում
- Միխայիլ Կամենեցկին Animator.ru կայքում
- Михаил Каменецкий — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)