Մեծ անախորժություններ (մուլտֆիլմ)
Մեծ անախորժություններ (ռուս.՝ Большие неприятности), ծաղրանկարային-սատիրական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է Զինաիդա և Վալենտինա Բրումբերգ քույրերի կողմից, մանկական նկարի ոճով` մեծերի աշխարհը երեխաների աչքերով ցույց տալու նպատակով։ Մուլտֆիլմը մեծ հաջողություն է ունեցել[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | երգիծանք |
Ռեժիսոր | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Սցենարիստ | Մորիս Սլոբոդսկոյ |
Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա |
Բեմադրող նկարիչ | Լանա Ազարխ և Վալենտին Լալայանց |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սիկվել | Q4326484? |
Թվական | 1961 |
Մուլտֆիլմը նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1961 թվականին։ 1973 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը` «Նոր մեծ անախորժություններ» անվանումով։
Սյուժե
խմբագրելՓոքրիկ աղջնակը լսում է, թե ինչպես են մեծերը քննարկում ընտանեկան խնդիրները։ Նրա ընտանիքը բաղկացած է մայրիկից, հայրիկից, մեծ եղբայր Կոլյայից և քույր Կապայից։ Նրանց խոսքերում հանդիպող արտահայտություններն աղջիկը բառացի է հասկանում, ինչը և արտահայտվում է մանկական նույնատիպ խոսքերի պատկերավոր շարքում։
Մուլտֆիլմի վերջում աղջիկը ցանկանում է հասկանալ «ձրիակեր» բառի իմաստը, ինչպես անվանում է նրա հարազատներին իրենց հարևան ծեր ճախարակագործ քեռի Ֆեդյան։ Վերջինս պատասխանում է, որ դա իր մայրը, հայրը, քույրն ու եղբայրն են։ Միայն ինքը` աղջիկը և իր կատուն են, որ ձրիակեր չեն։
Հեղինակներ
խմբագրելսցենարի հեղինակ | Մորիս Սլոբոդսկի |
բեմադրող-ռեժիսորներ | Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ |
բեմադրող-նկարիչներ | Լանա Ազարխ, Վալենտին Լալայանց |
կոմպոզիտոր | Ալեքսանդր Վարլամով |
օպերատոր | Ելենա Պետրովա |
հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
նկարիչ-մուլտիպլիկատորներ | Իգոր Պոդգորսկի, Ֆեոդոր Խիտրուկ, Մարիա Մոտրուկ, Մարինա Ոսկանյանց, Ելենա Վերշինինա, Իոսիֆ Կուրոյան |
տեքստը կարդում է | Մարիա Վինոգրադովա |
ռեժիսորի օգնականներ | Տատյանա Ֆյոդորովա, Նինա Մայորովա |
խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
մուլտֆիլմի տնօրեն | Գ. Կրուգլիկով |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմում ներկայացված իդիոմների ընկալումը ծաղրի է ենթարկվում մանկական հումորային «Երալաշ» կինոամսագրում (194-րդ թողարկում «Երևակայության ուժը»)։
Վերաթողարկում
խմբագրել1990-ականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմների ժողովածուում, «Սոյուզ» ստուդիայի տեսաերիզների վրա։ 2003 թվականին վերաթողարկվել է նույն ընկերության «Երեխաներ և ծնողներ» մուլտֆիլմների ժողովածուում, VHS և DVD ձևաչափերով։
Կարծիքներ
խմբագրելԿինոյի պատմաբանները սատիրական «Մեծ անախորժություններ» մուլտֆիլմը համարում են Բրումբերգ քույրերի լավագույն աշխատանքը, որում պատմությունը ներկայացվում է աղջնակի անունից։ Ֆիլմի պատկերավոր մասը ներկայացված է մանկական նկարների ոճով։ Մուլտֆիլմը մեծ դեր է խաղացել մուլտիպլիկացիոն ֆիլմերի գեղարվեստական արտահայտչամիջոցների թարմացման և հարստացման, փոխաբերական լեզվի և մուլտիպլիկացիայի պայմանականության օգտագործման հարցում[2]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Асенин С. В. Волшебники экрана: Восьмое искусство. Изображение, слово, выразительность движения. — Искусство, 1974. — 288 с.(չաշխատող հղում)
- ↑ Капков С. А. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մեծ անախորժություններ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մեծ անախորժություններ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում