Իվան Պետրովիչ Իվանով-Վանո (ռուս.՝ Иван Петрович Иванов-Вано, իրական ազգանունը` Իվանով[5], հունվարի 27 (փետրվարի 8), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 25, 1987(1987-03-25)[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), մուլտիպլիկացիոն կինոյի ռուս խորհրդային ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ և մանկավարժ[7]։ Խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկն է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985 թ.):

Իվան Իվանով-Վանո
ռուս.՝ Иван Петрович Иванов-Вано
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1900
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 25, 1987(1987-03-25)[3][4] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս (1923)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումմուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր, նկարիչ, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDbID ID 0412108

Կենսագրություն

խմբագրել

Իվան Իվանով-Վանոն ծնվել է Մոսկվայում` կոշկակարի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Հայրը շուտ է լքել ընտանիքը և քանի որ մայրը անգրագետ կին էր, նրա դաստիարակությամբ զբաղվել է ավագ քույրը[5]։

Մանկությունից Իվանով-Վանոյի մոտ հետաքրքրություն էր առաջացել տիկնիկային թատրոնի նկատմամբ, որի համար էլ դեկորացիաներ էր նկարում։ 14 տարեկանում ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1920 թվականից` ՎԽՈՒՏԵՄԱՍ), որտեղ դասավանդում էր նրա քրոջ ամուսինը[5]։ Այն ավարտել է 1923 թվականին և մեկ տարի անց աշխատանքի անցել` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ հետո նաև ռեժիսոր` Կինեմատոգրաֆիայի պետական դպրոցում (ներկայումս` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ)։ Համակուրսեցիների հետ մասնակցել է առաջին խորհրդային մուլտֆիլմերի ստեղծմանը։ Այդ ֆիլմերը տարբերվում էին այն տարիների իրենց ավանգարդիստական ոճով և հիմնված էին կոնստրուկտիվիզմի դպրոցի վրա։

1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1960 թվականին, կինոստուդիայի տիկնիկային միավորումում, Նիկոլայ Լեսկովի վիպակի հիման վրա նկարահանել է իր ամենանշանակալից ֆիլմերից մեկը` «Ձախլիկը»։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում, որպես ռեժիսոր, նկարահանել է 41 ֆիլմ, գրել է 25 ֆիլմի սցենար, որպես բեմադրող նկարիչ, մասնակցել է 5 ֆիլմերի, իսկ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր` ևս 5 ֆիլմերի ստեղծման աշխատանքների։ Դրանց մեծամասնությունը նկարահանվել է ռուսական ժողովրդական հեքիաթների հիման վրա։ Նրա առաջին լիամետրաժ «Սապատավոր ձիուկը» (1947 թ., «Կուզկիկ-Քուռկիկը») մուլտֆիլմը, բարձր է գնահատվել Ուոլթ Դիսնեյի կողմից, ով ֆիլմը ցուցադրում էր իր նկարիչներին` որպես ուսումնական ձեռնարկ[8]։ Սակայն, համաձայն գործընկերների խոստովանության, Իվանով-Վանոն այնքան էլ բարեհաճ չէր մուլտիպլիկացիայի դիսնեյական տեսակի նկատմամբ և 1940-ական թվականներից հիմնականում աշխատում էր դասական և ժողովրդական ոճով։ Միաժամանակ, ավանդական մուլտիպլիկացիայից նա կտրուկ անցում կատարեց տիկնիկայինին և փորձարարականին, որը ըստ ռեժիսոր Ստանիսլավ Սոկոլովի, բացատրվում էր նրանով, որ որոշակի շրջանում Իվանով-Վանոն վիճել էր տնօրինության հետ, տարել ինֆարկտ և «աքսորվել» տիկնիկային մուլտիպլիկացիայի բաժին` որպես գեղարվեստական ղեկավար[5]։

Նրա շատ ֆիլմեր արժանացել են միջազգային բարձրագույն մրցանակների։ Ֆեոդոր Խիտրուկի հետ միասին նա հաճախ էր ներկայացնում Խորհրդային Միությունը` տարբեր միջազգային հավաքներում, մասնավորապես Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ընկերությունում, որը ստեղծվել էր նաև իր նախաձեռնությամբ։

Իվանով-Վանոն զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ 1939 թվականին, ԿՀՊԻ-ում մասնակցել է գեղարվեստական ֆակուլտետի կազմակերպմանը, որտեղ բացվել է մուլտֆիլմերի բեմադրիչների բաժանմունքը, նախաձեռնել է նկարիչ-մուլտիպլիկատորի մասնագիտության դասավանդումը։ Նրա աշակերտներից շատերը դարձել են անիմացիոն կինոյի հայտնի ռեժիսորներ և նկարիչներ։

1950 թվականին հրատարակել է «Նկարված ֆիլմ» գիրքը` մուլտիպլիկացիայի մասին, իսկ 1980 թվականին՝ «Կադր` կադրի հետևից» գիրք-հիշողությունները։

Անձնական կյանք

խմբագրել

1928 թվականից Իվանով-Վանոն ամուսնացել է Տատյանա Բեկկերի հետ և ունեցել մեկ դուստր։ Ըստ հարազատների և գործընկերների, սիրում էր սպորտը, զբաղվում էր բռնցքամարտով, ֆուտբոլով, թենիսով, ձկնորսությամբ և այլն[5]։

Մահացել է 1987 թվականի մարտի 25-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանոցում։

Ֆիլմագրություն

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Աշխատանքը
1925 Գլխուղեղի մեխանիկան Механика головного мозга նկարիչ-մուլտիպլիկատոր
1925 Չինաստանը հրի մեջ Китай в огне նկարիչ-մուլտիպլիկատոր
1927 Սենկան` աֆրիկացի Сенька-африканец ռեժիսոր
1927 Սահադաշտ Каток նկարիչ
1929 Լսեցեք, լսեցեք, խոսում է Մոսկվան Слушайте! Слушайте! Говорит Москва... ռեժիսոր
1929 Մյունհաուզենի արշավանքները Похождения Мюнхаузена նկարիչ
1930 Կոոպերացիան ռելսերի վրա Кооперация на рельсах սցենարիստ
1931 Փողոցը` լայնքով Улица поперёк նկարիչ
1931 Քառասուն սրտեր Сорок сердец նկարիչ-մուլտիպլիկատոր
1933 Բլեք էնդ Ուայթ Блэк энд Уайт ռեժիսոր
1934 Դուրանդայ թագավորը Царь Дурандай ռեժիսոր, սցենարիստ
1936 Ճպուռն ու մրջյունը Стрекоза и муравей ռեժիսոր, սցենարիստ
1937 Կոտոֆեյ Կոտոֆեևիչ Котофей Котофеевич ռեժիսոր
1938 Քաղերգիծանքի ալմանախ 1 Журнал политсатиры 1 ռեժիսոր, սցենարիստ
1938 Երեք հրացանակիրները Три мушкетёра ռեժիսոր, սցենարիստ
1939 Մոյդոդիր Мойдодыр ռեժիսոր
1940 Իվաս Ивась ռեժիսոր
1941 Սուտլիկը Лгунишка ռեժիսոր, սցենարիստ
1941 Ֆաշիստական ճտքակոշիկը չի տրորելու մեր հայրենիքը Не топтать фашистскому сапогу нашей родины ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1941 Քաղերգիծանքի ալմանախ 2 Журнал политсатиры 2 ռեժիսոր
1943 Գողացված արևը Краденое солнце ռեժիսոր, սցենարիստ
1944 Հեռախոսը Телефон նկարիչ
1945 Ձմեռային հեքիաթ Зимняя сказка ռեժիսոր, սցենարիստ
1947 Սապատավոր ձիուկը Конёк-Горбунок ռեժիսոր
1949 Սագեր-կարապներ Гуси-лебеди ռեժիսոր, սցենարիստ
1949 Օտար ձայն Чужой голос ռեժիսոր
1951 Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ դյուցազունների մասին Сказка о мёртвой царевне и семи богатырях ռեժիսոր, սցենարիստ
1952 Ձյունանուշը Снегурочка ռեժիսոր, սցենարիստ
1953 Անտառային համերգ Лесной концерт ռեժիսոր
1954 Մոյդոդիր Мойдодыр ռեժիսոր, սցենարիստ
1955 Խիզախ նապաստակը Храбрый заяц ռեժիսոր, սցենարիստ
1956 Տասներկու ամիսները Двенадцать месяцев ռեժիսոր
1957 Երգ` բարեկամության մասին Песня о дружбе ռեժիսոր, սցենարիստ
1957 Ինչ-որ մի թագավորությունում В некотором царстве… ռեժիսոր
1959 Գարնան ճանապարհները Дороги весны ռեժիսոր
1959 Բուրատինոյի արկածները Приключения Буратино ռեժիսոր
1962 Թռչող պրոլետարները Летающий пролетарий ռեժիսոր
1964 Ձախլիկը Левша ռեժիսոր, սցենարիստ
1965 Ինչպես մի մարդ երկու գեներալների կերակրեց Как один мужик двух генералов прокормил ռեժիսոր, սցենարիստ
1966 Գնա այնտեղ, չգիտեմ ուր Поди туда, не знаю куда ռեժիսոր
1967 Լեգենդ չար հսկայի մասին Легенда о злом великане ռեժիսոր, սցենարիստ
1969 Տարվա եղանակները Времена года ռեժիսոր, սցենարիստ
1971 Կոտորած Կերժենցի մոտ Сеча при Керженце ռեժիսոր, սցենարիստ
1972 Ավե Մարիա Аве Мария ռեժիսոր, սցենարիստ
1973 Առողջությունը սկսվում է տանը Здоровье начинается дома ռեժիսոր
1975 Սապատավոր ձիուկը Конёк-Горбунок ռեժիսոր, սցենարիստ
1979 Կախարդական լիճը Волшебное озеро ռեժիսոր, սցենարիստ
1981 Պատմություններ իմ մանկությունից Истории из моего детства ռեժիսոր
1984 Հեքիաթ Սալթան թագավորի մասին Сказка о царе Салтане ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1986 Աքաղաղն ու բոյարը Петух и боярин սցենարիստ

Գրականություն

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 148.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Иванов-Вано Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 81. — ISBN 978-1-138-85452-9
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Острова. Иван Иванов-Вано». Телеканал «Культура». 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Иван Петрович Иванов-Вано. Биографическая справка». ՌԻԱ Նովոստի. 8 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Большая советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров, 3-е изд. Т. 10. Ива — Италики. 1972. 592 стр., илл.; 44 л. илл. и карт. 1 карта-вкл.
  8. Peter Rollberg Historical Dictionary of Russian and Soviet Cinema(անգլ.) // George Washington University. — 2016. — С. 328. — ISSN 978-1-4422-6842-5.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Իվանով-Վանո» հոդվածին։