Բորիս Պետրովիչ Դյոժկին (ռուս.՝ Борис Петрович Дёжкин, օգոստոսի 19, 1914(1914-08-19)[1], Կուրսկ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1992(1992-03-13)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, նկարիչ և սցենարիստ։ Խորհրդային մուտիպլիկացիայի ամենաականավոր գործիչներից մեկը։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969

Բորիս Դյոժկին
Ծննդյան թիվ՝օգոստոսի 19, 1914(1914-08-19)[1]
Ծննդավայր՝Կուրսկ, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝մարտի 13, 1992(1992-03-13)[1] (77 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսական կայսրություն
 ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մանկագիր, ռեժիսոր, նկարիչ, մուլտիպլիկատոր, սցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ՝
«Պատվո նշան» շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 2131934

Կենսագրություն խմբագրել

Բորիս Դյոժկինը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 19-ին Կուրսկում, պատվավոր երկաթուղայինի ընտանիքում։ Ընտանիքի հետ Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է որպես փականագործ-գործիքագործ գնդառանցքակալների գործարանում։ Հետաքրքրվել է ծաղրանկարչությամբ։ Սովորել է «Կրոկոդիլ» ամսագրին առընթեր Ալեքսեյ Ռադակովի դասընթացներում[2]։

1934 թվականին Մոսկվայում ավարտել է Մամուլի տանն առընթեր գեղարվեստական մուլտիպլիկացիայի դասընթացները։ Նույն թվականին սկսել է աշխատել Կինոլուսանկարչական արդյունաբերության գլխավոր վարչությանն առընթեր փորձարարական մուլտիպլիկացիոն արվեստանոցում Վիկտոր Սմիռնովի ղեկավարությամբ, որը 1936 թվականին վերակազմավորվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի։

Որպես նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Բորիս Դյոժկինը նորամուտը կատարել է «Շինարար աղվեսը» մուլտֆիլմով, ինչպես նաև աշխատել է որպես բեմադրող նկարիչ։ 1937 թվականին որպես ռեժիսոր բեմադրել է «Ողջույն հերոսներին» մուլտֆիլմը։ Մինչև 1951 թվականը համագործակցել է Գենադի Ֆիլիպովի հետ՝ նրա հետ միասին ստեղծելով բազմաթիվ մուլտֆիլմեր։ Մեծ ժողովրդականություն է վայելել որպես մուլտիպլիկատոր. նրա ռիթմի զգացողությունը, նկարը երաժշտության հետ համաժամանակացնելու ունակությունը չափանիշ են դարձել խորհրդային մուլտֆիլմերի արտադրության ոլորտում և երկար տարինել որոշիչ են եղել ստուդիայի աշխատելաոճի համար[3]։

Բորիս Դյոժկինը, չնայած մշակված յուրատիպ ձեռագրի, մուլտիպլիկացիա սովորել է Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերի հիման վրա, ինչը չի թաքցրել։ Նա կադր առ կադր նկարել է ամբողջական տեսարաններ, որպեսզի հետագայում ուսումնասիրի դրանք։ Նա նաև նշագծել է ժամավենի վրա ձայնագրված ֆոնոգրաման։ Երազել է էկրանավորել Քամիլ Սեն-Սանսի «Նախերգ և ռոնդո կապրիչոզո» ստեղծագործությունը[2]։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելու հետ, երբ ստուդիան դեռ չէր տարհանվել Մոսկվայից, ռումբն ընկել է այն Ռոման Դավիդովի տուն, որտեղ այդ ժամանակ գտնվել է Բորիս Դյոժկինի ընտանիքը։ Վերջինս իր մարմնով ծածկել է կնոջը։ Բեկորը դիպել է նրա գլխի ձախ կեսին և հանել աչքը։ Դրանից բացի նա ունեցել է վատ տեսողություն, որը նրան էր փոխանցվել ժառանգաբար, վաղ է սկսել կուրանալ, բայց դա նրան չի խանգարել ավելի քան տարի աշխատել մուլտիպլիկացիայի բնագավառում[2]։

1946 թվականին Բորիս Դյոժկինը նկարահանել է մարզական թեմատիկային նվիրված իր առաջին մոլտֆիլմը՝ «Խաղաղ բացատ» (ռուս.՝ «Тихая поляна»)։ Ժամանակի ընթացքում այդ թեմատիկան դարձել է հիմնական նրա ստեղծագործության մեջ։

1947 թվականից դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմին» կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։

1960 թվականից Բորիս Դյոժկինն ինքնուրույն է աշխատել մուլտիպլիկացիայի բնագավառում՝ հանդես գալով նաև որպես իր ֆիլմերի բեմադրող նկարիչ, և գրեթե միշտ ինքն է մշակել կերպարները։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ «Ռևանշ մենամարտ» (ռուս.՝ «Матч-реванш», 1968), «Մետեորը ռինգում» (ռուս.՝ «Метеор на ринге», 1970), «Ֆուտբոլային աստղեր» (ռուս.՝ Футбольные звёзды, 1974)[4]։ Նրա ստեղծած կերպարներն ակնհայտորեն առանձնացել են խորհրդային այլ մուլտիպլիկատորների աշխատանքների ֆոնին. մասնավորապես գրեթե միշտ նրանք ունեն սև կետերի տեսքով մանր աչքեր (երբեմն հակառակը՝ խոշոր «սովորական» աչքեր), «կարտոֆիլ» քիթ և լայն ժպիտ ատամների ցուցադրմամբ, շատերն ունեն հաստ ունքեր։ Նրանք հաճախ ունեցել են նաև շարժումների բավական մեծ արագություն։ Դյոժկինը նկարահանել է նաև մի քանի սյուժեներ «Фитиль» կինոամսագրի համար, ինչից հետո Սերգեյ Միխալկովն արգելել է նրան հրավիրել հաջորդ թողարկումների վրա աշխատելու համար։ Բորիս Դյոժկինը երազել է նկարահանել ֆիլմ էկոլոգիական թեմայով[2]։

1984 թվականից հետո Բորիս Դյոժկինն այլևս պահանջված չի եղել ստուդիայում, նրա առաջարկած բոլոր սցենարները մերժվել են։ Վաստակել է գրքերի ու բացիկների նկարազարդումներով։ 1991 թվականի վերջին ծանր հիվանդացել է ապրումների պատճառով։

Բորիս Դյոժկինը մահացել է 1992 թվականի մարտի 13-ին Մոսկվայում[5]։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[6]։

Անձնական կյանք խմբագրել

Առաջին կինը եղել է Ֆաինա Եպիֆանովան, որը նույնպես աշխատել է մուլտիպլիկացիոն կինոյի բնագավառում[7]։

Բորիս Դյոժկինի ու Ֆաինա Եպիֆանովայի որդին՝ Սերգեյ Դյոժկինը, նույնպես դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր՝ համագործակցելով ինչպես հոր, այնպես էլ Եֆիմ Գամբուրգի, Էդուարդ Նազարովի և այլ ռեժիսորների հետ։

Բորիս Դյոժկինի երկրորդ կինը՝ Օլգա Վլադիմիրովնա Գայդուկը, եղել է փակ գիտահետազաոտական ինստիտուտի աշխատակից։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (14 ապրիլի, 1944)
  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (29 սեպտեմբերի, 1969) – խորհրդային կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած ավանդի համար[8]

Կինոփառատոների մրցանակներ խմբագրել

  • «Փիղը և մրջյունը» մուլտֆիլմ (1948) – Վենետիկի X միջազգային կինոփառատոն, մրցանակ, Իտալիա (1949)[9],
  • «Քաջի սիրտը» (1951) – Վենետիկի V միջազգային կինոփառատոն, դիպլոմ (1953),
  • «Արտասովոր խաղ» (1955) – Վենետիկի մանկական ու պատանեկան ֆիլմերի VII միջազգային փառատոնի առաջին մրցանակ[4], Դամասկոսի I միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ (Սիրիա)[4], Մոսկվայի երիտասարդների ու ուսանողների VI միջազգային փառատոնի բրոնզե մեդալ[4],
  • «Տափօղակը, տափօղակը» (1964) – Կիևի II համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի կատեգորիայում (1966)[9], ոսկե մեդալ և դիպլոմ մարզական թեմայով լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար Մոսկվայի սպորտային ֆիլմերի I համամիութենական կինոփառատոնում (1966)[9], Իտալիայի կինոարդյունաբերողների ասոցիացիայի գավաթ Կորտինա դ’Ամպեցոյի XXIII մարզական ֆիլմերի կինոփառատոնում (Իտալիա, 1967)[9],
  • «Ռևանշ մենամարտ» (1968) – Բրոնզե մեդալ Թբիլիսիի մարզական ֆիլմերի երկրորդ համամիութենական փառատոնում (1968)[9], պատվոգիր «Երիտասարդության առաքելությունը» միջազգային կինոփառատոնում Մեխիկոյում XIX Օլիմպիական խաղերի շրջանակներում (1968)[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Մուլտիպլիկացիա խմբագրել

Ռեժիսոր

Սցենարիստ

Բեմադրող նկարիչ

Նկարիչ-մուլտիպլիկատոր

Ցուցահանդես խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Сергей Капков (2004-08). «Русский Дисней. Интервью с Ольгой Гайдук-Дёжкиной». Аниматор.ру.
  3. Евгений Мигунов, Сергей Капков Наши мультфильмы / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 58—63. — 352 с. — ISBN 5-91105-007-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  5. Дёжкин Борис Петрович (1914—1992).
  6. Дёжкин Борис Петрович (1914—1992), bozaboza.narod.ru.
  7. «100 лет Борису Дёжкину», animalife.ru.
  8. Указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 года № 1235 «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 231-233.

Գրականություն խմբագրել

  • Мигунов Е. Т. «Дежкин. Какой он был» (Каталог-альманах IV ОРФАК в Тарусе, 1999).
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 114.

Արտաքին հղումներ խմբագրել