Ալեքսանդր Անդրեևիչ Իվանով (ռուս.՝ Александр Андреевич Иванов, հուլիսի 16 (28), 1806[1][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 3 (15), 1858[1][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]), ռուս նկարիչ։

Ալեքսանդր Իվանով
ռուս.՝ Алекса́ндр Андре́евич Ива́нов
Ծնվել էհուլիսի 16 (28), 1806[1][1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էհուլիսի 3 (15), 1858[1][1] (51 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճնեոդասականություն
Ժանրպատմական գեղանկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՔրիստոսի հայտնությունը Մարիա Մագթաղենացուն Հարությունից հետո
ԱշակերտներIvan Shapovalov?
ՀայրԱնդրեյ Իվանովիչ Իվանով
 Alexandr Andreevich Ivanov Վիքիպահեստում

1817-1828 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1830 թվականին որպես նկարիչներին խրախուսող ընկերության թոշակառու մեկնել է Իտալիա։ 1831-1858 թվականներին ապրել է Հռոմում։ Ալեքսանդր Անդրեևիչ Իվանովը երկար տարիներ աշխատել է «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» (1837-1857 թվականներին Տրետյակովյան պատկերասրահում) ծրագրային նկարի վրա, ուր ձգտել է վերաիմաստավորել հասարակական կյանքի, արվեստի և բարոյականության արմատական հարցեր։ Խորապես վերապրելով սոցիալական անարդարությունն ու ճնշումը, նկարի հիմք է ընտրել ժողովրդի ազատագրման թեման, մարդկանց բարոյական վերածնունդը։ Կոմպոզիցիայի բարդ հյուսվածքում միավորել է իրադրությունը յուրովի ըմբռնող տարբեր դասերի ներկայացուցիչների, վերստեղծել ոգեշնչվածությամբ և տիպականությամբ աչքի ընկնող մարդկային կերպարներ։ Նկարի վրա աշխատելու ընթացքում կատարել է ինքնուրույն արժեք ունեցող հարյուրավոր բարձրարվեստ էտյուդներ ու գծանկարներ։ Նրա բնանկարները խտացնում են բնության ներդաշնակությունը, ձևերի պարզությունն ու արտահայտչականությունը («Ճյուղը», 1840-ական թվականներին, Տրետյակովյան պատկերասրահ, «Մերկ տղան», Ռուսական թանգարան, Լենինգրադ1840-ական թվականների վերջերից մինչև 1857 թվականը ստեղծված, հատուկ շինության համար նախատեսված որմնանկարների էսքիզներում Իվանովը նորովի է մեկնաբանել աստվածաշնչյան թեմաները։ Ազատասիրության և ստեղծագործական երևակայության ուժի տեսակետից «Աստվածաշնչյան էսքիզներ» շարքը բացառիկ տեղ է գրավում 19 դարի ռուսական արվեստում։ Ազատագրական գաղափարներով, ռեալիզմի և ժողովրդայնության համարձակ նվաճումներով հարուստ Իվանովի ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է ունեցել 19 դարի ռուսական արվեստի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 421