38 թութակներ
38 թութակներ (ռուս.՝ 38 попугаев), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ցիկլ նախատեսված երեխաների համար։ Այն իրենից ներկայացնում է 10 կարճ մուտլֆիլմեր 4 կենդանիների՝ շատախոս կապիկի՝ Մարտիշկա, ամաչկոտ փղիկի՝ Սլանյոնոկ, էքսցենտրիկ թութակի՝ Պապուգայ և մտածկոտ օձի՝ Ուդավ, զարճալի փոխհարաբերություների մասին։
38 թութակներ ռուս.՝ Тридцать восемь попугаев | |
---|---|
![]() | |
Տեսակ | անիմացիոն սերիալ և տիկնիկային մուլտֆիլմ |
Ժանր | կատակերգական հեռուստասերիալ, մուլտֆիլմ և կատակերգություն |
Ռեժիսոր | Իվան Ուֆիմցև |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Հնչյունավորում | Նադեժդա Ռումյանցևա, Raisa Mukhametshina?, Միխայիլ Կոզակով, Վասիլի Լիվանով, Վսևոլոդ Լարիոնով և Բորիս Վլադիմիրով |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման և Անատոլի Կուրիցին |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի, Գենադի Գլադկով և Ալեքսեյ Շելիգին |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սերիալը ստեղծվել է ռեժիսոր՝ Իվան Ուֆիմցեևի և նկարիչ՝ Լեոնիդ Շվարցմանի կողմից, հայտնի մանկական գրող՝ Գրիգորի Օստերի սցենարի հիման վրա։ Ավանումն առաջացել է առաջին սերիայից, որտեղ վիշապօձի երկարությունը չափում են փղերով, կապիկներով և թութակներով։ Սերիաներից մեծամասնության մեջ հերոսները լուծում են որևէ զվարճալի պարադոքս, կապված հասկացությունների տարբեր նշանակությունների կամ բառախաղի հետ, օրինակ նրանք փորձում են «բարևը փոխանցել» ֆիզիկապես։
Դերերը կարդացել են՝ Նադեժդա Ռումյանցևան (Կապիկ), Միխայիլ Կոզակովը (Փղիկ), Վասիլի Լիվանովը (Վիշապօձ), Վսևոլոդ Լարիոնովը (Թութակ) և Բորիս Վլադիմիրովը (տատիկ Վիշապօձ)։
Մուլտֆիլմ հնչում են Վլադիմիր Շաինսկու, Գեննադի Գլադկովի և Ալեքսեյ Շալիգինի երգերը։
Ստեղծման պատմությունԽմբագրել
Համաձայն մուլտֆիլմի ռեժիսոր՝ Իվան Ուֆիմցևի հիշողությունների, մուտլֆիլմի ստեղծման պատմությունը հետևյալն է
Մի անգամ Գրիգոր Օստերը, այժմ դասական, իսկ այն ժամանակ ուղղակի Գրիշկան, իր հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի ստուդիա էր բերել «38 թութակներ» հեքիաթը։ Իսկ այնտեղ չգիտս ինչու բոլորը դրան արհամարհանքով վերաբերվեցին։ Այն հանձնեցին ինձ։ Կարդացի մի արտահայտություն՝ «Իսկ դու ու՞ր ես սողում, - հարցրեց Մարտիշկան։ Այստեղ։ Այստեղ եմ սողում,- քրթմնջաց Ուդավը…»։ Թվում է թե տարօրինակ ոչինչ չկա, բայց այն ինձ շատ դուր եկավ։ Ուղղակի ապշահարվեցի, և ստեղծեցի ֆիլմը։
Ինչ ասեմ, թիմի հարցում բախտս բերեց։ Հիանալի դերասններ՝ Միխայիլ Կազակով, Վասիլի Լիվաբով, Վսեվոլոդ Լարիոնով, Նադեդա Ռումյանցովա։ Մուլիպլիկատորը Յուրի Նորշտեյնն էր։ Լավագույն օպերատոր՝ Ալեքսանդր Ժուկովսկին, նա Յուրիի հետ միասին նկարահանել է «Ոզնին մշուշում» և «Շինել»-ը։ Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Շինսկի։ Նկարիչ բեմադրող՝ Լեոնիդ Շվարցման [1]։
«Մեծ փակումը» սերիայում Նադեժդա Ռումյանցովայի փոխարեն, ով ձայնագրման ժամանակ ապրում էր արտասահմանում, Մարտիշկային հչյունավորել է Ռաիսա Մուշամեդշնան։ Մուլտֆիլմի ստեղծմանը մասնակցել է Նկարիչ մուլտիպլիկատոր Իրինա Սաբիլովա Կասսիլը։ Համաձայն մուլտֆիլմի նկարիչ բեմադրող Լեոնիդ Շվարցմանի հիշողությունների, մուլտֆիլում թութակի կերպարի նախատիպ է հանդիսացել Վլադիմիր Լենինը[2]։
ՄրցանակներԽմբագրել
Պարգևներ և մրցանակներ փառատոնների ժամանակ[3]․
Սերիաների ցանկԽմբագրել
Սերիա | Տարեթիվ | Նկարագիր |
---|---|---|
38 թւոթակներ | 1976 | Կենդանիները չափում են վիշապօձի երկարությունը |
Ուդավ տատիկը | 1977 | Տատիկը հյուր է եկել Ուդավին |
Ինչպես բուժել Ուդավին | 1977 | Ուդավը հիվանդացել է։ Բոլորը ուզում են նրան բուժել։ Բայց նրանք նրան ճիշտ չեն հասկացել… |
Ուր է գնում Սլանյոնոկը | 1977 | Սլանյոնոկը գնում է «օրինակ» |
Ողջույն Մարտիշկային | 1978 | Ուդավի տրամադրությունը հիանալի է։Նա ուզում է դրանով կիսվե Մարտիշկայի հետ… |
Իսկ եթե հանկարծ ստացվի! | 1978 | Ինչպես էին կենդանիները սովորեցնում թութակին թռնել |
Լիցք պոչի համար | 1979 | Մարտիշկան որոշում է դառնալ ուժեղ, որպեսզի քաղի կոկոսը |
Վաղը կլինի վաղը | 1979 | Բոլորը փորձում են պարզել՝ ինչ է այսօր և ինչ է վաղը |
Մեծ փակումը | 1985 | Կենդանիները փորձում են փակել «Եթե ինչ-որ բան նետեք վերև, այն կնկնի ներքև, հենց ձեզ վրա» օրենքը |
Չտեսնված պիտույքներ | 1991 | Կենդանիները սկսում են «գործել»՝ գումարել, հանել, բազմապատկել, բաժանել |
ԱրձագանքներԽմբագրել
«1976 թվականից Ուֆիմցևը աշխատել է «38 թուոակներ» սերիյի ստեղծման վրա։ Վրջին 15 տարիների ընթացքում նա ընդմիջումներով նկարահանել է 10 ֆիլմ։ Նկարիչ Լեոնիդ Շվարցմանը ստեղծել է հմայիչ կերպարներ, որոնք անիմատորների և դերասանների փայլուն աշխատանքի շնորհիվ ստացել են վառ բնավորություններ և բավականին բանակն են խաղացել Գրիգորի Օստյորի հորինած զավեշտալի, երբեմն նույնիսկ անհեթեթ տեսարաններում։ Սերիալի հերոսների մեջ փոքրիկ հեռուստադիտողները երբեմն ճանաչում են իրենց և զվարճանալով վերջիններիս միամտության վրա, բացահայտում են շրջակա աշխարհը։ Որոշ սյուժեների համար ռեժիսորը առաջին մրցանակ է ստացել Էշպինելի (Պորտուգալիա) և Զագրեբի փառոտոններում և դիպլոմներ՝ Ռիգայում և Աշխաբադում։ Առաջին սերիաների անիմատորներից մեկը եղել է Յուրի Նորշտեյնը։»
| |
(Սերգեյ Կապկով[5])
|
ԳրականությունԽմբագրել
- Остер Григорий Все сказки-мультфильмы про слонёнка, мартышку, удава и попугая. — М.: АСТ, 2008. — 136 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-040860-3
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 С. 660—661.
ԱղբյուրներԽմբագրել
- 38 попугаев и ещё одно крылышко Archived 2012-04-07 at the Wayback Machine. Лариса Малюкова «Новая газета» 30.06.2003
- Интервью с Леонидом Шварцманом Капков С. «ГАЗЕТА» 11.07.2004
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Елена Константинова. Судьбу «38 попугаев» решили мартышка и удав. // Film.Ru, 20 апреля 2000.
- ↑ Леонид Шварцман: «Прототип попугая из „38 попугаев“ — Ленин». // «Известия», 1 сентября 2015.
- ↑ Уфимцев Иван Васильевич. Биография. Призы
- ↑ КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.83.
- ↑ Сергей Капков. Иван Уфимцев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2