Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը
«Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը» (ռուս.՝ Козлёнок, который считал до десяти), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ թվաբանության օգտակարության մասին։ Թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային մուլտիպլիկացիայի միության կողմից[2] 1968 թվականին։ Նորվեգացի գրող Ալֆ Պրյոյսենի մանկական գրքի էկրանավորումն է։ Այն Վլադիմիր Դեգտյարյովի լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմերից մեկն է և դասվում է նրա ճանաչողական ֆիլմերի շարքում, որոնք հասցեագրված են ամենափոքրերին[3]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Վլադիմիր Դեգտյարյով |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Կուրիցին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1968 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմի գլխավոր հերոսն Ուլիկն է, որը սովորել է հաշվել մինչև տասը և ձգտում է կիրառել իր գիտելիքները պրակտիկայում։
Անտառում զբոսնելիս նա սկսում է կարգային համարներ տալ բոլոր նրանց, ում հանդիպում է իր ճանապարհին. «․․․մեկը ես եմ, երկուսը՝ Հորթը, երեքը՝ Կովը։ Մեկ, երկու, երեք»։ Հաշվվածները բոլորը նեղանում են, գանգատվում մեկը մյուսին և ցանկանում պատժել Ուլիկին իր ինքնագլխության համար։ Նրանք վիրավորվում են նրա համար, որ ինչ-որ մի Ուլիկ առանց թույլտվության ու բացատրությունների իրենց հետ անցկացրել է անհասկանալի գործընթաց՝ իրենց կանգնեցնելով փաստի առաջ։
Գնալով մեծացող դժգոհների խումբը համախմբված վազում է Ուլիկի հետևից, որպեսզի ծեծեն նրան (կամ հասկացնեն, որ չի կարելի ոտնձգություն կատարել քաղաքացու անձնական ազատության նկատմամբ)։
Ուլիկը փախչում է՝ վստահ լինելով, որ ինքը ճիշտ է և իրավունք ունի, ու շարունակում է հաշվել ճանապարհին հանդիպածներին։ Նա արագ է վազում, այդ պատճառով էլ հաշվվածը ոչինչ չի հասցնում հասկանալ։ Դա սարսափելի չէ. հետապնդողների խումբն ամեն անգամ կանգ է առնում, որպեսզի նորադարձին բացատրի, թե ինչ աստիճանի են նրան նեղացրել, վիրավորել ու ստորացրել։
Փրկվելով հետապնդողներից՝ Ուլիկը ցատկում է նավամատույցի մոտ կանգնած առագաստանավ։ Բոլորը գնում են նրա հետևից, գերծանրաբեռնված առագաստանավը ճոճվում է, և քիչ է մնում, որ այն խորտակվի։ Բոլորը խուճապի են մատնվում, իսկ նավապետը հայտարարում է, որ նավը նախատեսված է տասը ուղևորի համար, և ինչ-որ մեկը պետք է արագ հաշվի ուղևորներին։ Ներկաների հայացքներն ուղղվում են դեպի Ուլիկը, սակայն այս անգամ ոչ թե քննադատաբար, այլ հույսով լի։
Ուլիկը, հաճույք զգալով անփոխարինելիության ու պարտքը կատարելու հաճույքը, ևս մեկ անգամ հաշվում է բոլորին, ներառյալ նաև նավապետ Սագին, նավի խոհարար Կատվին և իրեն։ Երբ պարզվում է, որ նրանք ընդամենը տասն են, նավի ճոճումը դադարում է, և նավը դադարում է սուզվել։ Բոլորը երախտագիտության զգացումով են լցվում Ուլիկի հանդեպ՝ նրան համարելով իրենց փրկիչը։
Ուլիկի տաղանդը գտնում է արժանի կիրառություն. նա դառնում է վերահսկիչ։ Աշխատելով նավամատույցում՝ նա հաշվում է առագաստանավ բարձրացող ուղևորներին։ Իսկ Հորթը, համոզվելով գիտության օգտակարության մեջ, դպրոց է ընդունվում։
Հոգեբանություն
խմբագրել«Նա ինձ էլ հաշվեց» իրավիճակը, որ նկարագրված է Ալֆ Պրյոյսենի գրքում և դրա էկրանավորման մեջ, կապված է գնահատման հոգեբանական ֆենոմենի հետ, այն սթրեսի, որն առաջանում է անձի մոտ, որը գիտակցում է, որ ինքը դարձել է ինչ-որ մեկի գնահատման օբյեկտ[4]։ Քաղաքացիների մի մասը գրքում նկարագրված զգացումին նման զգացում է ունենում մարդահամարի ժամանակ[5]։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ – Վլադիմիր Դեգտյարյով
- Ռեժիսոր – Վլադիմիր Դեգտյարյով
- Բեմադրող նկարիչ – Ա. Կուրիցին
- Օպերատոր – Վ. Սիդորով
- Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
- Կոմպոզիտոր – Նիկիտա Բոգոսլովսկի
- Անիմատորներ – Վ. Պուզանով, Վյաչեսլավ Շիլոբրեև,
Կ. Մալյանտովիչ, Վ. Պետրով - Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են – Պ. Գուսև, Վ. Աբակումով,
Վ. Կալաշնիկովա, Լ. Լյուտինսկայա, Ս. Էտլիս, Ֆ. Օլեյնիկով,
Ղեկավար – Ռոման Գուրով - Մոնտաժող – Վերա Գոկե
- Խմբագիր – Ն. Աբրամովա
- Ֆիլմի տնօրեն – Ն. Բիտման
- Դերերը հնչյունավորել են՝
- Կլարա Ռումյանովա (Ուլիկ),
- Անատոլի Պապանով (Սագ),
- Գեորգի Վիցին (Ձի),
- Միխայիլ Յաշին (Ցուլ),
- Յուլյա Յուլսկայա (Կով, Հորթ, Խոզ)
- Նիկոլայ Լիտվինով (հեղինակի տեքստ) (տիտրերում նշված չէ)
Թողարկում DVD-ով
խմբագրելԱնվանում | Ձևաչափ | Տարածող | Այլ մուլտֆիլմեր |
---|---|---|---|
«Ուրախ կենդանաբանական այգի» (ռուս.՝ «Весёлый зоопарк»), մուլտֆիլմերի հավաքածու |
DVD | «Союз Видео» | «Փղիկը», «Ուղտաձագի մասին», «Կապիկներն ու կողոպտիչները», «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից», «Մի անգամ առավոտյան», «Դեղին փիղ», «Շնագայլն ու ուղտը», «Կարուսելի առյուծ», «Ամենա, ամենա, ամենա, ամենա» |
- Տեխնիկական բնութագրեր
Հրատարակության տարեթիվ՝ 2006
Տարածաշրջանային կոդ՝ 5
Նկարի ձևաչափ՝ Standart 4:3 (1,33:1)
Ձայնուղիներ՝ Ռուսերեն Dolby Digital 2.0[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Куда пришли мы?» «Искусство кино» № 8, август 2006.
- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ Карловская Н. Н. Некоторые размышления о психологическом содержании феномена оценивания // Вестник Омского университета. Серия «Психология». — 2007. — № 1. — С. 64-66.
- ↑ Юлия Бурмистрова (2010 թ․ հոկտեմբերի 26). «Что переписывает Всероссийская перепись? «Ой, теперь он и тебя сосчитал»». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Данные о DVD диске/ozon.ru
Գրականություն
խմբագրել- Мультсказки. — М.: Самовар, 2009. — 88 с. — (Наши любимые мультфильмы). — ISBN 978-5-85066-313-1, 978-5-9781-0204-8. Содержание: Лилиан Муур «Крошка Енот»; Прёйсн Алф «Про козлёнка, который умел считать до десяти».
- Прёйсн Алф Про козлёнка, который умел считать до десяти. — М.: Самовар, 2011. — 40 с. — ISBN 978-5-9781-0295-6, 978-5-9781-0481-3. Художник: Савченко А. М.