Բրեմենյան երաժիշտներ (մուլտֆիլմ)
Բրեմենյան երաժիշտներ, 1969 թվականի խորհրդային նկարազարդ մուլտֆիլմ, երաժշտական ֆանտազիա «Գրիմ եղբայրներ» հեքիաթի թեմայով, ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել երաժշտության միջոցով, գրել է Գենադի Գլադկովը ռոքնռոլային տարրերով։ Օլեգ Անոֆրիևը ձայնագրեց և երգերը երգեց գրեթե բոլոր մուլտիպլիկացիոն կերպարների փոխարեն, բացառությամբ արքայադստեր և ավանակի։ Չորս տարի անց մուլտֆիլմը ունեցավ շարունակություն «Բրեմենյան երաժիշտների հետքերով» անվանումով (1973), իսկ 2000 թվականինˋ «Նոր Բրեմենյանները». նկարիչ-հեղինակˋ Մակս Ժերեբչևսկի, ռեժիսորˋ Ինեսա Կովալևսկայա։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | երաժշտական կոմեդիա, մյուզիքլ, հեքիաթ և նկարված անիմացիոն ֆիլմ |
Թեմա | Բրեմենյան երաժիշտներ |
Կերպարներ | Trus, Balbes and Byvaly? |
Հիմնված է | Բրեմենյան երաժիշտներ |
Ռեժիսոր | Ինեսա Կովալևսկայա |
Սցենարիստ | Յուրի Էնտին և Վասիլի Լիվանով |
Հնչյունավորում | Օլեգ Անոֆրիև, Elmira Zherzdeva?, Anatoly Gorokhov? և Գենադի Գլադկով |
Բեմադրող նկարիչ | Մաքս Ժերեբչևսկի |
Անիմատորներ | Գալինա Բարինովա, Էլվիրա Մասլովա, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Պոմերանցևա, Անատոլի Պետրով, Յանա Վոլսկայա, Վիկտոր Շևկով, Վիտալի Բոբրով, Լեոնիդ Նոսիրև, Վիոլետա Կոլեսնիկովա, Անատոլի Սոկին, Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Դավիդով |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Վիկտոր Բաբուշկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 21,36 րոպե |
Սիկվել | Բրեմենյան երաժիշտների հետքերով |
Թվական | ապրիլի 18, 1969 |
Բովանդակություն
խմբագրելՀեքիաթի գլխավոր հերոսներըˋ ավանակը, աքլորը, շունը և կատուն, նեղանալով իրենց տերերից, որոշում են գնալ Բրեմեն քաղաք և դառնալ երաժիշտ։ Սակայն նրանք չեն կարողանում մեկ օրում հասնել Բրեմեն և գիշերն անցկացնում են անտառում։ Ավանակը և շունը որոշեցին քնել մեծ ծառի տակ, կատունˋ թփերի մեջ, իսկ աքլորը ծառի ամենաբարձր գագաթին. այնտեղ նա իրեն ապահով էր զգում։ Կանգ առնելով դեպի անտառ տանող ճանապարհին՝ նրանք հայտնաբերում են ավազակի խրճիթը։ Բրեմենյան երաժիշտները համախմբվում են և կատարում իրենց «երգը» (էշը զռռում է, շունը հաչում է, կատուն մլավում է, աքաղաղը ծուղրուղու է կանչում)։ Ավազակները վախից փախչում են։ Նրանցից յուրաքանչյուրը պառկում է քնելու իր սովորության համաձայն. ավանակը պառկեց բակում՝ մի կույտ աղբի մոտ, շունըˋ դռան դիմաց, կատունˋ օջախի մոտ, իսկ աքաղաղը բարձրացավ ավազակի տան կտուրը։ Այդ գիշերըˋ ավելի ուշ, ավազակն իր խմբավորման անդամներից մեկին ուղարկում է տեսնելու, թե ով է գրավել իր խրճիթը։ Սակայն հետախույզին քերծում է կատուն, շունը կծում է, իսկ աքաղաղը կտուրի վրայից կանչում էˋ «Ծուղ-րու-ղու՜»: Հետախույզը վախից փախչում է, գնում է և պատմում է ավազակին, որ տունը գրավել են սարսափելի արարածներ։ Ավազակները այլևս չհամարձակվեցին վերադառնալ, իսկ Բրեմենյան երաժիշտները շարունակեցին ապրել անտառի խրճիթում։
Հուշարձաններ
խմբագրելԲրեմենյան երաժիշտների հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Գերհարդ Մարկսի կողմից և հաստատվել է 1951 թվականին, գտնվում է Բրեմեն քաղաքի կենտրոնում և համարվում է քաղաքի խորհրդանիշը։ Բրոնզե քանդակը ներկայացնում է պատմության գլխավոր հերոսներինˋ ավանակին, աքաղաղին, շանը և կատվին։ Այս հուշարձանի մոտիվներով քանդակագործ Կրիստ Բաումգարտելը կատարել է ինքնատիպ աշխատանք։ 1990 թվականին Բրեմեն քաղաքն այն նվիրաբերել է իր քույր Ռիգա քաղաքին։
Էկրանավորում
խմբագրելՀեքիաթի սյուժեն հաճախ դառնում է ֆիլմերի, մուլտֆիլմերի, մյուզիքլների և թատերական բեմադրությունների հիմք։ Ահա որոշ էկրանավորումներ։
- Բրեմենյան երաժիշտներ (1922 և 1934)- Դիսնեյյան մուլտֆիլմեր
- Ուրախ երաժիշտները (1937)- Խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ
- Բրեմենյան երաժիշտներ- Խորհրդային մուլտիպլիկացիոն մուլտֆիլմ հեքիաթի մոտիվներով
- Բրեմենյան երաժիշտների հետքերով- Խորհրդային մուլտիպլիկացիոն մուլտֆիլմ 1973 թվականի, Բրեմենյան երաժիշտներ մուլտֆիլմի շարունակությունը
- Բրեմենյան երաժիշտներˋ անվախ քառյակ- գերմանական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ 1997 թվական
- Նոր Բրեմենյանները - մուլտիպլիկացիոն ֆիլմ 2000 թվական, Ռուսաստան
Ռեժիսորˋ Դիրկ Ռեգել։
Աղբյուրներ
խմբագրել- Виталий Дубогрей - Как создавался мультфильм "Бременские музыканты"
- Бременские музыканты – хиппи, бунт и рок-н-ролл Արխիվացված 2014-03-04 Wayback Machine Дарья Печорина Статья на сайте Наш фильм.ру
- Воспоминания Инессы Алексеевны Ковалевской о создании легендарного фильма «Бременские музыканты». «Кинограф» № 20. 2010.
Արտաքին հղումներ
խմբագրել- Версия «Бременских музыкантов» на грампластинке
- «Бременские музыканты» на сайте Архива мультфильмов
- «Бременские музыканты» - «Фильмы про мультфильмы» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենյան երաժիշտներ (մուլտֆիլմ)» հոդվածին։ |