Ո՞վ ասաց մյաու
Ո՞վ ասաց «մյաու», խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` նկարահանված Վլադիմիր Սուեևի համանուն հեքիաթի հիման վրա։ Այն պատմում է հետաքրքրասեր շան և աշխարհի հետ նրա առաջին ծանոթության մասին։ Համարվում է Վլադիմիր Դեգտյարովի լավագույն մուլտֆիլմերից մեկը[2]։ Հասցեագրված է մանուկներին և նվիրված է աշխարհաճանաչման ձգտմանը, որը հատուկ է մարդուն[3]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Դեգտյարյով |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Ռինա Զելյոնայա, Ալեքսեյ Կելբերեր և Յուրի Խրժանովսկի |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Դանիլևիչ |
Երաժշտություն | Սիգիզմունդ Կաց |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ և Միխայիլ Կամենեցկի |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1962 |
Սյուժե
խմբագրելՇան փոքրիկ ձագն արթնանում է, երբ ինչ-որ մեկն ասում է մյաու, և անպայման ուզում է պարզել, թե ով է դա... Շան ձագը գնում է որոնելու նրան։ Բոլոր նրանց, ում հանդիպում է, նա հարցնում է. «Ո՞վ ասաց մյաու»։ Դրանք էին աքլորը, մուկիկը, մեծ շունը, մեղուն, գորտը։ Միայն տուն վերադառնալուց հետո է նա իմանում, որ դա կատուն էր։
Հեղինակներ
խմբագրել- Սցենարի հեղինակ` Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր` Վլադիմիր Դեգտյարյով
- Բեմադրող նկարիչ` Վլադիմիր Դանիլևիչ
- Նկարիչ` Իրինա Սվետլիցա (ենթագրերում նշված չէ)
- Օպերատորներ` Միխայիլ Կամենեցկի, Թեոդոր Բունիմովիչ
- Կոմպոզիտոր` Սիգիզմունդ Կաց
- Հնչյունային օպերատոր` Գեորգի Մարտինյուկ
- Նկարչի օգնական` Ա. Տյուրին
- Մոնտաժողի օգնական՝ Վերա Գոկկե
- Խմբագիր` Բորիս Վորոնով
- Մուլտիպլիկատոր տիկնիկավարներ` Պավել Պետրով, Վլադիմիր Պուզանով, Վյաչեսլավ Շիլոբրեև, Լև Ժդանով
- Տիկնիկները և դեկորացիաները ստեղծել են` Պավել Գուսեև, Ֆ. Ալեյնիկով, Գենադի Լյուտինսկի, Վ. Կալաշնիկովա
- Ղեկավար` Ռոման Գուրով
- Ֆիլմի տնօրեն՝ Նատան Բիտման
- Դերերը կրկնօրինակել են`
- Ռինա Զելյոննայա — շան ձագ
- Ալեքսեյ Կելբերեր — աքլոր
- Յուրի Խրժանովսկի — գորտ/շան հաչոց
- Ալեքսանդր Բարանով — շուն
- Տատյանա Ռեշետնիկովա — մուկիկ
- Անատոլի Շուկին
Պարգևներ
խմբագրելՀետաքրքիր փաստեր
խմբագրել«Ո՞վ ասաց մյաու» մուլտֆիլմի հատվածը օգտագործվել է «Սև կատու» կարճամետրաժ երաժշտական հեռուստաֆիլմում (1989)։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է VHS և DVD հավաքածուներում։
- Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video, (1990), մուլտֆիլմեր
- «Սոյուզմուլտֆիլմ հավաքածու № ?», «Союз» ստուդիա, (1994), մուլտֆիլմեր
- «Հեքիաթներ մանուկների համար։ Վ. Սուտեև» (Վ. Սուտեևի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի հավաքածու), Սոյուզմուլտֆիլմ, DVD, տարածող` «Союз», մուլտֆիլմեր սկավառակի վրա՝ «Նավակ» (1956), «Ո՞վ ասաց մյաու» (1962), «Ձկնորս կատուն» (1964), «Քեռի արջը» (1970), «Ի՞նչ թռչուն է սա» (1955), «Մի պարկ խնձոր» (1974), «Աքլորը և ներկերը» (1964), «Грибок-теремок» (1958)
- «Կատվի տունը», Սույուզմուլտֆիլմ, DVD, տարածող` «Крупный план», մուլտֆիլմեր սկավառակի վրա՝ «Կատվի տունը» (1958), «Ո՞վ ասաց մյաու» (1962), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն, որն զբոսնում էր ինքն իրեն» (1968), «Чучело-Мяучело» (1982), «Կատուն Լիզյուկովի փողոցից» (1988):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ С. В. Асенин. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-04 archive.today, 3d-master.org.
- ↑ 3,0 3,1 «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Владимир Дегтярёв». — 352 с. — ISBN 5-91105-007-2
Գրականություն
խմբագրել- Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 («Кто сказал „мяу“?» — c.33). Сказки и иллюстрации к ним — Владимира Сутеева.
Արտաքին հղումներ
խմբագրել- Кто сказал «мяу»?(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Мультфильм на Аниматор.ру