Մի պարկ խնձոր, խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1974 թվականին՝ ռեժիսոր-մուլտիպլիկատոր Վիտոլդ Բորդզիլովսկու կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Վլադիմիր Սուտեևի համանուն հեքիաթի։ Այս մուլտֆիլմից շատ արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր, իսկ «Տեղեկատվության մասին օրենքից» հետո այն ստացել է 12+ նշումը։

Մի պարկ խնձոր
ռուս.՝ Мешок яблок
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎիտոլդ Յանովիչ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԲորիս Անդրեև, Գեորգի Վիցին, Անատոլի Պապանով, Բորիս Վլադիմիրով, Բորիս Ռունգե և Գոտլիբ Ռոնինսով
Բեմադրող նկարիչՎլադիմիր Արբեկով
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՍիկվելՁմեռ պապը և գորշ գայլը
Թվական1974

Սյուժե խմբագրել

Բարի Նապաստակը փորձում է անտառում սնունդ գտնել իր ընտանիքի համր, սակայն ոչինչ չի ստացվում։ Վերջին րոպեին նա մոտենում է գետին, մյուս ափին տեսնում է խնձորի ծառ և փորձում է գետն անցնել, սակայն դա շատ խորն էր։ Այդ ժամանակ գլխավոր հերոսը գերանի օգնությամբ անցնում է մյուս ափ և խնձորները հավաքում է պարկի մեջ։ Այդ ժամանակ Ագռավը նրան նախատում է իբրև թե ագահության համար, ասելով. «Այս ինչ է կատարվում։ Ամեն մեկը գալիս է այստեղ և հավաքում է իրեն պետք եղածը, ոչ ամոթ կա, ոչ խիղճ»։ Սրան Նպատաստակը պատասխանում է, ասելով, որ խնձորը շատ է և բոլորին կբավականացնի, իսկ տանը նրան սպասում են իր չորս տղաներն ու աղջիկը, որոնց նա շատ է սիրում։ Նրա զրուցակիցը նրան նյարդացնում է, բայց նապաստակը նրան մի խնձոր է նետում։ Իրենից գոհ, որ ուտելիք է գտել, Նապաստակը ուղևորվում է տուն։ Ճանապարհին նա խնձոր է հյուրասիրում իր ճանապարհին հանդիպող անտառի բոլոր բնակիչներին. Արջուկին, երեք սկյուռիկներին, Ոզնուն, Փորսուղին և Այծիկին։ Ի երախտագիտություն նրանք գլխավոր հերոսի և նրա ընտանիքի համար բերում են շատ նվերներ։ Սկյուռիկներն ընկույզ են բերում, Ոզնին` զամբյուղով սունկ, իսկ Այծը` կաղամբ։ Փորսուղն ուրախացնում է նապաստակների ընտանիքին` բերելով մեծ քանակությամբ տարբեր բանջարեղեն։ Այդ ժամանակ Նապաստակը վերադառնում էր տուն` բերելով մնացած խնձորները, բայց Ագռավը պոկում է պարկը և դրա պարունակությունը թափվում է։ Շատ ավելի ուշ գլխավոր հերոսը հայտնաբերում է, որ պարկի մեջ ոչ մի խնձոր չի մնացել։ Արդեն մթնում էր, և ուժեղ ամպրոպ էր կանխատեսվում։ Անկախ ամեն ինչից, Նապաստակը որոշում է վերադառնալ անտառ ու ևս մեկ անգամ խնձոր հավաքել։ Սակայն հասնելով խնձորենուն, նա հայտնաբերում է քնած գայլին, ով հենց այդ պահին արթնանում է։ Նախ նա իրեն պահում է շատ հանգիստ Նապաստակի հանդեպ, մի փոքր ուշ նրան հասկացնում է, որ ուզում է նրան ուտել։ Նապաստակը, փախչելով գայլից և ծածկելով նրան դատարկ պարկով, վերադառնում է տուն և հայտարարում է իր 4 որդիներին և աղջկան, որ ոչինչ չի բերել նրանց համար։ Նապաստակի տանը վերջինը մոտենում է Արջը, որը բերել էր լորենու մեղր։ Հաջորդ օրը Նապաստակի ընտանիքը մեծ տոն է կազմակերպում։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ-Վլադիմիր Սուտեև
  • Ռեժիսիոր-Վիտոլդ Բորդզիլովսկի
  • Բեմադրող-նկարիչ-Վլադիմիր Արբեկով
  • Կոմպոզիտոր-Միխայիլ Զիվ
  • Օպերատոր-Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր-Վլադիմիր Կուտուզով
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ
  • Նկարիչ-դեկորատոր-Դմիտրի Անպիլով
  • Մոնտաժող-Գալինա Սմիրնովա
  • Օգնականներ-Զոյա Պլեխանովա, Ն. Նայաշկովա
  • Դերերը հնչյունավորել են.
    • Բորիս Անդրեև-Արջ
    • Գեորգի Վիցին-Նապաստակ
    • Անատոլի Պապանով-Գայլ
    • Բորիս Վլադիմիրով-Ագռավ
    • Լիդիա Կատաևա-Նապաստակ
    • Բորիս Ռունգե-Ոզնի
    • Թամարա Դմիտրիևա-սկյուռիկներ/նապաստակներ
    • Գոտլիբ Ռոնինսոն-Փորսուղ (լուսագրերում` «Ռոնինսոն Գոտլիբ»)
    • Կլարա Ռումյանովա-Այծ (Լուսագրերում նշված չէ)
  • Խմբագիր-Պյոտր Ֆրոլով
  • Մուլտֆիլմի տնօրեն-Լյուբով Բուտիրինա

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հերոսների կերպարն այս մուլտֆիլմում նկատելիորեն տարբերվում է Վլադիմիր Սուտեևի հեքիաթի նույն հերոսներից։ Բայց դա նրանց ավելի լավն է դարձնում։
  • Նապաստակին սպասելիս նրա կինը հեքիաթ է պատմում իր երեխաներին, Վլադիմիր Սուտեևի մեկ այլ` «Տարբեր անիվներ» հեքիաթը, որի հիման վրա ևս մուլտֆիլմ է նկարահանվել։ Դրա պրեմիերան կայացել է 1960 թվականն, 14 տարի ավելի շուտ։
  • 1978 թվականին թողարկվել է «Ձմեռ Պապը և գորշ գայլը» մուլտֆիլմի շարունակությունը, որտեղ ներգրաված են «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950) մուլտֆիլմի հերոսները։ Երկու մուլտֆիլմերն էլ «Ձնեմարդիկ-փոստատար» (1955) և «Ամանորյա ճամփորդություն» (1959) մուլտֆիլմերի հետ մաս են կազմում «Տոնածառի տոնը» (1991) մուլտիպլիկացիոն ալմանախի։

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը մի քանի անգամ թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի հավաքածուներում։ «Մուլտֆիլմեր երեխաների համար։ Վ. Սուտեև» (մուլտֆիլմերի ժողովածու ըստ Վլադիմիր Սուտեևի հեքիաթների), Սոյուզմուլտֆիլմ, սկավառակի մեջ ներառված են հետևյալ մուլտֆիլմերը.

Գրականություն խմբագրել

  • Сутеев В. Сказки-мультфильмы В. Сутеева. — АСТ, 2011. — 160 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-073721-5, 978-5-17-073720-8 . «Мешок яблок» — с. 61. Цветные иллюстрации В. Сутеева.

Արտաքին հղումներ խմբագրել