«Հենց այնպես» (ռուս.՝ «Просто так»), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1976 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[2]։

Հենց այնպես
ռուս.՝ Просто так
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՍտելլա Արիստակեսովա
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
ՀնչյունավորումՅուրի Ավշարով, Սվետլանա Խառլապ, Ագար Վլասովա և Մարիա Վինոգրադովա
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն7 րոպե[1]
Թվական1976

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է տղան թախծոտ ավանակին նվիրում մի փունջ ծաղիկ հենց այնպես։ Ավանակն ուրախանում է և իր հերթին այդ ծաղկեփունջը նվիրում շնիկին։ Հենց այդպես ծաղկեփունջը հայտնվում է արջուկի, ապա՝ սկյուռիկի մոտ։ Եվ բոլորը, ում մոտ հայտնվում է ծաղկեփունջը, ուրախանում են, քանի որ միշտ էլ հաճելի է ստանալ նվեր հենց այնպես։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ Ժաննա Վիտենզոն
Ռեժիսոր Ատելլա Արիստակեսովա
Բեմադրող նկարիչ Նինա Յուսուպովա
Կոմպոզիտոր Մոիսեյ Վայնբերգ
Օպերատոր Քաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Օգնականներ Զ. Կրեդուշինսկայա, Վ. Ռոգով
Նկարիչ-դեկորատոր Իրինա Տրոյանովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Օլեգ Սաֆրոնով, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Վիտալի Բոբրով, Ալեքսանդր Գորլենկո, Հովսեփ Կուրոյան
Դերերը հնչյունավորել են Լիդիա Կատաևա – Սկյուռ, Սվետլանա Խառլապ – Տղա, Յուրի Ավշարով – Ավանակ, Ագար Վլասովա – Արջուկ, Մարիա ՎինոգրադովաՇնիկ
Մոնտաժող Ելենա Տերտիչնայա
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Ֆիլմի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝ «Ծննդյան օր» (ռուս.՝ «День Рождения», տեղայնացնող՝ «Союз»), «Հեքիաթներ երեխաների համար» (ռուս.՝ «Сказки для малышей», տեղայնացնող՝ «Союз»), «Վերնատնակ» (ռուս.՝ «Теремок», տեղայնացնող՝ «Союз»), «Պապի, տատի ու Ռյաբա հավիկի մասին» (ռուս.՝ «Про деда, бабу и курочку Рябу», տեղայնացնող՝ «Крупный план»)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Витензон Жанна Просто так. — М.: Астрель, 2011. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-271-39590-1

Արտաքին հղումներ խմբագրել