Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից
«Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» (ռուս.՝ «Про бегемота, который боялся прививок»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա։ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Ամալրիկի լավագույն մուլտիպլիկացիոն բեմադրություններից մեկն է[2]։
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև և Միլոշ Մացոուրեկ |
Հնչյունավորում | Միխայիլ Յանշին[1], Գեորգի Միլյար, Գրիգորի Շպիգել, Ելենա Պոնսովա և Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Նադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | ապրիլի 23, 1966 |
Սյուժե
խմբագրելԱմռանը հարավային քաղաքի ծովափին լողանում, հանգստանում ու ուրախանում են հեքիաթային կենդանիները։
Հանկարծ հանգիստն ընդհատվում է կախված պատի թերթի հայտարարության պատճառով, որից հայտնի է դառնում, որ բոլորը՝ ճանճից մինչև փիղ, պետք է պատվաստվեն դեղնախտի դեմ։ Հայտարարությունը կարդալուց հետո բոլոր կենդանիները շարունակում են հանգստանալ, պարել ու արևայրուք ընդունել, ասես ոչինչ չի եղել։ Միայն Գետաձին է անհանգստանում և սկսում է բոլորին հարցնել, թե որքան սարսափելի ու ցավոտ է պատվաստում անելը։
Նրան փորձում է օգնել ու հանգստացնել նրա իմաստուն ընկերը՝ Մարաբուն, որը պատմում է, թե որքան դա կարևոր և միաժամանակ չնչին գործ է։ Պատվաստման գնալու ծանուցում ստանալուց հետո Գետաձին ավելի շատ է վախենում։ Միայն Մարաբուի աջակցության շնորհիվ է նա ուղևորվում հիվանդանոց՝ պատվաստվելու։
Պատվատման սպասողների հերթի ժամանակ վախն ավելի է ուժեղանում, և Գետաձին ամեն կերպ փորձում է խուսափել դրանից։ Պատվաստման եկած մյուս կենդանիների օգնությամբ Գետաձին ի վերջո մտնում է բժշկի մոտ։ Վախից մե՛կ քրտնելով, մե՛կ սպիտակելով՝ Գետաձին, օգտվելով առիթից, երբ բժիշկն ու Մարաբուն զրույցի պատճառով ուշադրությունը շեղում են նրանից, փախչում է հիվանդանոցից առանց պատվաստվելու։
Հաջորդ օրը Մարաբուն այցելում է իր ընկերոջն ու նրան գտնում ամբողջովին դեղին։ Մարաբուն հեռախոսով այդ մասին պատմում է բժշկին։ Պարզվում է, որ չպատվաստվելու պատճառով Գետաձին հիվանդացել է դեղնախտով, և նրան տեղափոխում են հիվանդանոց։
Այդպես Գետաձին հայտնվում է հիվանդանոցային մահճակալին, որտեղ տանջվում է բուժման գործողություններից ու ձանձրույթից։ Երբ նրա մոտ են գնում բժիշկն ու Մարաբուն, նա հանկարծ կարմրում է, որովհետև շատ է ամաչում այն պատճառով, որ վախենում էր պատվաստվելուց։
Ֆիլմի վրա աշխատել են
խմբագրելՍտեղծողներ
խմբագրել- Սցենարիստ – Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր – Լեոնիդ Ամալրիկ
- Բեմադրող նկարիչներ – Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր – Նիկիտա Բոգոսլովսկի
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
- Խմբագիր – Զ. Պավլովա
- Նկարիչ-մուտիպլիկատորներ՝ Իվան Դավիդով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Տատյանա Տարանովիչ, Յուրի Բուտիրին, Լիդիա Ռեզցովա, Ելիզավետա Կոմովա, Վադիմ Դոլգիխ, Վիոլետա Կոլեսնիկովա, Օլեգ Սաֆրոնով
- Նկարիչ-դեկորատորներ – Վերա Վալերիանովա, Օլգա Գեմերլինգ
- Օգնականներ – Գ. Անդրեևա, Մ. Տրուսովա, Ն. Նայաշկովա
Դերերը հնչյունավորել են
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Միխայիլ Յաշին | Գետաձի |
Գեորգի Միլյար | Մարաբու |
Գրիգորի Շպիգել | Բժիշկ |
Ելենա Պոնսովա | Վագր / փոստատար Կենգուրու |
Գեորգի Վիցին | Գայլ / Ընձուղտ / Կոկորդիլոս |
Հետաքրքիր փաստ
խմբագրել- Մուլտֆիլմի թողարկումից տասնչորս տարի անց կապիկների կողմից գետաձիուն պատգարակով հիվանդանոց տեղափոխելու տեսարանն օգտագործվել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի հեռուստաթողարկումներում։
Մրցանակներ
խմբագրելՎերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը թողարկվել է VHS-ով 1990-ական թվականների սկզբին և DVD-ով 2000-ական թվականներին «Крупный план» ընկերության կողմից «Ամենամեծ ընկերը» (ռուս.՝ «Самый большой друг») մուլտֆիլմերի հավաքածուում[3]։ Ձայնագրության ժամանակ կատարվել է պատկերի ու ձայնի թվային վերականգնում. ձայն — ռուսերեն Dolby Digital 5.1 Stereo, ռուսերեն Dolby Digital 1.0 mono, պատկեր — Standart 4:3 (1,33:1), գույն — PAL։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Самый большой друг»
Գրականություն
խմբագրելСутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2009. — ISBN 978-5-17-057941-9
Արտաքին հղումներ
խմբագրել- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում