Լև Միլչին
Լև Իսահակովիչ Միլչին (ռուս.՝ Лев Исаакович Мильчин, օգոստոսի 18, 1920[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ - հունիսի 28, 1987[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիոն կինոյի խորհրդային ռեժիսոր և բեմադրող նկարիչ, մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1978)[2]։
Լև Միլչին | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 18, 1920[1] |
Ծննդավայր՝ | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ |
Վախճանի թիվ՝ | հունիսի 28, 1987[1] (66 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, նկարիչ-բեմադրող և ուսուցիչ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0586975 |
Կենսագրություն
խմբագրելԼև Միլչինը ծնվել է 1920 թվականի օգոստոսի 18-ին Մինսկում[3], նկարիչ Իսահակ Միլչինի ընտանիքում։ Ավարտել է Մինսկի գեղարվեստի դպրոցը[4] և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը։
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է աշխարհազորում, ապա աշխատել է Գեղարվեստական ֆիլմերի միավորված կենտրոնական ստուդիայում (Ալմա Աթա) որպես նկարիչ մի քանի խաղարկային ֆիլմերում։
Պատերազմի ավարտից հետո Լև Միլչինն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես նկարված և տիկնիկային ֆիլմերի բեմադրող նկարիչ այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Իվան Իվանով-Վանոն, Միխայիլ Ցեխանովսկին, Զինաիդա Բրումբերգը, Վալենտինա Բրումբերգը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան, Անատոլի Կարանովիչը։
1957-1962 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ 1962 թվականին նորից սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմում» որպես ռեժիսոր և բեմադրող նկարիչ։
Դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Աշխատել է գրքային գրաֆիկայի բնագավառում։ Եղել է Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի («Association International du Film d'Animation», ASIFA) անդամ։
Լև Միլչինը մահացել է 1987 թվականի հունիսի 28-ին Մոսկվայում։ Թաղվել է Միտինսկի գերեզմանատանը[5]։
Ընտանիք
խմբագրելԿինը՝ Թամարա Պոլետիկա (1922-2011), մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ
Ֆիլմագրություն
խմբագրելԲեմադրող նկարիչ
խմբագրել- 1947 – Կուզիկ Քուռկիկ (ռուս.՝ Конёк-Горбунок)
- 1948 – Յոթներանգ ծաղիկը (ռուս.՝ Цветик-семицветик)
- 1949 – Սագեր և կարապներ (ռուս.՝ Гуси-лебеди)
- 1949 – Օտար ձայն (ռուս.՝ Чужой голос)
- 1951 – Հեքիաթ մեռած թագուհու և յոթ դյուցազունների մասին (ռուս.՝ Сказка о мёртвой царевне и о семи богатырях)
- 1952 – Ձյունանուշ (ռուս.՝ Снегурочка)
- 1954 – Գորտ արքայադուստրը (ռուս.՝ Царевна-Лягушка)
- 1955 – Կախարդված տղան (ռուս.՝ Заколдованный мальчик)
- 1956 – Կախարդական փայտիկը (ռուս.՝ Палка выручалка)
- 1957 – Ցանկությունների իրականացում (ռուս.՝ Исполнение желаний)
- 1959 – Սամպո (ռուս.՝ Сампо)
- 1962 – Իմ կրտսեր եղբայրը (ռուս.՝ Мой младший брат)
- 1963 – Լուսատտիկ № 3 (ռուս.՝ Светлячок № 3)
- 1963 – Խոզուկ-խնայատուփ (ռուս.՝ Свинья-копилка)
- 1966 – Ժու-ժու-ժու (ռուս.՝ Жу-жу-жу)
- 1967 – Զարթուցիզ (ռուս.՝ Будильник)
- 1967 – Բարոն Մյունխհաուզենի արկածները (ռուս.՝ Приключения барона Мюнхаузена)
- 1968 – Խեղկատակ (ռուս.՝ Комедиант)
- 1970 – Խիզախ Ռոբին Հուդը (ռուս.՝ Отважный Робин Гуд)
- 1972 – Ծեր նավաստու պատմությունները։ Անտարկտիդա (ռուս.՝ Рассказы старого моряка. Антарктида.)
- 1973 – Առողջությունն սկսվում է տանը (ռուս.՝ Здоровье начинается дома)
- 1975 – Կուզիկ Քուռկիկ (ռուս.՝ Конёк-Горбунок)
- 1976 – Անագե տոկուն զինվորիկը (ռուս.՝ Стойкий оловянный солдатик)
- 1977 – Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ (ռուս.՝ Как Маша поссорилась с подушкой)
- 1978 – Մաշան այլևս ծույլիկ չէ (ռուս.՝ Маша больше не лентяйка)
- 1978 – Կերպարանափոխություն (ռուս.՝ Метаморфоза)
- 1979 – Նոր Աադին (ռուս.՝ Новый Аладдин)
- 1982 – Մարիա, Միրաբելա (ռուս.՝ Мария, Мирабела)
- 1984 – Հեքիաթ Սալթան թագավորի մասին (ռուս.՝ Сказка о царе Салтане)
- 1986 – Աքաղաղը և բոյարինը (ռուս.՝ Петух и боярин)
Ռեժիսոր
խմբագրել- 1963 – Լուսատտիկ № 3 (ռուս.՝ Светлячок № 3)
- 1963 – Խոզուկ-խնայատուփ (ռուս.՝ Свинья-копилка)
- 1964 – Կարելին ու Չի կարելին (ռուս.՝ Можно и нельзя)
- 1965 – Բարև, ատո՛մ (ռուս.՝ Здравствуй, атом!)
- 1966 – Ժու-ժու-ժու (ռուս.՝ Жу-жу-жу)
- 1966 – Այսօր Ծնունդ է (ռուս.՝ Сегодня День рождения)
- 1967 – Զարթուցիչ (ռուս.՝ Будильник)
- 1968 – Լուսատտիկ № 8 (ռուս.՝ Светлячок № 8)
- 1969 – Տատիկի անձրևանոցը (ռուս.՝ Бабушкин зонтик)
- 1970 – Ծեր նավաստու պատմությունները։ Արտասովոր ճանապարհորդություն (ռուս.՝ Рассказы старого моряка. Необычайное путешествие.)
- 1971 – Ծեր նավաստու պատմությունները։ Անմարդաբնակ կղզի (ռուս.՝ Рассказы старого моряка. Необитаемый остров.)
- 1972 – Ծեր նավաստու պատմությունները։ Անտարկտիդա (ռուս.՝ Рассказы старого моряка. Антарктида.)
- 1976 – Անագե տոկուն զինվորիկը (ռուս.՝ Стойкий оловянный солдатик)
- 1977 – Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ (ռուս.՝ Как Маша поссорилась с подушкой)
- 1978 – Մաշան այլևս ծույլիկ չէ (ռուս.՝ Маша больше не лентяйка)
- 1979 – Մաշան ու կախարդական մուրաբան (ռուս.՝ Маша и волшебное варенье)
- 1984 – Հեքիաթ Սալթան թագավորի մասին (ռուս.՝ Сказка о царе Салтане)
- 1985 – Վարունգե ձի (ռուս.՝ Огуречная лошадка)
- 1986 – Աքաղաղը և բոյարինը (ռուս.՝ Петух и боярин)
Նկարազարդող
խմբագրել- Ագնեշկա Օսեցկայա, Բարև, Եվգենի՛ (Осецкая, Агнешка. Здравствуй, Евгений! / Перевод с польского В. Приходько. Рисунки Л. Мильчина. М.: Детская литература, 1972. — 94 с.)
Ցուցահանդեսներ
խմբագրել- Մոսկվայի նկարիչների տանն անցկացվել է «Նկարիչն ու գիրքը – 2009» (ռուս.՝ «Художник и книга — 2009») ցուցահանդես, որտեղ ներկայացվել են տարբեր հեղինակների հազարից ավելի աշխատանքներ, որոնց թվում եղել են նաև մուլտիպլիկացիոն կինոյի ոլորտի աշխատողներ, ինչպիսիք էին Սերգեյ Ալիմովը («Մեռած հոգիների» նկարազարդումներ), Լև Միլչինը («Невский проспект») և այլք[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 10 октября 1978 года «О присвоении почётного звания заслуженного художника РСФСР Мильчину Л. И.»
- ↑ Аниматор.ру: Мильчин Лев Исаакович
- ↑ «Вокруг него всегда были красивые женщины» — Культура — GZT.RU
- ↑ Митинское кладбище: Мильчин Лев Исаакович (фото могилы)
- ↑ Выставка «Художник и книга» в Московском Доме художника. 23.03.2009
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 437-438. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- Сергей Капков: Интервью — Тамара Полетика: «Перед каждым фильмом я трусила» — «Газета», 30 августа 2004 г.