Թռչող նավ (մուլտֆիլմ)
«Թռչող նավ» (ռուս.՝ «Летучий корабль»), 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված խորհրդային երաժշտական նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից ռուսական ժողովրդական հեքիաթի հիման մոտիվներով։
Թռչող նավ ռուս.՝ Летучий корабль | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և ֆիլմ-հեքիաթ |
Ռեժիսոր | Գարրի Բարդին |
Սցենարիստ | Ալեքսեյ Սիմուկով |
Հնչյունավորում | Ռոգվոլդ Սուխովերկո, Միխայիլ Բոյարսկի, Անատոլի Պապանով, Գարրի Բարդին և Տատյանա Շաբելնիկովա |
Երաժշտություն | Մաքսիմ Դունաևսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելԾխնելույզ մաքրող Իվանուշկան սիրահարվում է արքայադուստր Զաբավային, որին իր թագավոր հայրը ցանկանում է հակառակ իր կամքի ամուսնացնել հարուստ բոյարին Պոլկանի հետ։ Զաբավան համաձայնում է դառնալ նրա կինը, ով կկառուցի կախարդական թռչող նավ։ Բարի ջրապայն օգնում է Իվանուշկային նավը կառուցելու հարցում։ Դրանով թռչելու գաղտնիքն Իվանուշկան իմանում է Բաբոկ Յոժեկից, սակայն միամտաբար դրա մի մասը հայտնում է Պոլկանին, ինչի արդյունքում թագավորը հայտնվում է դարանում։ Այնուամենայնիվ, բարին ու արդարությունը հաղթում են. Իվանուշկան ու Զաբավան միասին թռչում են նավով՝ հեռանալով ժլատ թագավորից ու նենգ Պոլկանից։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Սիմուկով
- Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
- Բեմադրող նկարիչ՝ Սվետլանա Գվինիաշվիլի
- Կոմպոզիտոր՝ Մաքսիմ Դունաևսկի
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուրի Էնտին
- Օպերատոր՝ Քաբուլ Ռասուլով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Գալինա Զեբրովա, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Վիկտոր Լիխաչյով, Վիկտոր Շևկով, Ալեքսեյ Բուկին, Օլգա Օռլովա, Վլադիմիր Արբեկով, Վիտալի Բոբրով
- Նկարիչ՝ Դմիտրի Անպիլով
- Օգնականներ՝ Տ. Գալկինա, Սվետլանա Ակրեբնյովա, Լյուդմիլա Կրուտովսկայա
- Մոնտաժող՝ Մարգարիտա Միխեևա
- Խմբագիր՝ Ելենա Նիկիտկինա
- Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա
- «Фестиваль» գործիքային անսամբլ Մաքսիմ Դունաևսկու ղեկավարությամբ (դիրիժոր՝ Դմիտրի Ատովմյան)
- Դերերը հնչյունավորել են՝
- Տատյանա Շաբելնիկովա — արքայադուստր Զաբավա
- Միխայիլ Բոյարսկի — Իվանուշկա
- Գարրի Բարդին — թագավոր
- Ռոգվոլդ Սուխովերկո — Պոլկան
- Անատոլի Պապանով — ջրապայ
Երգեր
խմբագրելՄուլտֆիլմում հնչում են Յուրի Էնտինի երգերը, որոնց երաժշտության հեղինակը Մաքսիմ Դունաևսկին է։ Երգերը կատարում են հայտնի արտիստներ Միխայիլ Բոյարսկին ու Անատոլի Պապանովը։ Մուլտֆիլմի երգերի վրա աշխատելիս Մաքսիմ Դունաևսկուն օգնել է «Фестиваль» անսամբլը, որին նա հատուկ հրավիրել էր ներկայացումների ու ֆիլմերի համար երաժշտություն ձայնագրելու համար։ Բաբոկ Յոժեկի չաստուշկաները կատարել է Մոսկվայի կամերային երգչախմբի կանանց խումբը։
Ջրապայի երգի տեքստը Յուրի Էնտինը, ինչպես ինքն է խոստովանել, գրել է լոգարանում նստած` տասը րոպեում[1]։ Երգն արակ մեծ ժողովրդականության է արժանացել։
Ավելի ուշ գրքով հրատարակվելու համար Յուրի Էնտինն վերաշարադրել է «Թռչող նավը» և մի քանի այլ մուլտֆիլմերի («Գայլն ու յոթ ուլիկները նոր տոնայնությամբ» (ռուս.՝ «Волк и семеро козлят на новый лад»), «Երկնագույն շնիկը») սյուժեները, որը կոչվել է «Հեքիաթներ երգերի համար» (ռուս.՝ «Сказки с песнями»)[2]։ Երգերը գրքում թողնված են առանց փոփոխության, սակայն դրանց ավելացվել են բանաստեղծական պատումներ հեղինակի անունից։
Մուլտֆիլմի երգերը բազմիցս վերահրատարակվել են մանկական երգերի հավաքածուներում[3] և առանձին սկավառակներով, երբեմն մեկ այլ մուլտֆիլմի երգերի հետ միասին (օրինակ՝ «Երկնագույն շնիկը» մուլտֆիլմի երգերի[4])։
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում (պատկերի և ձայնի վերականգնում չի կատարվել).
- 2005 թվականին թողարկվել է «Գարրի Բադինի մուլտֆիլմերը» հավաքածուում «Союз видео» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[5].
- Սկավառակի տիպ — 3 սկավառակ DVD-5,
- Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
- Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։
- 2008 թվականին մուլտֆիլմը թողարկվել է «Թռչող նավը» հավաքածուում «Крупный план» հրատարակության կողմից։ Սկավառակի բնութագրեր[6].
- Սկավառակի տիպ — DVD-5,
- Փաթեթավորում — Amaray,
- Պատկերի ձևաչափ — Standart 4:3 (1,33:1),
- Ձայնուղի — Ռուսերեն Dolby Digital 2.0 (192 Kbps)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Интервью Юрия Энтина Արխիվացված 2012-03-19 WebCite порталу KM.RU
- ↑ «Сказки с песнями» Արխիվացված 2010-09-14 Wayback Machine на сайте Юрия Энтина
- ↑ Сборник песен Юрия Энтина на сайте Ozon.ru
- ↑ Песни из мультфильмов «Летучий корабль» и «Голубой щенок» на сайте [Ozon.ru
- ↑ Обзор диска «Мультфильмы Гарри Бардина» на сайте vObzor.com
- ↑ Обзор диска «Летучий корабль» на сайте vObzor.com
Արտաքին հղումներ
խմբագրել- Летучий корабль - аудиосказка с песнями из мультфильма
- Частушки Бабок Ёжек из мультфильма Летучий корабль
- «Թռչող նավ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Թռչող նավ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Թռչող նավ» – մուլտֆիլմի էջը Գարրի Բարդինի պաշտոնական կայքում
- Летучий корабль: ах, если бы сбылась моя мечта… Наталия Руденко Статья на сайте Наш фильм.ру
- «Թռչող նավ» Մուլտֆիլմերի արխիվի կայքում
- Песня о мечте из мультфильма Летучий корабль - слушать онлайн с текстом