Օլգա Խոդատաևա
Օլգա Պետրովնա Խոդատաևա (ռուս.՝ Ольга Петровна Ходатаева, փետրվարի 26, 1894[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիայի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ[2]։
Օլգա Խոդատաևա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 26, 1894[1] |
Ծննդավայր՝ | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 10, 1968[1] (74 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | ռեժիսոր, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր, նկարչուհի և սցենարիստ |
IMDb։ | ID 0451717 |
Կենսագրություն
խմբագրելՕլգա Խոդատաևան ծնվել է 1894 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում։ Խորհրդային մուլտիպլիկատոր Նիկոլայ Խոդատաևի (1892-1979) քույրն է։
1918 թվականին Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց հետո Օլգա Խոդատաևան աշխատել է որպես նկարիչ-ձևավորող, գրաֆիկ։
1924 թվականին սկսել է աշխատել մուլտիպլիկացիայի բնագավառում՝ նախ միանալով Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումին առընթեր մուլտարվեստանոցի կոլեկտիվին, որտեղ աշխատել է եղբոր ղեկավարությամբ, ապա «Межрабпом-Русь», «Совкино» («Союзкино», «Մոսֆիլմ») ֆաբրիկաներում։
1927 թվականից մինչև 1932 թվականն աշխատել է Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների ստեղծագործական կոլեկտիվում։
Որպես համահեղինակ մասնակցել է «Ձյուբայի մասին» (ռուս.՝ «Про Дзюбу») և «Նեգր երեխան ու կապիկը» (ռուս.՝ «Негритёнок и обезьяна») ներկայացումների մուլտիպլիկացիոն ձևավորմանը Նատալյա Սացի ղեկավարած թատրոնում (ներկայում՝ Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն)։
1936-1960 թվականներին Օլգա Խոդատաևան եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։ Եղել է «Սոյուզմուլտֆիլմի» գեղխորհրդի անդամ։
Երկար տարիներ համագործակցել է նկարիչ և ռեժիսոր Պյոտր Նոսովի հետ։
1954 թվականից աշխատել է Լեոնիդ Արիստովի հետ համատեղ։
Օլգա Խոդատաևան մահացել է 1968 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։
Մրցանակներ
խմբագրել- 1952 – Կառլովի Վարիի VII միջազգային կինոփառատոն (ՉԽՍՀ), մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, մուլտֆիլմ «Սարմիկո»
- 1956 – Վենետիկի մանկական և պատանեկան ֆիլմերի VIII միջազգային փառատոն, առաջին մրցանակ «Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմի համար
- 1957 – Միջազգային կինոփառատոն Երիտասարդության և ուսանողության VI միջազգային փառատոնի շրջանակներում, ոսկե մեդալ «Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմի համար
- 1958 – Էդինբուրգի XII միջազգային կինոփառատոն, դիպլոմ «Խիզախ եղնիկը» մուլտֆիլմի համար
Ֆիլմագրություն
խմբագրելՆկարիչ-մուլտիպլիկատոր
խմբագրել- 1924 – Միջմոլորակային հեղափոխություն (ռուս.՝ Межпланетная революция)
- 1925 – 1905—1925
- 1925 – Չինաստանը կրակի մեջ (ռուս.՝ Китай в огне)
- 1925 – Մեկնարկ (ռուս.՝ Старт)
- 1926 – Ինչպես Մուրզիլկան սովորեց ճիշտ գրել հասցեները (ռուս.՝ Как Мурзилка научился правильно писать адреса)
- 1927 – Մեկը շատերից (ռուս.՝ Одна из многих)
- 1928 – Պուշկինի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье Пушкина)
- 1933 – Երգեհոնիկ (ռուս.՝ Органчик)
Ռեժիսոր
խմբագրել
|
|
Սցենարիստ
խմբագրել- 1927 – Даёшь хороший лавком! (սցենարի հեղինակ Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1928 – Դաժան Վավիլան ու մորաքույր Արինան (ռուս.՝ Грозный Вавила и тётка Арина, սցենարի հեղինակ Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1928 – Սամոյեդյան տղան (ռուս.՝ Самоедский мальчик, սցենարի հեղինակ Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1938 – Մատնաչափիկը (ռուս.՝ Мальчик-с-пальчик, սցենարի հեղինակ)
- 1941 – Հարվածի՛ր ֆաշիստական ծովահեններին ({{lang-ru|Бей фашистских пиратов (Журнал политсатиры № 2), սցենարի հեղինակ)
- 1942 – Կինոկրկես (ռուս.՝ Киноцирк, սցենարի հեղինակ Լեոնիդ Ամալրիկի, Կ․ Գավրյուշինի, Ն․ Վոլկովի հետ համատեղ)
- 1948 – Ամանորի գիշեր (ռուս.՝ Новогодняя ночь, սցենարի հեղինակ)
Բեմադրող նկարիչ
խմբագրել- 1927 – Даёшь хороший лавком! (Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1928 – Դաժան Վավիլան ու մորաքույր Արինան (ռուս.՝ Грозный Вавила и тётка Арина, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1928 – Подтянись, лавком идёт! (Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1928 – Սամոյեդյան տղան (ռուս.՝ Самоедский мальчик, Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1931 – Автодорец (Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
- 1934 – Ուրախ Մոսկվա (ռուս.՝ Весёлая Москва)
- 1935 – Հատակում (ռուս.՝ На дне)
- 1938 – Փոքրիկ Մուքը (ռուս.՝ Маленький Мук)
- 1942 – Կինոկրկես (ռուս.՝ Киноцирк, Լեոնիդ Ամալրիկի հետ համատեղ)
- 1949 – Դաշտերի ժամապահները (ռուս.՝ Часовые полей)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Օլգա Խոդատաևան Аниматор.ру կայքում
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4