Յուրի Նորշտեյն
Յուրի Բորիսի Նորշտեյն (սեպտեմբերի 15, 1941[1][2][3], Andreyevka, Q4141882?, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային նկարիչ-մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր։ Ռուսաստանի Դաշնության (1996 թ.) Ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1979 թ.)։ Աշխատանքների մեծ մասը ստեղծել է աշխատելով «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Յուրի Նորշտեյն | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 15, 1941[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր՝ | Andreyevka, Q4141882?, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, մուլտիպլիկատոր, նկարիչ և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0635956 |
norshteyn.ru |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Նորշտեյնը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 15-ին Պենզայի մարզի[4] Անդրեեվկա գյուղում, որտեղ նրա մայրը տարհանվել էր, իսկ հայրը գտնվում էր ռազմադաշտում։ Նրա հայրը՝ Բորիս Լեյբովիչ Նորշտեյնը (1905-1956 թթ.), ստանալով միայն նախնական տարրական կրթություն, սկսեց աշխատել փայտամշակման հաստոցների վրա, որպես հավաքող, մայրը՝ Բասյա Գիրշեվնայի Կրիչեվսկայան, աշխատում էր մանկապարտեզում դաստիարակչուհի։ Նա մեծացել է Մոսկվայում՝ Մարինոյի պուրակում։ Ավարտելով մուլտիպլիկատորների երկամյա դասընթացները, 1961 թվականին սկսեց աշխատել «Союзмультфильм» կինոստուդիայում։ Որպես մուլտիպլիկատոր աշխատել է հայտնի ռեժիսոր Իվան Իվանովը-Վանոյի հետ։ 1968 թվականին Նորշտեյնը Արկադի Տյուրինի հետ համատեղ ստեղծել է «25-րդ, առաջին օրը» մուլտֆիլմը, որում օգտագործվել էին 1920-ական թվականների խորհրդային արվեստագետներ՝ Լենտուլովի, Ալտամանի և Պետրովա-Վոդկինայի աշխատանքները։ Աշխատել է իր կնոջ՝ գեղարվեստական ղեկավար Ֆրանչեսկա Յարբուսովոյի հետ։ Շատ տարիներ է ձգվել Նորշտեյնի ստեղծագործական գործունեությունը օպերատոր Ալեքսանդր Ժուկովսկու (1933-1999 թթ.) և կոմպոզիտոր Միխայիլ Մեերովիչի (1920-1993 թթ.) հետ։ 1981 թվականին Նորշտեյնը սկսեց աշխատանք Նիկոլայ Գոգոլի «Շինել» ստեղծագործության հիման վրա[5]։ 1993 թվականին Անդրեյ Խրժանովսկու, Էդուարդ Նազարովի և Ֆյոդր Խիտրուկոմի հետ հիմնել է դպրոց-ստուդիա «Շար»։ Յուրի Նորշտեյնը ունի երկու երեխա (տղան՝ Բորիսը և աղջիկը՝ Եկատերինան), և ութ թոռ։
Հասարակական պաշտոն
խմբագրել2013 թվականի հունվարի 19-ին, Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 75- ամյակին նվիրված համերգին, դերասանուհի Ելենա Կամբուրովոյին մրցանակ հանձնելու ժամանակ, Յուրի Նորշտեյնը հանկարծ ասաց, որ Պուտինը նշել է, որ Մագնիտսկին մահացել է սրտի անբավարարությունից, և հետագայում՝ Մագնիտսկին մահացել է Պուտինի սրտի անբավարարությունից, բանտի ղեկավարի սրտի կաթվածից... Հետո բառերը չէին լսվում հանդիսատեսի ծափահարություններից։ Ելույթը բուռն արձագանք առաջացրեց իշխանամետ հայացքների տեր մարդկանց մոտ։
Փաստեր
խմբագրել- Ճապոնացի ռեժիսոր և գրքեր նկարազարդող Կունիո Կատոն, լավագույն անիմացիոն կարիճամետրաժ ֆիլմի՝ 2009 թվականի «Օսկարի» մրցանակակիրն, իրեն համարում է Նորշտեյնի հետևորդ և աշակերտ։
- Բացի այդ աշխարհահռչակ ճապոնացի մուլտիպլիկատոր Խայո Միյադզակին՝ Օսկարի կրկնակի մրցանակակիրը, որ ռեժիսորներն են ձեզ հիացնում հարցին պատասխանեց հետևյալ կերպ, որ Յուրի Նորշտեյնը հիանալի նկարիչ է։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1968 - «25-րդ, առաջին օրը» (Արկադր Տյուրինի հետ միասին)
- 1969 - «Երեխաները և լուցկիները»
- 1973 - «Աղվեսը և նապաստակը»
- 1974 - «Ձկնկուլը և կռունկը»
- 1975 - «Ոզնին մարախուղի մեջ»
- 1979 - «Հեքիաթների հեքիաթը»
- 1994 - «Ռուսական շաքարավազ" - 4 գովազդային հոլովակներ
- 1999 - «Բարի գիշեր, երեխաներ»
- 2003 - «Ձմեռային օրեր»
- 1981-ից մինչ օրս «Շինել»
Գեղարվեստական ղեկավար
խմբագրել- 1968 - «25-րդ, առաջին օրը» (Արկադի Տյուրինի հետ միասին)
Նկարիչ-մուլտիպլիկատոր, տիկնիկավար
խմբագրել- 1962 - «Երկու հեքիաթ»
- 1963 - «Հեքիաթ հին եղենափայտի մասին»
- 1963 - «Ուշադրությու′ն, Քաղաքում հրաշագործ կա»
- 1964 - «Ձախլիկը»
- 1965 - «Ինչպես մի տղամարդ կերակրեց երկու գեներալների»
- 1965 - «Բոնիֆացիայի արձակուրդները»
- 1966 - «Իմ կանաչ կոկորդիլոսը»
- 1967 - «Ձեռնոցը»
- 1967 - «Լեգենդ չար հսկայի մասին»
- 1968 - «25-րդ, առաջին օրը«
- 1968 - «Տարվա եղանակները»
- 1968 - «Զգույշ եղեք,ձողաձուկը»
- 1969 - «Ագահ Կուզյան»
- 1969 - «Պարոն Տվիստերը»
- 1970 - «Նամակ»
- 1970 - «Կուղբերը գնում են հետքերով»
- 1971 - «Չեբուրաշկան»
- 1972 - «Մայրիկ»
- 1972 - «Գաղտնի երազանք»
- 1972 - «Ամանորյա հեքիաթ»
- 1973 - «Ավրորա»
- 1973 - «Այբոլիտ և Բարմալեյ»
- 1973 - «Աղվեսը և նապաստակը»
- 1973 - «Կկույով ժամացույցը»
- 1974 - «Շապոկլյակ»
- 1975 - «Ոզնին մարախուղի մեջ»
- 1976 - «38 թութակներ»
- 1977 - «Ես թռչում եմ ձեզ մոտ հիշողություններով»
- 1979 - «Հեքիաթների հեքիաթը»
- 1980 - «Եվ ես ձեզ հետ եմ կրկին»
- 1982 - «Աշուն»
- 1987 - «Իմ սիրված ժամանակը»
Դերասան
խմբագրել- 1980 - «Եվ ես ձեզ հետ եմ կրկին» - հնչյունավորում
Կերպար
խմբագրել2002 թ. - «Աշխարհ Անիմացիոն - անիմացիոն աշխարհում» (փաստագրական հեռուստաֆիլմ)
Գրականություն
խմբագրելНорштейн Ю. Движение стиля [: «лабораторные записи»] // Искусство кино. 1988. № 10. С. 104—116.
- Норштейн Ю. Движение… // Искусство кино. 1989. № 4. С. 107—121.
- Норштейн Ю. Снег на траве [: фрагменты книги, составленной из лекций, прочитанных в Токио осенью 1994, и на Высших режиссёрских курсах в Москве] // Искусство кино. 1999. № 9. С.102—110.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 1999. № 10.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2001. № 9. С.118—135.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2001. № 11.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2002. № 5.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2002. № 8.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2003. № 1.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2003. № 2.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2003. № 3.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2003. № 7.
- Норштейн Ю. Снег на траве // Искусство кино. 2003. № 8.
- [ Норштейн Ю.] Юрий Норштейн: «Все сказки начинаются с однажды…» [: воспоминания] // Киносценарии. 2000. № 6. С.127—157.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Norstein, Yuri // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.norshteyn.ru/modules.php?name=Pages&page=2
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ Ныне — деревня Андреевка Каменского района Пензенской области(ռուս.)
- ↑ Наталья Василькова. Юрий Норштейн // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2.(ռուս.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Официальный сайт студии Юрия Норштейна
- |http://www.imdb.com/name/nm0635956/
- |http://www.russiancinema.ru/template.php?dept_id= Արխիվացված 2007-04-29 Wayback Machine3&e_dept_id=1&e_person_id=664|
- Юрий Норштейн на сайте «Аниматор.ру»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Նորշտեյն» հոդվածին։ |