Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 1968)

Կոշկավոր կատուն, 1968 թվականին Շառլ Պերոյի նույնանուն հեքիաթի հիման վրա նկարված մուլտֆիլմ, նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների[1] կողմից։ 1938 թվականին նույն հեղինակների կողմից նկարահանված նույնանուն մուլտֆիլմի հոբելյանական վերաթողարկումն է։ Մուլտֆիլմն ի սկզբանե մտածված էր որպես մյուզիքլ[2]։

Կոշկավոր կատուն
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
Հիմնված էԿոշկավոր կատուն
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՄորիս Սլոբոդսկոյ
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով, Անատոլի Պապանով, Եվգենի Վեսնիկ և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1968

Սյուժե

խմբագրել

Մահանալուց հետո ջրաղացպանը ժառանգություն է թողնում իր որդիներին։ Ավագ որդուն ժառանգություն է թողնում ջրաղացը, միջնեկ որդուն` ավանակ, իսկ փոքրին` միայն կատու։ Բայց պարզվում է, որ կատուն շատ նախաձեռնող է։ Նա փոխում է իր տիրոջ անունը` նրան կոչելով մարկիզ Կարաբաս, հաղթում մարդակերին, նրա դղյակը տալիս է նորաթուխ մարկիզին` վերջինիս ամուսնացնելով արքայադստեր հետ, և ընդհանուր առմամբ հաջող կազմակերպում է նրա հարսանիքը։

Հեղինակներ

խմբագրել
Բեմադրող ռեժիսորներ Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
Երգերի բառերի և երկխոսությունների հեղինակ Մորիս Սլոբոդսկի
Բեմադրող նկարիչներ Լենա Ազարխ, Վալենտին Լալայանց
Նկարիչներ Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Արբեկով, Ե. Վերշինինա, Ելիզավետա Կոմովա, Բորիս Բուտակով, Վլադիմիր Կրումին, Ալեքսանդր Դավիդով, Ե. Մուխանովա, Սերգեյ Մարակասով, Լիլիա Մոդել, Տատյանա Պոմերանցևա, Արկադի Շեր
Օպերատոր Բորիս Կոտով
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամով
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Դերերը հնչյունավորում են Իգոր Դիվով - կատու
Վասիլի Լիվանով - ջրաղացպանի որդին
Անատոլի Պապանով - մարդակեր
Եվգենի Վեսնիկ - արքա
Կլարա Ռումյանովա - արքայադուստր
Ռեժիսորի օգնական Տատյանա Ֆյոդորովա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Մոնտաժող Ելենա Տերտիչնայա
Տնօրեն Ֆյոդոր Իվանով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում DVD ձևաչափով

խմբագրել

Մուլտֆիլմը մի քանի անգամ վերաթողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.

  • «Երկու կատուներ», «Սոյուզմուլտֆիլմ»։ Սկավառակի վրա ներառված են հետևյալ մուլտֆիլմները.

«Կոշկավոր կատուն» (1968), «Կատվի տունը» (1958), «Ձկնորս կատուն» (1964), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն ու ծաղրածուն» (1988), «Կատվիկը Լիզյուկով փողոցից» (1988), «Կատուն ու Կոն» (1990)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. «Грымзы из Академии педагогических наук говорили, что дети наши фильмы не поймут». «Газета» № 133, стр. 10 от 26. 07. 2004, prazdnikinfo.ru.
  3. DVD «Кот и кошка»