Վինի Թուխը գնում է հյուր

«Վինի Թուխը գնում է հյուր» (ռուս.՝ Винни-Пух идёт в гости listen ), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1971 թվականին[3]։

Վինի Թուխը գնում է հյուր
ռուս.՝ Винни-Пух идёт в гости
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և երաժշտական ֆիլմ
ԿերպարներՎինի Թուխ, Դնչիկ և Ճագար
Հիմնված էՎինի Թուխ
Շարքի մասն էՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստԲորիս Զախոդեր և Ֆյոդոր Խիտրուկ
ՀնչյունավորումԵվգենի Լեոնով, Իա Սավվինա, Վլադիմիր Օսենև և Անատոլի Շչուկին
ՊատմողՎլադիմիր Օսենև[1]
Բեմադրող նկարիչԷդուարդ Նազարով և Վլադիմիր Զույկով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
ՇարքՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
Թվական1971 և հուլիսի 10, 1971[2]

Ալան Ալեքսանդր Միլնի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երկրորդ մուլտֆիլմն է։

Շարքի մուլտֆիլմեր.

Սյուժե խմբագրել

Մի անգամ առավոտյան Վինի Թուխն առանց շտապելու զբոսնում է Դնչիկի հետ և հորինում նոր երգ։ Թուխի մոտ միտք է ծագում գնալ ինչ-որ մեկին հյուր։ Նրանք գնում են ինչ-որ ուղղությամբ՝ երգելով «Ով է գնում հյուր առավոտյան» երգը, որը հորինել էր Թուխը։ Վերջապես հասնում են Նապաստակի բնի մոտ։ Չնայած նրանք եկել են առանց հրավերի, Նապաստակը ընդունում է ընկերներին և հյուրասիրում մեղրով։ Թուխն ուտում է նապաստակի բոլոր պաշարները, ինչից հետո հանկարծ հիշում է, որ անհետաձգելի գործ ունի և փորձում է դուրս գալ, բայց մնում է դռան մեջ ուռած փորի պատճառով։ Նրան դուրս քաշելն անհնար է, և նապաստակն առաջարկում է սպասել մեկ շաբաթ, մինչև Թուխը նիհարի։ Այդ ժամանակ Թուխը փռշտում է, և նրա ներշնչելու հետևանքով նապաստակի բնի մուտքը լայնանում է, ինչից հետո նապաստակն ու Դնչիկը դուրս են քաշում Թուխին։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ չարժի չափից շատ մնալ հյուրընկալի տանը, որպեսզի չընկնի «անելանելի դրության» մեջ։

Դերերը հնչունավորել են խմբագրել

Դերասան Դեր
Վլադիմիր Օսենև հեղինակի խոսք հեղինակի խոսք
Եվգենի Լեոնով Վինի Թուխ Վինի Թուխ
Իյա Սավաննա Դնչիկ Դնչիկ
Անատոլի Շչուկին Նապաստակ Նապաստակ

Մրցանակներ խմբագրել

Երբ Ֆեոդոր Խիտրուկն այցելել է Դիսնեյ ստուդիա, Վոլֆգանգ Ռայտերմանը՝ 1968 թվականին լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում «Օսկար» մրցանակի արժանացած «Վինի Թուխը և հոգսերի օրը» մուլտֆիլմի հեղինակը, ասել է, թե ինքը խորհրդային տարբերակն ավելի շատ է հավանում, քան իր ստեղծածը[4]

Այլ խմբագրել

  • 1990-ական թվականներին տեսաերիզներով Twic Lyrec հրատարակությամբ թողարկվել են Վինի Թուխի մասին պատմող մուլտֆիլմերի վրա հիմնված աուդիոհեքիաթներ Ալեքսանդր Պոժարովի տեքստով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինի Թուխը գնում է հյուր» հոդվածին։