Մստիսլավ Պաշչենկո
Մստիսլավ Պաշչենկո (ռուս.՝ Мстисла́в Серге́евич Па́щенко ապրիլի 1, 1901, Յարոսլավլ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 22, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր և սցենարիստ։ ՌՍՖՍՌ-ի արվեստի վաստակավոր գործիչ։ Աշխատել է արվեստագետներ` Ե. Տ. Միգունևի, Անատոլի Սազոնով, Վ. Ս. Վասիլենկո, Պ. Պ. Ռեպկինի, Վ. Դ. Դեգտյարևի և ուրիշ մուլտիպլիկացիոն գործիչների հետ[1]։
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1901 |
Ծննդավայր | Յարոսլավլ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1958 (57 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0664536 |
Կենասագրություն
խմբագրելԾնվել է թռչնաբան Սերգեյ Պաշչենկոյի ընտանիքում[2]։ Ավարտել է Պետրոգրադի գեղարվեստի դպրոցը։ Աշխատել է «Երիտասարդ գվարդիա» և «Ծիածան» հրատարակչություններում, որպես պատկերազարդող։
Մուլտիպլիկացիայի ոլորտում Միխայիլ Ցեխանովսկու հրավերով սկսել է աշխատել 30-ականների կեսերից[3]։ Սկզբում աշխատել է մուլտիպլիկատոր, այնուհետև Լենինգրադի «Ռոսֆիլմ» կինոֆաբրիկայում որպես ռեժիսոր։
Առողջական խնդիրների պատճառով Մ. Ս. Պաշչենկոն ազատվել է զինվորական ծառայությունից, բայց որպես կամավոր գնացել է պատերազմ։ 1942 թվականին ճակատում վիրավորվելուց հետո վերադարձել և սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Բորիս Դյոժկինի հետ համագործակցելով ստեղծել են «Արտասովոր խաղ» մուլտֆիլմը[4]։
Ներառվել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասնըթացների ամբիոնի կազմում, իսկ հետո եղել է գեղխորհրդի անդամ։
Թաղված է Մոսկվայի Վվեդենսկի գերեզմանատանը։
Ռեժիսոր
խմբագրել- «Ջյաբժա» (1938)
- «Երաշտահավ» (1944)
- «Ուրախության երգը» (1946)
- «Մաշենկայի համերգը» (1949)
- «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (1950)
- «Անտառային ճանապարհորդները» (1951)
- «Անհնազանդ կատվիկը» (1953)
- «Արտասովոր խաղ» (1955)
- «Հին ծանոթներ» (1956)
- «Բարև ընկերներ» (1957)
Սցենարիստ
խմբագրել- «Ջյաբժա» (1938)
- «Ուրախության երգը» (1946)
- «Մաշենկայի համերգը» (1949)
- «Չարաճճի կատուն» (1953)
- «Արտասովոր խաղ» (1955)
- «Հին ծանոթներ» (1956)
- «Բարև ընկերներ» (1957)
- «Չիպոլինո» (1961)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Пащенко Мстислав Сергеевич
- ↑ Е. Э. Шергалин. Трагичная судьба члена Русского орнитологического комитета Сергея Николаевича Пащенко (1865?-1921?) // Русский орнитологический журнал 2017, Том 26, Экспресс-выпуск 1421: сс. 1167-1175.
- ↑ С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
- ↑ Николай Изволов. Мстислав Пащенко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Фильмография взята с сайта Аниматор.ру
Աղբյուրներ
խմբագրել- А. В. Белоногова. «Слово о режиссёре» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. «Актуальные проблемы звукорежиссуры и медиатехнологий». «Вестник электронных и печатных СМИ», № 9.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mstislav Pashchenko Internet Movie Database կայքում
- Пащенко Мстислав Сергеевич // animator.ru
- Мстислав Пащенко — Энциклопедия отечественного кино Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
- Мстислав Пащенко Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // kinokopilka