Վալենտինա Բրումբերգ

մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր և նկարիչ

Վալենտինա Սեմյոնովնա Բրումբերգ (ռուս.՝ Валентина Семёновна Брумберг, օգոստոսի 2, 1899(1899-08-02)[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 28, 1975(1975-11-28)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր և նկարիչ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)։ Երկար տարիներ կրտսեր քրոջ՝ Զինաիդա Բրումբերգի հետ աշխատել է մուլտֆիլմերի ստեղծման վրա, որոնցից շատերը դարձել են խորհրդային մուլտիպլիկացիայի դասական նմուշներ[4]։

Picto infobox cinema.png
Վալենտինա Բրումբերգ
Վալենտինա Բրումբերգ.jpg
Ծնվել էօգոստոսի 2, 1899(1899-08-02)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 28, 1975(1975-11-28)[1][2][3] (76 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՎխուտեմաս
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0115912

ԿենսագրությունԽմբագրել

Վալենտինա Բրումբերգը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայում։

1924 թվականին Վալենտինա Բրումբերգը, ավարտելով Վխուտեմաս, խոստումնալից երիտասարդ նկարիչների հետ միասին սկսել է աշխատել Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումին կից փորձարարական մուլտիպլիկացիայի առաջին արվեստանոցում։

Մոսկվայի երեխաների թատրոնի բեմում 1927 թվականին ռեժիսոր Նատալյա Սացի կողմից առաջին անգամ ներմուծվել է մուլտիպլիկացիան՝ որպես ներկայացման տարրերից մեկը։ Բրումբերգ քույրերն աշխատել են «Փոքրիկ սևամորթն ու կապիկը» և «Ձյուբայի մասին» ներկայացումների վրա։

Ստեղծագործության առաջին շրջանի համար բնութագրական է անիմացիայի ռեալիստական բնույթը։ 1960-ական թվականներին սկսվել են որոնումներ ու փորձարկումներ, որոնք հանգեցնում են սովորականից տարբերվող աշխատանքների ստեղծմանը։ Օրինակ՝ 1961 թվականին թողարկվել է «Մեծ անախորժություններ» մուլտֆիլմը, որը նկարվել է մանկական նկարի ոճով։ Չնայած աշխատանքների տարբեր պլանայնությանը՝ դրանցից յուրաքանչյուրում ճանաչելի է վարպետի ոճը։

Ֆեոդոր Խիտրուկը Բրումբերգ քույրերի մասին ասել է[4].

Կա այսպիսի արտահայտություն՝ «լուսավոր հիշատակ»։ Ես կարծում եմ, որ Բրումբերգ քույրերին ամենաշատն է սազում «լուսավոր ու ուրախ հիշատակը»։ Ես նրանց հիշում եմ հենց այդպիսին՝ աշխույժ, անհավատալիորեն եռանդուն, ինչ-որ չափով թեթևամիտ ու անլուրջ աշխատանքում։ Թեև ես գիտեմ, որ նրանք շատ ու խնամքով էին նախապատրաստվում իրենց ֆիլմերին։ Իսկ ընդհանրապես ինձ համար հաճելի է նրանց հիշել, որովհետև ես ինքս եմ դառնում ավելի երիտասարդ, ուրախ ու եռանդուն։ Վերադառնում է կորցրած ինչ-որ բան...

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (14 ապրիլի, 1944)
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1968)

Մրցանակներ փառատոններումԽմբագրել

  • «Ցանկությունների իրականացում» մուլտֆիլմ – Անիմացիոն ֆիլմերի III միջազգային փառատոն Անսիում (Ֆրանսիա), 1960 – Դիպլոմ
  • «Ծննդյան օր» – Կարճամետրաժ ֆիլմերի II միջազգային փառատոն Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), 1960 – արժանացել է հիշատակման

ՄուլտֆիլմերԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 177. — ISBN 978-1-138-85452-9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

ԳրականությունԽմբագրել

  • Капков Сергей Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Абольник О. Валентина и Зинаида Брумберг // Мастера советской мультипликации: сборник статей / составитель Д. Н. Бабиченко — М., «Искусство», 1972.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 60.
  • Азарх Лана. Каляевская, 23а. Кинограф. М., 1999, № 7.
  • Капков Сергей. Интервью с Ланой Азарх // «Газета», 25.07.2004.

Արտաքին հղումներԽմբագրել