Չեբուրաշկան գնում է դպրոց
Չեբուրաշկան գնում է դպրոց (ռուս.՝ «Чебурашка идёт в школу»), տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից և թողարկված «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից 1983 թվականին[1]։ «Շապոկլյակ» մուլտֆիլմի շարունակությունն է և Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի մասին պատմող շարքի վերջին մասը։
Չեբուրաշկան գնում է դպրոց ռուս.՝ Чебурашка идёт в школу | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Վասիլի Լիվանով, Կլարա Ռումյանովա և Գեորգի Բուրկով |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Վլադիմիր Շաինսկի |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 594 s |
Պրիկվել | Շապոկլյակ |
Սիկվել | Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 2013) |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելՕգոստոսի 31-ին կոկորդիլոս Գենան ինքնաթիռով վերադառնում է, սակայն օդանավակայանում, հակառակ իր սպասելիքներին, Չեբուրաշկան նրան չի դիմավորում։ Գենան ինքնուրույն է հասնում տուն, ճանապարհին Շապոկլյակը նրան խաբում է՝ վերելակի և նրա տան դռան վրա կախելով «Վերանորոգում» գրությամբ ցուցանակ։ Պարզվում է, որ Չեբուրաշկան, ստանալով Գենայի հեռագիրն իր ժամանման մասին, չի կարողացել կարդալ այն, քանի որ կարդալ չգիտի։ Գենան հայտարարում է, որ Չեբուրաշկայի բախտը բերել է, քանի որ հաջորդ օրը հենց նոր ուսումնական տարվա սկիզբն է՝ սեպտեմբերի 1-ը։ Չեբուրաշկան ուրախությամբ համաձայնում է սովորել դպրոցում։ Հերոսները գնում են գնելու դպրոցական համազգեստ, սակայն հարմար չափսի համազգեստ չկա կոկորդիլոսի, առավել ևս Չեբուրաշկայի համար։ Շապոկլյակը նույնպես ձգտում է փոխել իր կյանքը և գնում է դպրոցական համազգեստ։ Սակայն դպրոցը փակ է վերանորոգման համար, որը ինչ-ինչ պատճառներով ոչ մի կերպ չի ավարտվում։ Շապոկլյակն իր առնետի հետ հալածում է բանվորներին, որոնք դպրոցը վերանորոգելու փոխարեն դոմինո են խաղում։ Իմանալով, որ ուսուցիչների կարիք կա, կոկորդիլոս Գենան համաձայնում է դառնալ կենդանի բնությանը նվիրված առարկայի ուսուցիչ, իսկ Շապոկլյակն ստանձնում է աշխատանքի ուսուցչի պարտականությունները։
Հնչյունավորողներ
խմբագրել- Վասիլի Լիվանով – Կոկորդիլոս Գենա
- Կլարա Ռումյանովա – Չեբուրաշկա
- Գեորգի Բուրկով – վաճառող
- Յուրի Անդրեև – Շապոկլյակ/տնօրեն/արաբ վարորդ
Նկարահանող անձնակազմ
խմբագրել- Ռեժիսոր – Ռոման Կաչանով
- Սցենարի հեղինակներ – Ռոման Կաչանով, Էդուարդ Ուսպենսկի
- Բեմադրող նկարիչներ – Լեոնիդ Շվարցման, Օլգա Բոգոլյուբովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Իրինա Սոբինովա-Կասիլ, Միխայիլ Պիսման, Նատալյա Տիմոֆեևա, Նատալյա Դաբիժա
- Օպերատորներ – Թեոդոր Բունիմովիչ, Վլադիմիր Սիդորով
- Տներեն – Գրիգորի Խմարա
- Կոմպոզիտոր – Վլադիմիր Շաինսկի
- Հնչյունային ռեժիսոր – Բորիս Ֆիլչիկով
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա
- Տիկնիկների և դեկորացիների հեղինակներ – Պավել Գուսև, Սերգեյ Գալկին, Նատալիա Բարկովսկայա, Մարինա Չեսնիկովա, Ալեքսանդր Բելյաև, Սեմյոն Էտլիս, Միխայիլ Կոլտունով, Վալենտին Լադիգին, Վլադիմիր Մասլով, Օլեգ Մասաինով, Լյուդմիլա Ռուբան, Լյուդմիլա Ռուբան, Նատալիա Գրինբերգ, Սվետլանա Զնամենսկայա, Վիկտոր Գրիշին, Վլադիմիր Աբակումով, Նինա Մոլևա, Վալերի Պետրով, Ալեքսանդր Մաքսիմով
- Մոնտաժող – Գ. Ֆիլատովա