Երրորդ մոլորակի գաղտնիքը
Երրորդ մոլորակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна третьей планеты), խորհրդային լիամետրաժ գիտա-ֆանտաստիկ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1981 թվականին, ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից, Կիր Բուլիչյովի «Ալիսայի ճանապարհորդությունը» («Ալիսան և երեք նավապետները») վիպակի հիման վրա` «Ալիսայի արկածները» շարքից։
Երրորդ մոլորակի գաղտնիքը ռուս.՝ Тайна третьей планеты | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | գիտաֆանտաստիկ կոմիքս, արկածային ֆիլմ, ֆանտաստիկա և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Ալիսի ճանապարհորդությունները |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարի հեղինակ | Կիռ Բուլիչյով |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Կինոընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 48 րոպե |
Սյուժեն
խմբագրելԱրշավախումբը, որի կազմում էին նավապետ Զելյոնին, պրոֆեսոր Սելեզնյովը և վերջինիս դուստր Ալիսան, «Պեգաս» աստղանավով` Երկիր մոլորակից ուղևորվում են տիեզերք՝ Մոսկվայի կենդանաբանական այգու համար կենդանիների նոր տեսակներ որոնելու։
Հնագետ Գրոմոզեկան (Թանձրամարմին), նրանց խորհուրդ է տալիս այցելել Նավապետների մոլորակ, քանի որ նավապետ-ճանապարհորդներ Կիմն ու Բուրանը, իրենց արշավների ժամանակ հանդիպել էին բազմաթիվ յուրահատուկ կենդանիների։
Հերոսները օգնության համար դիմում են դոկտոր Վերխովցևին` Երկու Նավապետների թանգարանի տնօրենին։ Սակայն վերջինս իրեն կասկածելի է պահում, չի ցանկանում նրանց ցույց տալ նավապետների օրագրերը և սկսում է հետևել նրանց։
Բլուկ մոլորակում հերոսներն արժեքավոր գնումներ են կատարում, որոնց թվում նաև գնում են Շատախոս (Գովորուն) թռչունին, որը պատկանում էր անհետ կորած նավապետ Կիմին։ Կասկածելի չաղլիկ Զվարճասեր Ու-ն փորձում է առևանգել թռչունին։ Լսելով Շատախոս թռչունի խոսակցությունը, «Պեգասի» անձնակազմը ուղևորություն է վերցնում դեպի Մեդուզայի համակարգ։ Ճանապարհին նրանք կործանումից փրկում են Շելեզյակա մոլորակի ռոբոտներին։
Մեդուզա համակարգի երրորդ մոլորակի վրա, Ալիսան գտնում է հայելի-ծաղիկներ, որոնք հիշում և արտացոլում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում իրենց առջև։ Դրանց օգնությամբ հերոսներն իմանում են, որ այդ մոլորակ են այցելել Վերխովցևն ու Զվարճասերը։ Փորձելով թռչել ավելի ապահով վայր, «Պեգասը» ընկնում է թակարդը։ Սելեզնյովն ու Զելյոնին գերի են ընկնում, իսկ Ալիսան կարողանում է փախչել։
Այդ ժամանակ մոլորակի վրա վայրէջք է կատարում նավապետ Բուրանը, իսկ նրա հետ նաև իրական Վերխովցևը։ Ալիսան նրանցից օգնություն է խնդրում։ Այդ ընթացքում Զվարճասերը սպառնում է սպանել գերիներին և աստղանավում փակված նավապետ Կիմից պահանջում է կատարյալ վառելանյութի բանաձևը։ Նավապետ Բուրանի ներխուժումը փրկում է ճանապարհորդներին։ Վերխովցևի նմանակը, օդահեն Գլոտը բացահայտվում և ուղարկվում է դատապարտվելու։ Զվարճասերը փախուստի դիմելիս, ընկնում է Կրոկ գիշատիչ թռչունի ճանկը։ Նավապետներն ու ճանապարհորդները հանգիստ վերադառնում են տուն։
Նկարահանող խումբ
խմբագրելԿինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Կիր Բուլիչյով |
Բեմադրող նկարիչ | Նատալյա Օռլովա |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Զացեպին |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Վլադիմիր Արբեկով, Յուրի Բատանին, Մարինա Ոսկանյանց, Վլադիմիր Զարուբին, Վիոլետա Կոլեսնիկովա, Հովսեփ Կուրոյան, Ռենատա Միրենկովա, Օլգա Օռլովա, Ալեքսանդր Պանով, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Շևչենկո |
Կերպարների հնչյունավորում
խմբագրելՀնչյունավորող դերասան | Կերպար |
---|---|
Օլգա Գրոմովա | Ալիսա |
Վսևոլոդ Լարիոնով | պրոֆեսոր Սելեզնյով, Շատախոս թռչուն |
Վասիլի Լիվանով | Թանձրամարմին |
Յուրի Վոլինցև | նավապետ Զելյոնի |
Գրիգորի Շպիգել | Զվարճասեր Ու |
Պյոտր Վիշնյակով | դոկտոր Վերխովցև, Գլոտ |
Վլադիմիր Դրուժնիկով | նավապետ Կիմ |
1982 թվականին մուլտֆիլմն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28.10.1982 №947 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области литературы, искусства и архитектуры»