Եֆիմ Աբրամովիչ Գամբուրգ (ռուս.՝ Ефим Абрамович Гамбург, հունիսի 10, 1925(1925-06-10), Մոսկվա, ԽՍՀՄ - հունիսի 13, 2000(2000-06-13), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986)։

Եֆիմ Գամբուրգ
Ծնվել էհունիսի 10, 1925(1925-06-10)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 13, 2000(2000-06-13) (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումմուլտիպլիկատոր, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0303886

Կենսագրություն

խմբագրել

Եֆիմ Գամբուրգը ծնվել է 1925 թվականի հունիսի 10-ին Մոսկվայում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[1]։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, մեդալներով։ Ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը (գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետ)։

1955 թվականին սկսել է աշխատել որպես մուլտիպլիկատոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, որպես ռեժիսոր իր նորամուտը նշել է 1964 թվականին «Պատրույգ» («Фитиль») կինոամսագրում»[2]։

Որպես ռեժիսոր նկարահանել է Դուլա Ուրբանի հեքիաթի հիման վրա բեմադրված «Երկնագույն շնիկը» երաժշտական մուլտֆիլմը և «Կոշկավոր շունը» մուլտֆիլմը (1981), որն ստեղծվել է Դյումայի «Երեք հրացանակիրներ» ստեղծագործության մոտիվներով ավանդական «դասական» մուլտիպլիկացիայի տեխնիկայով[2]։

ԽՄԿԿ անդամ 1952 թվականից[3]։

Մահացել է 2000 թվականի հունիսի 13-ին։ Թաղված է Մոսկվայի Դոնսկի գերեզմանատանը։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (11 մարտի, 1985)
  • Կարմիր աստղի շքանշան (28 մայիսի, 1945)
  • մեդալներ
  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (26 դեկտեմբերի, 1986)

Փառատոների մրցանակներ

խմբագրել
  • «Լրտեսական կրքեր» - III համամիութենական կինոփառատոնի (Լենինգրադ, 1968) դիպլոմ։
  • «Բարեկամության երգ» - VII համամիութենական կինոփառատոնի (Բաքու, 1974) դիպլոմ։
  • «Ֆանտիկ (նախնադարյան պատմություն)» - IX համամիութենական կինոփառատոնի (Ֆրունզե, 1976) մուլտֆիլմերի բաժնի 2-րդ մրցանակ[4]։

Ֆիլմագրություն

խմբագրել

Նկարիչ-մուլտիպլիկատոր

խմբագրել
  1. 1961 – Անգետիկը սովորում է (ռուս.՝ Незнайка учится)
  2. 1961 – Ֆունտիկը և վարունգները (ռուս.՝ Фунтик и огурцы)
  3. 1975Մանկական ալբոմ (ռուս.՝ Детский альбом)

Սցենարիստ

խմբագրել
  1. 1972Երկիրը, որտեղ դու ապրում ես (ռուս.՝ Край, в котором ты живёшь)
  2. 1976 – Переменка № 1
  3. 1982 – Պարադոքսներ ռոքի ոճով (ռուս.՝ Парадоксы в стиле рок)
  4. 1984 – Կոնտակներ և կոնֆլիկտներ (ռուս.՝ Контакты и конфликты)
  5. 1985 – Կոնտակներ և կոնֆլիկտներ 2
  6. 1986 – Կոնտակներ և կոնֆլիկտներ 3
  7. 1987 – Կոնտակներ և կոնֆլիկտներ 4

Ռեժիսոր

խմբագրել
  1. 1967 – Լրտեսական կրքեր (ռուս.՝ Шпионские страсти)
  2. 1967 – Փղիկը (ռուս.՝ Слонёнок)
  3. 1969 – Ինչն է լավ և ինչն է վատ (ռուս.՝ Что такое хорошо и что такое плохо)
  4. 1975Ֆանտիկ (նախնադարյան պատմություն) (ռուս.՝ Фантик (Первобытная история)
  5. 1976 – Переменка № 1
  6. 1976 – Երկնագույն շնիկը (ռուս.՝ Голубой щенок)
  7. 1978 – Կողոպուտ ըստ... (ռուս.՝ Ограбление по…)
  8. 1979 – Переменка № 2
  9. 1981Կոշկավոր շունը (ռուս.՝ Пёс в сапогах)
  10. 1992 – Ռոմեո և Ջուլիետ (ռուս.՝ Ромео и Джульетта, «Շեքսպիր։ Մեծ կատակերգություններ և ողբերգություններ» շարքից)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Подвиг народа
  2. 2,0 2,1 Сергей Капков. Ефим Гамбург // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  3. ГАМБУРГ Ефим Абрамович Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
  4. «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 81-82.

Գրականություն

խմբագրել
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 с. 179-180.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 88.

Արտաքին հղումներ

խմբագրել