Միխայիլ Միխայլովիչ Ցեխանովսկի (ռուս.՝ Михаил Михайлович Цехановский, հունիսի 7, 1889(1889-06-07), Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 22, 1965(1965-06-22)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային նկարիչ և մուլտիպլիկացիայի ռեժիսոր։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)[3]։

Միխայիլ Ցեխանովսկի
Ծննդյան թիվ՝հունիսի 7, 1889(1889-06-07)
Ծննդավայր՝Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի թիվ՝հունիսի 22, 1965(1965-06-22)[2][1] (76 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն՝Ռուսական կայսրություն
Խորհրդային Ռուսաստան
 ԽՍՀՄ
Մասնագիտություն՝ռեժիսոր, նկարիչ, նկարազարդող, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և օրագրի հեղինակ
Պարգևներ՝
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb։ID 0874893
animator.ru/db/?p=show_person&pid=1015

Կենսագրություն

խմբագրել

Միխայիլ Ցեխանովսկին ծնվել է 1889 թվականի մայիսի 26-ին (հունիսի 7) Ռուսաստանի կայսրության Պոդոլսկի նահանգի Պրոսկուրով քաղաքում։ Հայրը՝ իսկական պետական խորհրդական, շաքարագործարանատեր և իրավաբան Միխայիլ Ցեխանովսկին, 1918 թվականին արտագաղթել է Գերմանիա, ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ էլ մահացել է։ Մայրը՝ Զինաիդա Գրիգորևնան, մահացել է 1899 թվականին, 32 տարեկան հասակում[4]։

Միխայիլ Ցեխանովսկին Սանկտ Պետերբուրգի առաջին գիմնազիայի շրջանավարտ է։ Նկարել սկսել է գիմնազիայում, 1908-1910 թվականներին աշխատել է Փարիզում՝ քանդակագործության մասնավոր արվեստանոցում։ 1911-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (չի ավարտել)[5], ապա սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, 1918 թվականին ավարտել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը։ 1918 թվականից մինչև 1923 թվականը ծառայել է Կարմիր բանակում, որտեղ զբաղվել է կիրառական արվեստով և քանդակագործական աշխատանքով, ապա վերադարձել է Պետրոգրադ, որտեղ շարունակել է զբաղվել կիրառական աշխատանքներով և աշխատել է որպես հրահագիչ-նկարիչ Պետական գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում[6][7][8]։

Գրքերի նկարազարդում

խմբագրել

1926 թվականից Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է «Радуга» հրատարակչությունում և Լենգիզի մանկական հրատարակչությունում՝ Վլադիմիր Լեբեդևի մոտ։ Ցեխանովսկին Սոլոմոն Տելինգատերի հետ միասին մասնակցել է Էլ Լիսիցկու առաջարկած կոնստրուկտիվիստական գրաֆիկական մեթոդին։ Միխայիլ Ցեխանովսկին նկարազարդել է այնպիսի հեղինակների գրքեր, ինչպիսիք են Իլյա Իոնովը (Տոպոտունն ու գրքույկը», ռուս․՝ «Топотун и книжка»), Մ. Իլյինը («Գրպանային ընկեր», ռուս․՝ «Карманный товарищ», «Մարդն ու տարերքը», ռուս․՝ «Человек и стихия»), Սամուիլ Մարշակը («Փոստ», ռուս․՝ «Почта», «Սեղանի ու աթոռի արկածները», ռուս․՝ «Приключения стола и стула», «Յոթ հրաշք», ռուս․՝ «Семь чудес»), Բորիս Ժիտկովը («Փոթորիկ», ռուս․՝ «Ураган», «Հեռագիր», ռեւս․՝ «Телеграмма», «Պատմվածքներ տեխնիկայի մասին», ռուս․՝ «Рассказы о технике», «Այս գրքի մասին», ռուս․՝ «Про эту книгу»)[6][9][10]։ Միխայիլ Ցեխանովսկին նաև տպագրել է այսպես կոչված «կինոգրքույկներ»՝ «Գնդակ» (ռուս․՝ «Мяч»), «Բիմ Բոմ» (ռուս․՝ «Бим-Бом»), «Գնացք» (ռուս․՝ «Поезд»), որոնց էջերը թերթելիս ստացվել է կարճատև մուլտիպլիկացիա, որը պարունակել է կինեմատոգրաֆիական որոշ հնարքներ[11]։

Մուլտիպլիկացիա

խմբագրել
«Փոստ» (1929),
հատված ֆիլմի համր տարբերակից

1928 թվականից մինչև 1936 թվականը և 1938 թվականից մինչև 1942 թվականը Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է որպես ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լենինգրադի «Սովկինո» կինոֆաբրիկայում (հետագայում՝ «Լենֆիլմ»)[8]։ Ցեխանովսկու առաջին կինոաշխատանքը եղել է «Փոստ» (ռուս.՝ «Почта», 1929) մուլտֆիլմը, որը հիմնված է Սամուիլ Մարշակի գրքի՝ Ցեխանովսկու ստեղծած նկարազարդումների վրա և զարգացնում է գրքում իրականացված կոնստրուկտիվիստական մեթոդը[10]։ 1929 թվականին Միխայիլ Ցեխանովսկին Եվգենի Շոլպոյի ու Արսենի Ավրաամովի հետ միասին կանգնած է եղլե «նկարված ձայնի»՝ կինոժապավենի վրա ձայնուղիների գրաֆիկական պատկերման միջոցով երաժշտական ստեղծագործությունների սինթեզավորման աունքներում[12][13]։

1930 թվականին թողարկվել է «Փոստ» մուլտֆիլմի հնչուն տարբերակը (կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դեշևով, կոնֆերանսը՝ Դանիիլ Խարմսի)[14][15], որը դարձել է խորհրդային առաջին հնչուն մուլտֆիլմը։ «Փոստը» դարձել է նաև խորհրդային առաջին մուլտֆիլը, որ ունեցել է լայ ն լսարան, լայնորեն ցուցադրվել է արտասահմանում, իսկ ձեռքով ներկված տարբերակը դարձել է խորհրդային առաջին գունավոր ֆիլմը։ Նոր են եղել նաև անսպասելի ռակուրսները և ռիթմիկ, սինխրոն ձայնը, նկարի կազմակերպումը[16]։ «Պասիֆիկ 231» (1931 թվական, 10 րոպե) փորձարարական հնչուն ֆիլմը, որն ստեղծվել է Արթուր Հոնեգերի երաժշտությամբ, օգտագործել է ձայնի ու պատկերի լիակատար համաժամանակության գաղափարը վիզուալ-ձայնային ճկուն կոմպոզիցիայում, որը ներառել է դիրիժորի ու նվագածմբի գործողությունների նկարահանման մոնտաժ, որը համադրվել են շոգեքարշի բաղադրիչ մասերի շարժումների հետ[17]։

«Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը» մուլտֆիլմը, որ նկարահանվել է Ալեքսանդր Պուշկինի համանուն ստեղծագործության հիման վրա, պետք է դառնար Միխայիլ Ցեխանովսկու առաջին լիամետրաժ մուլտֆիլմը և հինգերորդ ֆիլմը, որի երաժշտությունը գրել է Դմիտրի Շոստակովիչը[18]։ Մուլտֆիլմի վրա աշխատանքներն սկսվել են 1933 թվականին, Շոստակովիչը պարտիտուրայի մի մասը գրել է 1933-1934 թվականներին։ 1936 թվականին Շոստակովիչն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը «Սումբուր երաժշտության փոխարեն» (ռուս.՝ «Сумбур вместо музыки»)հոդվածի հրապարակումից հետո, որում քննադատվել է կոմպոզիտորի աշխատանքներում առկա «ձևապաշտությունը» (ռուս.՝ «формализм»)[17]։ Կազմակերպչական խնդիրներ են առաջացել նաև կինոստուդիայում, իսկ սև-սպիտակ կերպարների մեխանիկական փոխկապակցված շարժումները քննադատները համարել են «պուշկինյան հեքիաթի բարձր ոճին» հակասող[18]։ Ի վերջո ֆիլմի մուլտիպլիկացիան ամբողջությամբ նկարահանվել է ու հանձնվել պահպանության «Լենֆիլմի» արխիվում, որտեղ այն ոչնչացել է Հայրենական մեծ պատերազմի սկզբում՝ 1941 թվականին, Լենինգրադի ռմբակոծման հետևանքով տեղի ունեցած հրդեհի արդյունքում[19]։ Լիամետրաժ ֆիլմից պահպանվել է միայն երկու րոպե տևողությամբ (60 մ ժապավեն) «Շուկա» հատվածն Ալեքսանդր Վվեդենսկու բանաստեղծություններով[17] և Շոստակովիչի անավարտ պարտիտուրան, որը վերականգնել ու ավարտին է հասցրել կոմպոզիտորի աշակերտ Վադիմ Բիբերգանը 2005 թվականին[19][20]։ Ցեխանովսկին իր օրագրերում մուլտֆիլմի ճակատագիրը կոչել է «աղետ»[21]։

1942 թվականից Միխայիլ Ցեխանովսկին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր[8]։ Նրա մուլտֆիլմերը բազմիցս արժանացել են մրցանակների միջազգային կինոփառատոններում[6]։

Միխայիլ Ցեխանովսկին մահացել է 1965 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին կինը՝ Անտոնինա Վիսարիոնովնա Կիտաևա,
  • Երկրորդ կինը (1926 թվականից)՝ Վերա Ցեխանովսկայա (Շենգելիձե, 25 դեկտեմբերի, 1902 – 25 ապրիլի, 1977), աշխատել է որպես օգնական և համառեժիսոր ամուսնու ֆիլմերում[4]։

Ցեխանովսկու ստեղծագործության ուսումնասիրություն

խմբագրել

2013 թվականին Արխիվային կինոյի «Белые Столбы» XVII փառատոնի շրջանակներում Ռուսաստանի Պետֆիլմֆոնդում ցուցադրվել է Միխայիլ Ցեխանովսկու «Гопак» (1931) փորձարարական ֆիլմը, որը խորհրդյային առաջին հնչուն մուլտֆիլմերից մեկն է, որը գտնել են Նիկոլայ Իզվոլովն ու Սերգեյ Կապտերևը չեխական կինոարխիվում[22]։

Մատենագիտություն

խմբագրել
Նկարազարդումների հեղինակ
  • М. Ильин. Карманный товарищ. Гиз, М. — Л. 1927
  • М. Ильин. Человек и стихия. Л.: Гидрометеоиздат, 1947
  • И. Ионов. Топотун и книжка. Л.: Гиз, 1926
  • Б. Житков. Ураган. М.— Л., Гиз, 1926
  • Б. Житков. Телеграмма. М. — Л., Гиз, 1927, 30 с.
  • Б. Житков. Рассказы о технике. М. — Л.: Детгиз, 1947
  • С. Маршак. Почта. Работа на камнях В. В. Цехановской и П. Соколова. «Радуга», Ленинград, Москва. 1927. 10 с.
  • С. Маршак. Семь чудес. Работа на камнях П. Соколова. «Радуга», Ленинград-Москва, 1927. 8 с.
  • С. Маршак. Приключения стола и стула. Работа на камнях В. В. Цехановской. «Радуга», 1928. 10 с.
  • С. Маршак. Почта. Детиздат ЦК ВЛКСМ, 1937. 21 с.
  • Е. Полонская Про пчёл и про Мишку-медведя. Л. — М.: Гиз, 1927. — 10 с.
  • Л. Савельев Пионерский устав. Л.: Гиз, 1926. — 12 с.
Հոդվածների հեղինակ
  • Кино и живопись // Пролетарское кино. — 1931. — № 4.
  • Специфика тонфильма // Пролетарское кино. — 1931. — № 12.
  • Цвет в кино(ռուս.) // Искусство кино. — 1940. — № 7—8.
Միխայիլ Ցեխանովսկու մասին
  • Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — 114 с. — 10 000 экз.

Ֆիլմագրություն

խմբագրել
«Հեքիաթ հիմար մկնիկի մասին» (1940)
ըստ Ս. Մարշակի գրքի, երաժշտ․՝ Դ․ Շոստակովիչի
Ռեժիսոր
  • 1929 – Փոստ (ռուս.՝ Почта)
  • 1931 – Гопак (Пляс)
  • 1931 – Պասիֆիկ 231 (ռուս.՝ Пасифик 231)
  • 1936 – Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը (ռուս.՝ Сказка о попе и о работнике его Балде, մեծ մասը չի պահպանվել)
  • 1936 – Ազգի դրոշը (ռուս.՝ Флаг нации, մուլտպլիկացիոն հատված խաղարկային ֆիլմում)
  • 1940 – Հեքիաթ հիմար մկնիկի մասին (ռուս.՝ Сказка о глупом мышонке)[21]
  • 1941 – 1941 թվականի կինոհամերգ (ռուս.՝ Киноконцерт 1941 года, ծաղիկների վալսը «Մարդուկ-Ջարդուկը» բալետից)[21]
  • 1942 – Տոնածառը (Ամանորյա հեքիաթ) (ռուս.՝ Ёлка (Новогодняя сказка), Պյոտր Նոսովի հետ համատեղ)

[[944. Телефон.webm|thumb|300px|«Հեռախոս» (1944), ըստ Կոռնեյ Չուկովսկու չափածո հեքիաթի]]

  • 1944 – Հեռախոս (ռուս.՝ Телефон)
  • 1948 – Յոթներանգ ծաղիկը (ռուս.՝ Цветик-семицветик) – Մարիանսկե Լազնեի կինոփառատոնի մրցանակ (1949) լավագույն մանկական ֆիլմի համար
  • 1950 – Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (ռուս.՝ Сказка о рыбаке и рыбке) – Կառլովի Վարիի կինոփառատոնի մրցանակ (1951)
  • 1952 – Կաշտանկա (ռուս.՝ Каштанка)
  • 1954 – Գորտ արքայադուստրը (ռուս.՝ Царевна-Лягушка) – «Կաղնու արծաթե տերև» մրցանակ (1960) Մար դել Պլատայի կինոփառատոնում
  • 1956 – Աղջիկը ջունգլիներում (ռուս.՝ Девочка в джунглях, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ) – Համամիութենական կինոփառատոնի խրախուսական մրցանակ (1958)
  • 1958 – Ասք Չապաևի մասին (ռուս.՝ Сказ о Чапаеве, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
  • 1959 – Լեգենդ արաբի կտակի մասին (ռուս.՝ Легенда о завещании мавра, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
  • 1960 – Աղվեսը, կուղբը և մյուսները (ռուս.՝ Лиса, бобёр и другие, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
  • 1962 – Վայրի կարապները (ռուս.՝ Дикие лебеди, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
  • 1964 – Փոստ (ռուս.՝ Почта, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
  • 1966 – Իվան Իվանովիչը հիվանդացել է․․․ (ռուս.՝ Иван Иванович заболел…)
Սցենարի հեղինակ
  • 1931 – Պասիֆիկ 231 (ռուս.՝ Пасифик 231)
  • 1940 – Հեքիաթ հիմար մկնիկի մասին (ռուս.՝ Сказка о глупом мышонке)
  • 1941 – 1941 թվականի կինոհամերգ (ռուս.՝ Киноконцерт 1941 года)
  • 1964 – Փոստ (ռուս.՝ Почта, Սամուիլ Մարշակի, Վերա Ցեխանովսկայայի հետ համատեղ)
Բեմադրող նկարիչ
Նկարիչ
  • 1966 – Իվան Իվանովիչը հիվանդացել է․․․ (ռուս.՝ Иван Иванович заболел…)[8][23][24]
Ֆիլմեր Միխայիլ Ցեխանովսկու մասին
  • Միխայիլ Ցեխանովսկի։ Դրամատիկական գրաֆիկա (ռուս.՝ Михаил Цехановский. Драматическая графика, 1995) 56 րոպե, ռեժիսոր՝ Սերգեյ Սերյոգին
  • Որոնելով կորած «Փոստը» (ռուս.՝ В поисках утраченной «Почты», 2014), ռեժիսոր՝ Դմիտրի Զոլոտով, սցենարի հեղինակներ՝ Սերգեյ Կապտերև, Նիկոլայ Իզվոլով (Առաջին սերիա Երկրորդ սերիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 81. — ISBN 978-1-138-85452-9
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Советский экран: двухнедельный иллюстрированный журнал. — Союз работников кинематографии СССР, 1964-01-01. — 582 с.
  4. 4,0 4,1 Дыхание воли. Дневники Михаила ЦЕХАНОВСКОГО // Киноведческие записки : журнал. — 2001. — № 54. — С. 172, 208—211.
  5. Элеонора Гайлан Когда-то… Воспоминания о ленинградской предвоенной мультипликации // Киноведческие записки : журнал. —Москва, 2005. — № 73. — ISSN 0235-8212.
  6. 6,0 6,1 6,2 Евгений Штейнер. «Цехановский Михаил Михайлович. Биография». Аниматор.ру. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  7. Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — 114 с.(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 8,2 8,3 Сергей Капков Михаил Цехановский // Энциклопедия отечественной мультипликации. — Алгоритм, 2006. — С. 699. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  9. «Художники-иллюстраторы книг С. Я. Маршака». «Недописанная страница». Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. 10,0 10,1 Evgeny Steiner Stories for little comrades: revolutionary artists and the making of early Soviet children's books. — illustrated. — University of Washington Press, 1999. — P. 214. — ISBN 0295977914
  11. Кузнецова В. А., Кузнецов Э. Д. От страницы к кадру // Цехановский. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 42—45. — 114 с.
  12. Смирнов, А. «Рисованный звук». Термен-центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  13. Изволов, Н. Из истории рисованного звука в СССР, или медиа без медиума // Советская власть и медиа. —СПб, 2005. — С. 365—377.
  14. Светлана Ким, Александр Дерябин. Дыхание воли. Дневники Михаила Цехановского // Киноведческие записки : журнал. —Москва, 2001. — № 54. — ISSN 0235-8212.
  15. Вероника Бруни (2015 թ․ հունվարի 18). «Николай Изволов: В поисках утраченной "Почты" мы нашли неизвестный текст Хармса». Культпросвет. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
  16. Лариса Малюкова. Гулливеры до-диснеевской эпохи // Энциклопедия отечественной мультипликации / Сергей Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 16. — 810 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  17. 17,0 17,1 17,2 Николай Изволов. Михаил Цехановский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  18. 18,0 18,1 John Riley. The Tale of the Priest and His Worker Balda // Dmitri Shostakovich: a life in film. — illustrated. — I.B.Tauris, 2005. — Vol. 3. — P. 24. — 150 p. — (Filmmakers' Companion Series). — ISBN 1850437092
  19. 19,0 19,1 Александр Медведев. ««…Легко и весело» (О музыке балета «Балда» Д. Шостаковича)». Пермский академический театр оперы и балета имени Петра Ильича Чайковского. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  20. Шостакович Дмитрий Сказка о попе и работнике его Балде. Музыка к мультипликационному фильму. Соч. 36. Сказка о глупом мышонке. Музыка к мультипликационному фильму. Соч 56. // Новое собрание сочинений. — Партитура. — М.: DSCH, 2005. — Т. 126. — 390 с. — (Серия XIV: Киномузыка). — ISBN 9781001539720
  21. 21,0 21,1 21,2 Георгий Бородин. История «нехрестоматийной» картины. «Сказка о глупом мышонке» М. М. Цехановского в документах // Киноведческие записки : журнал. —Москва, 2005. — № 73. — ISSN 0235-8212.
  22. «Аниматор.ру | Новости | XVII фестиваль архивного кино «Белые Столбы» в Госфильм...». www.animator.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  23. Любовь Аркус. «Цехановский Михаил Михайлович». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
  24. «Цехановский Михаил Михайлович. Фильмография». Аниматор.ру. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն

խմբագրել
  • Кузнецова В. А., Кузнецов Э. Д. Цехановский / В. А. Кузнецова, Э. Д. Кузнецов. — Л.: Художник РСФСР, 1973. — 116 с.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ցեխանովսկի» հոդվածին։