Մրջյունի ճանապարհորդությունը

«Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путеше́ствие муравья́»), 1983 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Էդուարդ Նազարովն է։ Սցենարը գրվել է Վիտալի Բիանկիի «Ինչպես էր մրջյունը տուն շտապում» հեքիաթի մոտիվներով[1]։ Մուլտֆիլմը թողարկվել է 1983 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։

Մրջյունի ճանապարհորդությունը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկատակերգություն
ՌեժիսորԷդուարդ Նազարով
ՍցենարիստԷդուարդ Նազարով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն582 վայրկյան
Թվական1983

Սյուժե խմբագրել

Հետաքրքրասեր մրջյունը բարձրանում է ծառը, և ուժգին քամին նրան տերևի վրա քշում է մրջնաբնից հեռու։ Նա պետք է տուն վերադառնա մայրամուտից առաջ, այլապես չի կարողանա ներս մտնել։ Ճանապարհը դժվարանում է ոտքի վնասվածքի պատճառով։ Նա լվիկին փրկում է մրջնառյուծի թրթուրի երախում սպասվող անխուսափելի մահից, ինչի համար լվիկն իր մեջքին տանում է մրջյունին, դրանից հետո մրջյունը ճանապարհը շարունակում է սարդի, ապա գնայուկի օգնությամբ։ Հետո մրջյունն ընկնում է ծղրիդի վրա, որը հերթական անգամ փորձում է սեր խոստովանել մեկ այլ ծղրիդի, բայց անարդյունք։ Այնուհետև հերոսի ճանապարհն անցնում է լճով, որը նա հաղթահարում է մրջյունի հետ խաղացող ջրաչափերի օգնությամբ, իսկ մայիսյան բզեզը, ինչ-որ բան փնթփնթալով ժամանակակից երիտասարդության մասին, նրան նետում է հարազատ կեչու վրա։ Ճանապարհի վերջին մետրերը մրջյունն անցնում է՝ կառչելով թթենու մետաքսագործի թրթուրից, որը բնավ գոհ չէ տեղափոխման այդպիսի ձևից։ Վերջապես մրջյունը հայտնվում է տանը և, անցնելով անտառային անսահման տարածությունը, մտնում է բաց մնացած վերջին անցքով։

Մուլտֆիլմի վրա աշխատել են խմբագրել

  • Սցենարի հեղինակ, ռեժիսոր և բեմադրող նկարիչ՝ Էդուարդ Նազարով
  • Բեմադրող նկարիչներ՝ Նատալյա Բոգոմոլովա, Գալինա Զեբրովա, Վլադիմիր Զարուբին
  • Նկարիչներ՝ Իգոր Օլեյնիկով, Վիկտոր Չուգուևսկի, Գեննադի Մոռոզով, Ելենա Կաչկովա, Ռ. Պանովա
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Ռեժիսորի օգնական՝ Տ. Լիտկո
  • Մոնտաժող՝ Մ. Միխեևա
  • Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա

Մուլտֆիլմի բոլոր դերերը հնչյունավորել է Էդուարդ Նազարովը[2]։

Պարգևներ խմբագրել

  • 1984 – Զագրեբի Անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոն – Առաջին մրցանակ մանկական ֆիլմերի կատեգորիայում

Վերաթողարկում DVD-ով խմբագրել

Մուլտֆիլմը DVD-ով բազմիցս թողարկվել է «Հյուր Տզզան ճանճին» մուլտֆիլմերի հավաքածուով («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»):

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  2. Дина Годер Интервью с Эдуардом Назаровым: «Щас спою!» Стенгазета, 23.11.2006

Արտաքին հղումներ խմբագրել