Զինաիդա Բրումբերգ
Զինաիդա Բրումբերգ (ռուս.՝ Зинаида Семёновна Брумберг, օգոստոսի 2, 1900[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 9, 1983[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ խորհրդային ռեժիսոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, կինոդրամատուրգ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)։
Զինաիդա Բրումբերգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1900[1][2][3] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | փետրվարի 9, 1983[1][2][3] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Վխուտեմաս |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և մուլտիպլիկատոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0115913 |
Բրումբերգ քույրերից կրտսերը. այս the rrfreստեղծագործական տանդեմն ստեղծել է խորհրդային մուլտիպլիկացիայի կանոնները։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1900 թվականի օգոստոսի 2-ին, իր քրոջ՝ Վալենտինայի ծննդյան օրը, երբ վերջինս դարձել է մեկ տարեկան։
1925 թվականին Վխուտեմասն ավարտելուց հետո մասնակցել է խորհրդային առաջին մուլտֆիլմերիի ստեղծմանը («Չինաստանը կրակի մեջ»)։ Մուլտիպլիկացիայում աշխատանքն սկսել է որպես նկարիչ մուլտիպլիկատոր, այնուհետև անցել է ռեժիսորական աշխատանքների[4]։ Վալենտինա Բրումբերգի հետ ստեղծել է «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Կորցրած պատվոգիր», «Երեք հաստլիկներ» և շատ այլ մուլտֆիլմեր։
Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմը (1949), որտեղ կեղծ իրական, կեղծ մասշտաբային կերպարների մոտ նշանակալի տեղ է գրավում պարզունակ «ձողամարդուկը», որին դպրոցի պատի վրա նկարել է պիոներ Ֆեդյան։ Վաթսունական թվականների սկզբին Բրումբերգ քույրերն այդ մարդուկի օգնությամբ խախտում են խորհրդային մուլտիպլիկացիայում սահմանված օրինաչափությունը, որի սահմանման մեջ իրենք ևս մասնակցություն ունեին։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել- «Պատվո շքանշան» (14.04.1944)
- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)
Փառատոնի մրցանակներ
խմբագրել- «Ցանկությունների իրականացում» մուլտֆիլմ - Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է դիպլոմի։
- «Ծննդյան տարեդարձ» մուլտֆիմ - Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) կարճամետրաժ ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է հիշատակման։
Մուլտֆիլմեր
խմբագրել- 1928 - «Սամոյեդ տղան»
- 1931 - «Ավտոդորեց»
- 1931 - «Լուն»
- 1932 - «Շոգեքարշ, սլացի՛ր»
- 1934 - «Դուրանդայ արքան»
- 1935 - «Ճպուռն ու մրջյունը»
- 1937 - «Դերձակ-նապաստակ»
- 1937 - «Կարմիր գլխարկը»
- 1938 - «Իվաշկոն և Բաբա Յագան»
- 1938 - «Կոշկավոր կատուն»
- 1941 - «Քաղաքական սատիրայի ամսագիր համար երկու»
- 1943 - «Հեքիաթ Սուլթան թագավորի մասին»
- 1944 - «Սինբադ ծովագնացը»
- 1945 - «Կորած հավատարմագիրը»
- 1948 - «Հեքիաթ զինվորի մասին»
- 1948 - «Ֆեդյա Զայցևը»
- 1949 - «Կախարդական զանգակը»
- 1950 - «Աղջիկը կրկեսում»
- 1951 - «Սուրբ ծննդյան նախորդ գիշերը»
- 1953 - «Թռիչք դեպի Լուսին»
- 1955 - «Սխալների կղզի»
- 1955 - «Նավաստի Ստյոպան»
- 1957 - «Կախարդական փայտիկը»
- 1957 - «Ցանկությունների իրականացում»
- 1958 - «Հեռավոր կղզու գաղտնիքը»
- 1959 - «Ծննդյան օր»
- 1960 - «Մարդուկին ես եմ նկարել»
- 1961 - «Մեծ անախորժություններ»
- 1963 - «Երեք հաստլիկներ»
- 1964 - «Քաջ դերձակը»
- 1965 - «Ժամադրությունից մեկ ժամ առաջ»
- 1966 - «Չար խորթ մոր մասին»
- 1967 - «Ժամանակի մեքենան»
- 1968 - «Կոշկավոր կատուն»
- 1969 - «Կամակոր արքայադուստրը»
- 1970 - «Քենթերվիլյան ուրվականը»
- 1971 - «Կրակ»
- 1972 - «Կախարդական փայտիկ»
- 1973 - «Նոր մեծ անախորժություններ»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 177. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Գրականություն
խմբագրել- Капков Сергей Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- Абольник О. Валентина и Зинаида Брумберг // Мастера советской мультипликации: сборник статей / составитель Д. Н. Бабиченко. — М., «Искусство», 1972.
- КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 60.
- Азарх Лана. Каляевская, 23а. Кинограф. М., 1999, № 7.
- Капков Сергей. Интервью с Ланой Азарх // «Газета» 25.07.2004.