Ջրահարսը (մուլտֆիլմ, 1968)
«Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1968 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից Հանս Քրիստիան Անդերսենի՝ 1837 թվականին գրված համանուն հեքիաթի հիման վրա։
Ջրահարսը ռուս.՝ Русалочка | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆիլմ-հեքիաթ |
Հիմնված է | Ջրահարսը |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Ալեքսանդր Գալիչ |
Հնչյունավորում | Նինա Գուլյաևա, Անատոլի Պապանով, Վիկտորյա Իվանովա, Վլադիմիր Տրոշին, Յուլյա Յուլսկայա, Լիդիա Կորոլյովա և Ռոզա Մակագոնովա |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Երաժշտություն | Ալեքսանդր Լոկշին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 29 րոպե[1] |
Թվական | 1968[2] |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)
Մուլտֆիլմում կարևոր տեղ է հատկացված երաժշտությանը[3]։
Սյուժե
խմբագրել1960-ական թվականներին Կոպենհագենում ավտոբուսով շրջում են զբոսաշրջիկները և վերջապես հասնում նավահանգիստ։ Այնտեղ նրանք տեսնում են Ջրահարսի արձանը, և գիդն սկսում է ներկայացնել նրա պատմությունը. Ձեր առաջ, տիկնայք և պարոնայք, հանրահայտ Ջրահարսն է այնպիսին, ինչպիսին նրան նկարագրել է մեծ Հանս Քրիստիան Անդերսենը սիրո մասին հեքիաթում։ Այո, տիկնայք և պարոնայք, հին ու բարի ժամանակներում, երբ ապրում էր Հանս Քրիստիանը, դեռ գոյություն ուներ սերը»։
Փորձով իմաստնացած ձուկը, որը լողում էր ափին մոտ, նույնպես սկսում է պատմել ջրահարսի մասին ձկներին.
«Այս հիմար մարդիկ մտածում են, թե սեր կա, իսկ ջրահարսեր չկան։ Բայց մենք ձեզ հետ գիտենք, որ ամեն ինչ հակառակն է. սեր չկա, իսկ ջրահարսեր կան։ Նրանք ապրում են ծովի հատակում, բյուրեղապակե ապարանքում։ Եվ երբ լրանում է նրանց տասնհինգ տարին, նրանց թույլ են տալիս բարձրանալ վերև ու տեսնել աշխարհը»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Эти глупые люди думают, что любовь есть, а русалок нет. Но мы-то с вами знаем, что всё наоборот — любви нет, а русалки есть! Они живут на дне моря, в хрустальном дворце. И когда им исполняется пятнадцать лет, им разрешают подняться наверх и повидать землю».
Հասնում է այն օրը, երբ լրանում է ամենակրտսեր ջրահարսի տասնհինգ տարին, և նա դուրս է գալիս ծովի մակերես։ Այնտեղ նա տեսնում է նավ, որի ղեկի մոտ կանգնած էր երիտասարդ արքայազնը։ Տեսնելով վերջինիս՝ ջրահարսն առաջին հայացքից սիրահարվում է նրան։ Սկսված փոթորիկը խորտակում է նավը, բայց ջրահարսը փրկում է խեղդվող արքայազնին և դուրս բերում ափ։ Այնտեղ նա երգում է նրա համար։ Այդպես էլ ուշքի չեկած արքայազնին նույն գիշերը ափին գտնում են մոտակա վանքի միանձնուհիները։
Ջրահարսը գնում է ծովային կածարդի մոտ, որը նրան դեղ է տալիս, որի շնորհիվ նրա ձկան պոչը վերածվում է ոտքերի, սակայն դրա փոխարեն կախարդը վերցնում է նրա գեղեցիկ ձայնն ու զգուշացնում, որ եթե արքայազնը կնության առնի այլ աղջկա, հաջորդ օրվա արշալույսին ջրահարսը կվերածվի ծովային փրփուրի։
Դուրս գալով ափ՝ ջրահարսը հանդիպում է արքայազնին և դուր է գալիս նրան։ Զգալով ու տանելով ուժեղ ցավը, որ փոխհատուցում էր քայլելու կարողության համար, նա պարում է սիրելիի համար։ Նրանց պարն ընդհատում է սուրհանդակը. թագավորը հրամայել էր նավով գնալ հարևան թագավորության մայրաքաղաք։ Տեսնելով այդ երկրի արքայադստերը՝ արքայազնը ճանաչում է այն աղջկան, որը գտել էր իրեն ափին, և սեր է խոստովանում նրան՝ մոռանալով ջրահարսի մասին։ Հարսանիքից անմիջապես հետո արքայազն ու արքայադուստրը նավով մեկնում են արքայազնի թագավորություն։
Ջրահարսը հուսահատվում է ու սպասում արևածագին՝ իմանալով, որ արևի առաջին ճառագայթի հետ ինքը կմեռնի։ Հանկարծ մոտ են լողում նրա քույր ջրահարսերը, որոնք, ցանկանալով փրկել նրան մահվանից, ծովային կախարդին էին տվել իրենց զարդերը, թագերն ու հյուսերը։ Դրա փոխարեն կախարդը նրանց տվել է կախարդական անոթը։ Այն բացելուց հետո նրանից դուրս կգա փոթորիկ, որը կխորտակի նավը և արքայազնն ու արքայադուստրը կզոհվեն. միայն այդ գնով ջրահարսը կարող է վերադառնալ ծով։ Ջրահարսը նախընտրում է իր մահը, որ իր սիրելին մնա կենդանի։ Կախարդական անոթը նետելով ծովը՝ ջրահարսն արշալույսին վերածվում է ծովափրփուրի։
Ֆիլմն ավարտվում է գիդի խոսքերով, որոնցով նա ամփոփում է իր պատմությունը.
«Սա շատ տխուր պատմություն է, հարգելի տիկնայք և պարոնայք, շատ տխուր և շատ գեղեցիկ։ Սա պատմություն է սիրո մասին, որը խոչընդոտներ չի ճանաչում, արիության ու բարության մասին»։
Բնօրինակ տեքստ (ռուս.)«Это очень печальная, уважаемые дамы и господа, история, очень печальная и очень прекрасная! Это история о любви, которая не знает преград, о мужестве и доброте.»
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Ալեքսանդր Գալիչ |
Բեմադրող ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Բեմադրող նկարիչ | Դանիիլ Մենդելևիչ |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Յանա Վոլսկայա, Նիկոլայ Ֆեոդորով, Վլադիմիր Բալաշով, Վադիմ Դոլգիխ, Մարինա Ռոգովա, Էլվիրա Մասլովա, Ելենա Մալաշենկովա, Ալեքսանդր Դավիդով, Միխայիլ Պերշին, Մստիսլավ Կուպրաչ |
Նկարիչներ | Դմիտրի Անպիլով, Իննա Զարուբա, Վ. Իսաևա |
Կոպոզիտոր | Ալեքսանդր Լոկշին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Ռեժիսորի օգնական | Լ. Կովալևսկայա |
Նկարչի օգնական | Վ. Տարասով, Տ. Զեբրովա |
Օպերատորի օգնական | Ն. Նայաշկովա |
Մոնտաժ | Ի. Գերասիմովա |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Դերերը հնչյունավորել են | Նինա Գուլյաևա (ջրահարսի խոսք), Վիկտորյա Իվանովա (ջրահարսի վոկալ), Անատոլի Պապանով (էքսկուրսավար), Վլադիմիր Տրոշին, Յուլյա Յուլսկայա (ծովային կախարդ), Լիդիա Կոռոլյովա (ձուկ-գիդ), Ռոզա Մակագոնովա |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Երաժշտություն
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Տեսարան մուլտֆիլմից[4], Կինոյի պետական կենտրոնական թանգարանի Անիմացիայի ֆոնդի հավաքածու |
- Ջրահարսի «Сгинул в море твой бедный кораблик» երգը, որի տեքստի հեղինակը Ալեքսանդր Գալիչն է, կատարել է հայտնի կամերային երգչուհի[5] Վիկտորյա Իվանովան[6]։
- Ֆիլմում օգտագործվել է մի հատված Յոհան Սեբաստիան Բախի «Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)» ստեղծագործությունից։
Արտադրություն
խմբագրելՄուլտֆիլմում օգտագործվել է ֆոտոկոլաժը՝ որպես տեխնոլոգիական նորարարություն ֆոների պատրաստման ժամանակ[7]։
Թողարկում տեսաերիզով
խմբագրել- 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS տեսաերիզներով ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագիր» («ռուս.՝ Видеопрограмма Госкино СССР») ընկերության կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմների ժողովածուում։
- Ռուսաստանում 1990-ական թվականների սկզբից թողարկվել է VHS տեսաերիզներով «Крупный план» կինոընկերության կողմից, 1995-2000-ական թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ հաամտեղ մուլտֆիլմերի № 3 «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» ժողովածուում, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի ժողովածուում «Союз Видео» ստուդիայի կողմից, Studio PRO Video ընկերության կողմից խորհրդային լավագույն մուլտֆիլմերի ժողովածուում, «Lizard» ընկերության կողմից «Крупный план» միության «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» ժողովածուում Video CD սկավառակներով։
- 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD սկավառակով «Крупный план» և «Союз Видео» ընկերությունների կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի ժողովածուում։
Առանց «Ջրահարսի» աշխարհը շատ ավելի աղքատ կլիներ, և թվում է, մարդկային հոգին կդառնար ավելի աղքատ ու չոր։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Без «Русалочки» мир стал бы куда беднее и, кажется, человеческая душа стала бы беднее и суше.
— Յուրի Նագիբին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Иван Аксенчук». — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ Георгий Бородин. «Иван Аксенчук (к 95-летию режиссёра)» , cinematheque.ru.
- ↑ «Виктория Иванова — великая камерная певица России» Արխիվացված 2013-11-01 Wayback Machine на сайте muzcentrum.ru.
- ↑ Виктория Иванова Արխիվացված 2013-11-02 Wayback Machine на сайте playboxs.ru.
- ↑ Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор. Технологическое новаторство Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ջրահարսը» մուլտֆիլմը Big Cartoon DataBase կայքում
- «Ջրահարսը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Рецензия на мультфильм «Русалочка» (СССР, 1968) на сайте «Остров русалок».
- Н. А. Пивнюк. «Русалочка» — сказка-песнь о любви" Արխիվացված 2012-12-09 Wayback Machine на сайте «Записная книжка школьного библиотекаря» Արխիվացված 2012-06-27 Wayback Machine.
- Песня Русалочки (текст) на сайте diary.ru.дерсена. Также выпущен на дисках MPEG-4.