Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա

խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր

Ալեքսանդրա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա (ռուս.՝ Александра Гавриловна Снежко-Блоцкая, փետրվարի 21, 1909(1909-02-21)[1], Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1980(1980-12-29) կամ նոյեմբերի 18, 1980(1980-11-18)[2], Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Հայտնի է հեղինակային հեքիաթների ու աշխարհի ժողովուրդների բանահյուսական երկերի բազմաթիվ էկրանավորումներով։

Picto infobox cinema.png
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1909(1909-02-21)[1]
ԾննդավայրՎոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 29, 1980(1980-12-29) (71 տարեկան) կամ նոյեմբերի 18, 1980(1980-11-18)[2] (71 տարեկան)
Մահվան վայրԺելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[3] և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտացումկինոռեժիսոր և մուլտիպլիկատոր
Ոճ(եր)Նկարված մուլտիպլիկացիա
IMDbID ID 0811102

ԿենսագրությունԽմբագրել

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 21-ին Վոլչանսկում (ներկայում՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), ինժեներ-երկաթուղագործ Գավրիիլ Նիկոլաևիչ Սնեժկո-Բլոցկու ընտանիքում։ Հայրը վաղ է մահացել, և Ալեքսանդրան դաստիարակվել է ավագ քրոջ՝ Լիդիա Գավրիլովնայի ու նրա ամուսնու՝ Յան Ստանիսլավովիչ Օլշամովսկու ընտանիքում։

Շուտով Ալեքսանդրան ու նրա խնամակալները տեղափոխվել են Ռյազանի նահանգի Շատուրա քաղաք (ներկայում՝ Մոսկվայի մարզում)։ Այնտեղ նա ավարտել է յոթամյա դպրոցը՝ զուգահեռաբար աշխատելով որպես գրադարանավարի օգնական տեղի ակումբում։ Ըստ դստեր խոսքերի՝ հենց այդ ժամաանկ է նրա մեջ սեր արթնացել դեպի հեքիաթները, որոնք նա հավաքել ու էկրանավորել է իր ամբողջ կյանքի ընթացքում[4]։

Սովորել է Ճարտարապետա-շինարարական ինստիտուտին առընթեր գեղանկարչության ստուդիայում՝ Իվան Ռերբերգի մոտ, Գեղանկարչության ու գրաֆիկայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի մոտ[5]։

1932 թվականին աշխատանքի է ընդունվել «Союзкинохроника» կինոամսագրում որպես նկարիչ-ձևավորող։ 1934 թվականին ընդունվել է «Межрабпомфильм» ստուդիայի նկարված կինոյի արտադրամաս, մասնակցել ռեժիսորներ Վլադիմիր Սուտեևի և Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմերի ստեղծմանը որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես օգանական և երկրորդ ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Ալեքսանդր Եվմենենկոյի և այլոց խմբերում[5]։

Վլադիմիր Պոլկովնիկովի հետ միասին բեմադրել է «Նարնջագույն վզիկ» և «Կախարդված տղան» մուլտֆիլմերը։ 1956 թվականից աշխատել է ինքնուրույն։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայային մեծ ճանաչում են բերել աշխարհի ժողովուրդների առասպելների ու հեքիաթների էկրանավորումները, մասնավորապես հին հունական դիցաբանության մոտիվներով ստեղծված հինգ մուլտֆիլմերի շարքը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Ռեդյարդ Կիպլինգի, Արկադի Գայդարի, Սելմա Լագերլյոֆի հեքիաթների էկրանավորումները[4]։

Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 29-ին, թաղված է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի Ֆենինյան գերեզմանատանը[6]։

ԸնտանիքԽմբագրել

  • Քույրը՝ Նադեժդա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա, խորհրդային նկարիչ,
    • Զարմիկ՝ Ալեքսանդր Շվարց (ծնվել է 1945 թվականին), խորհրդային ռուս նկարիչ, երաժիշտ,
  • Դուստրը՝ Սուզաննա Լվովնա Բոգդանովա։

ՖիլմագրությունԽմբագրել

Բեմադրող ռեժիսորԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

Բեմադրող նկարիչԽմբագրել

  • 1937 – «Սևամորթների հեքիաթ» (ռուս.՝ «Негритянская сказка»)
  • 1938 – «Հեքիաթ բարի Ումարի մասին» (ռուս.՝ «Сказка о добром Умаре»)

Նկարիչ-մուլտիպլիկատորԽմբագրել

  • 1934 – «Թանաքաբիծն Արկտիկայում» (ռուս.՝ «Клякса в Арктике»)
  • 1935 – «Քառյակ» (ռուս.՝ «Квартет»)
  • 1935 – «Клякса-парикмахер»
  • 1937 – «Աղմկոտ լող» (ռուս.՝ «Шумное плавание»)

Ռեժիսորի օգնականԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Капков, С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 595-596. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 .
  • Богданова С. Л. «Очерки о жизни и творчестве Александры Гавриловны Снежко-Блоцкой», «Кинограф» № 19, 2008.[7]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. Record #145112597 // общий каталог Национальной библиотеки Франции
  4. 4,0 4,1 Наши мультфильмы. Александра Снежко-Блоцкая / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 64. — 352 с. — ISBN 5-91105-007-2
  5. 5,0 5,1 «Снежко-Блоцкая Александра Гавриловна»։ Аниматор.ру 
  6. «Могила А. Г. Снежко-Блоцкой»։ Могилы знаменитостей 
  7. В «Кинографе» опубликованы очерки о режиссёре Александре Снежко-Блоцкой. 24.06.2008

Արտաքին հղումներԽմբագրել