«Ձկնորս կատուն», մուլտֆիլմ՝ նկարահանված 1964 թվականին, ըստ Վլադիմիր Սուտեևի սցենարի։ Մուլտֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Պոլկովնիկովն է, նրա հերոսներն անտառային կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային վառ հատկություններով[2]։

Ձկնորս կատուն
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումԵվգենի Լեոնով, Օլգա Արոսևա, Էրաստ Գարին և Անատոլի Պապանով
Բեմադրող նկարիչՆաթան Լեռներ
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1964

Սյուժե խմբագրել

Մի օր Կատուն որոշում է ձուկ բռնել։ Ճանապարհին հանդիպում է Աղվեսին, Գայլին և Արջին, ովքեր նույնպես դեմ չէին ձուկ համտեսելուն։ Նրանցից յուրաքանչյուրին Կատուն մի ձուկ է խոստանում։ Գետի ափին Կատուն սկսում է ձուկ բռնել, իսկ Աղվեսը, Գայլը և Արջը սպասում են ձկան համեղ ընթրիքի։ Բայց նրանց պահվածքն այնպիսին էր, որ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ ձուկը Կատուն չի կարողանում բռնել․ անկարգապահ հանդիսատեսը թույլ չէր տալիս դա անել։ Մինչև հանդիսատեսը կռվում էր Կատվի համարյա թե չբռնած ձկների համար, Կատուն, օգտվելով խառնաշփոթից, հավաքում է կարթը և գնում ավելի հանգիստ տեղ գտնելու։

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի հավաքածուներում։

Գրականություն խմբագրել

  • Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2013. — 272 с. — (Сказки). — ISBN 978-5-17-059453-5, 978-5-17-057941-9

-(в том числе сказка «Кот-рыболов» — с.53-67, цветные иллюстрации В. Сутеева).

  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 9. — М.: Искусство, 1969. — 224 с. — 100 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2