Գավ անունով փիսիկը
Գավ անունով փիսիկը (ռուս.՝ Котёнок по имени Гав), Լև Ատամանովի մուլտֆիլմերի շարք փոքրիկ փիսիկի և նրա առօրեայի մասին։ Մուլտֆիլմերի վերջին եզրափակիչ սերիան թողարկվել է ռեժիսորի մահից հետո։
Գավ անունով փիսիկը | |
---|---|
![]() | |
Տեսակ | անիմացիոն սերիալ |
Ձայնագրում | Մարիա Վինոգրադովա, Վասիլի Լիվանով, Յուրի Վոլինցև և Ալեքսանդր Բարանով |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Սերիաների քանակ | 5 |
Ռեժիսոր | Լև Ատամանով և Լեոնիդ Շվարցման |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Սցենարը գրվել է համանուն հեքիաթի հիման վրա, որի հեղինակը Գրիգորի Օստերն է։ Մուլտֆիլմը պատմում է Գավ անունով փիսիկի արկածների և նրա ընկեր Շարիկ անունով շնիկի մասին։ Գավը մշտապես հայտնվում է անախորժությունների մեջ, երբ տանից դուրս է գալիս։ Դա կապված է նրա անվան հետ։ Նա վստահ է, որ պետքա չխուսափել դժվարություններից, որովհետև բակի տարիքով կատուն իրեն ասել է․ «Քեզ միշտ տհաճություններ են սպասվում!»: Գավը գիտի՝ ինչպես ուտելիքը կիսել 2 մասի, կարողանում է գաղտնի լեզվով խոսել։ Տնային կատուների մասնագետի կարծիքով[1], Հաֆի արտաքինը ավելի շատ համապատասխանում է հին սիամական ցեղատեսակին։
Մուլտֆիլմի հիմնական գաղափարը ընկերություն սերմանելն է, մեծերի և փոքրերի փոխհարաբերությունների մասին է։
ՊատմությունԽմբագրել
Սկզբում Գավը եղել է նարնջագույն և սովորական փիսիկ, բայց վերջում մուլտիկպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը որոշել է, որ փիսիկը լինի ազնվացեղ՝ որպես նախատիպ վերցրել է սիամական կատվատեսակին[2]։ Ֆելինոլոգների (Ֆելինոլոգիան զոոլոգիայի ճյուղերից է) կարծիքով[1], Գավն իր ներաշխարհով նման է Thai cat կատվի տեսակին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 История котёнка по имени Гав
- ↑ «Интервью со Шварцманом Леонидом Ароновичем»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2015-08-03
ԳրականությունԽմբագրել
- Գրիգորի Օստեր։ Գավ անունով փիսիկը. -Մ.: ԱՍՏ, 2012.- 65 էջ- (Հեքիաթ մուլտֆիլմեր).- ISBN 5-17-028978-2, 978-5-271-42459-5. .
- Գրիգորի Օստեր. Գրիգորի Օստերի բոլոր հեքիաթները.-Մ.: ԱՍՏ, 2012.- 320 էջ- ISBN 978-5-17-023304-5, 978-5-271-40318-7.