Ռեվերբերացիա (լատին․՝ reverberatio — անդրադարձում [reverberareետ շպրտել]), փակ շենքերում (սրահներում) ձայնի աստիճանական մարումը՝ ձայնի աղբյուրն անջատելուց հետո։ Շենքի օդային ծավալը շատ մեծ թվով սեփական հաճախականություններով բարդ տատանողական համակարգ է։

Մաքուր ազդանշան, որին հաջորդում են ռեվերբերացիայի տարբերակներ (ավելի ու ավելի երկար մարման ժամանակներով):

Սեփական տատանումներից յուրաքանչյուրն ունի մարման իր գործակիցը, որը պայմանավորված է սահմանափակող մակերևույթներից անդրադարձման և տարածման ժամանակ ձայնի կլանումով։ Այդ պատճառով աղբյուրի գրգոած տարբեր հաճախականությունների սեփական տատանումները մարում են ոչ միաժամանակ։ Բնութագրվում է ոեվերբերացիայի ժամանակով, որի ընթացքում ձայնի ինտենսիվությունը նվազում է 106 անգամ։

Ռեվերբերացիայի ավելցուկային տևողությունն առաջ է բերում տհաճ դղրդյուն, իսկ անբավարար տևողությունը՝ խիստ ընդհատուն և երաժշտական «հյութեղությունից» զուրկ հնչողություն։ Արհեստականորեն ստեղծվող ռեվերբերացիայի որոշակի սահմաններում նպաստում է հնչողության բարելավմանը՝ առաջացնելով սրահի լավ «ռեզոնանսի» զգացողություն։ Ռեվերբերացիա է կոչվում է նաև ետհնչողության երևույթը, որն զգացվում է հատկապես ծովում, երբ սկզբնական ձայնն անդրադառնում և ցրվում է հատակից (հատակային ռեվերբերացիա) ալեկոծված մակերևույթից (մակերևութային ռեվերբերացիա․) կամ ջրային միջավայրի անհամասեռություններից, ձկներից և կենսաբանական այլ օբյեկտներից (ծավալային ռեվերբերացիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 647
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեվերբերացիա» հոդվածին։