Ռոք երաժշտությունը հանրաճանաչ երաժշտության մի ժանր է, որը սկզբնավորվել է որպես ռոքնռոլ վաղ 1950-ական թվականներին Միացյալ Նահանգներում և վերաճել է մի շարք այլ ոճերի 1960-ականներին և ավելի ուշ մասնավորապես Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[1][2]: Սկիզբ է առել 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից՝ ոճ, որը մեծապես ազդել է բլյուզի և ռիթմ ընդ բլյուզ ժանրերի և քանթրի երաժշտության աֆրոամերիկյան ժանրերի վրա: Ռոք երաժշտությունը մեծապես ազդել է նաև մի շարք այլ ժանրերի վրա ինչպիսիք են էլէկտրիկ բլյուզը և ֆոլկը և ազդեցություն է կրում ջազից, դասական և երաժշտական այլ ոճերից: Երաժշտականորեն ռոքը կենտրոնացած է էլեկտրական կիթառի վրա սովորաբար որպես էլեկտրական բաս կիթառով, հարվածային գործիքներով և մեկ կամ ավել երգիչներով ռոք խմբի մի մաս: Որպես կանոն ռոքը երգի վրա հիմնված 4/4 ռիթմով երաժշտություն է, բայց ժանրը դարձել է չափազանց տարբեր: Ինչպես փոփ երաժշտությունը, բառերը հիմնականում շեշտում են ռոմանտիկ սերը, բայց ուղված են նաև բազում այլ թեմաների՝ հաճախ սոցիալական և քաղաքական:

Մինչև ուշ 1960-ականների դասական ռոքի[1] շրջանը ռոք երաժշտության մի շարք տարբեր ենթաժանրեր ի հայտ եկան ներառելով խառնուրդներ, ինչպիսիք են՝ բլյուզ ռոքը, ֆոլկ ռոքը, քանթրի ռոքը, ռագա ռոքը և ջազ ռոքը, որոնցից շատերը նպաստել են փսիխեդելիկ (ցնորական) ռոքի զարգացմանը, որն ազդեցություն էր կրել հակամշակութային փսիխեդելիկ և հիպի ասպարեզից: Նոր ժանրերը, որոնք ի հայտ եկան, ներառում էին պրոգրեսիվ ռոքը, որն ընդլայնեց արտիստիկ տարրերը, գլեմ ռոքը, որը կարևորեց ցուցադրությունը և տեսողական ոճը, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատությունները և հևի մետալի տարբերվող և տևական ժանրը, որը շեշտում էր ձայնը, ուժը և արագությունը: 1970-ականների երկրորդ կեսին փանք ռոքն արձագանքեց ստեղծելով մինիմալստական, սոցիալական և քաղաքական եռանդուն քննադատություններ: Փանկն ազդեց 1980-ականների նյու ուեյվ, փոստ-փանկ և ի վերջո ալտերնատիվ ռոք ժանրերի վրա: 1990-ականներից սկսած ալտերնատիվ ռոքն սկսեց գերիշխել ռոք երաժշտության մեջ և ներխուժեց գրանջի, Բրիտփոփի և ինդի ռոքի ձևով: Այդ ժամանակվանից հետագա միաձուլված ենթաժանրերը ի հայտ եկան՝ ներառելով փոփ փանկը, ռեփ փանկը և ռեփ մետալը, ինչպես նաև ռոքի պատմությունը վերափոխելու գիտակից քայլեր՝ ներառելով գերիջ ռոքի/փոստ-փանկի և սինթ-փոփի վերածնունդը 2000-ականների սկզբերին:

Ռոք երաժշտությունը նաև մարմնավորել և ծառայել է որպես մշակութային և սոցիալական շարժումների միջոց՝ առաջնորդելով խոշոր ենթամշակույթներին՝ ներառյալ մոդերին և ռոքերներներին Միացյալ Թագավորություն և հիպի հակամշակույթը, որը տարածվել էր Սան Ֆրանցիսկոյից Միացյալ Նահանգներ 1960-ական թվականներին: Նմանապես փանկ մշակույթը 1970-ակններին ծնունդ տվեց գոթ և էմո ենթամշակույթնորին: Ժառանգելով բողոքական երգի ազգային ավանդույթը՝ ռոք երաժշտությունը ասոցացվել է քաղաքական ակտիվության ինչպես նաև ռասայի, սեքսի և թմրանյութերի օգտագուրծման վերաբերյալ հասարակական վերաբերմունքի փոփոխության հետ և հաճախ դիտարկվել է որպես երիտասարդական ապստամբության արտահայտում ընդդեմ հասուն մարդկանց սպառողականությանը և համապատասխանությանը:

Բնութագիրը խմբագրել

Իրականում ռոքի սահմանումն այն է, որ այն հանրաճանաչ երաժշտություն է, բայց նույնիսկ չի հետաքրքրվում այդ փաստով:[3]
Red Hot Chili Peppers խումբը՝ կվարտետով հանդիսացող ռոք խումբ 2006 թվականին (ձախից աջ՝ բասիստը, գլխավոր վոկալիստը, թմբկահարը և կիթառահարը).

Ռոքի հնչողությունն ապահովում է հզոր էլեկտրական կիթառը, որն ի հայտ է եկել իր ժամանակակից ձևով 1950-ականներին ռոքնռոլի ժողովրդականացման[4] հետ միասին և ազդեցություն է կրել էլեկտրական բլուզի կիթառի հնչյուններից:[5] Ռոք երաժշտության մեջ էլեկտրական կիթառի հնչողությունն ուղեկցվում է էլեկտրական բաս կիթառով, որն ի հայտ է եկել ջազում միևնույն դարաշրջանում,[6] և հարվածային գործիքների [7] առաջացրած ռիթմիկ հարվածներով: Երաժշտական գործիքների եռյակը հաճախ համալրվում է այլ գործիքներով մասնավորապես ստեղնաշարային գործիքներով, ինչպիսիք են՝ դաշնամուրը, համմոնդը և սինթեզատորը:[8] Ռոքի հիմնական գործիքավորումը ձևավորվել է բլյուզի հիմնական գործիքավորումից՝ հայտնի գլխավոր կիթառը, երկրորդ լարային գործիքը, բասը և հարվածային գործիքները:[5] Ռոք երաժշտության մեջ մասնագիտացված երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք բենդ և որպես կանոն բաղկացած է երեքից հինգ անդամներից: Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով, որտեղ անդամներն ունեն մեկ կամ ավել դեր՝ ներառելով վոկալիստ, գլխավոր կիթառահար, ռիթմի կիթառահար, բաս կիթառահար, թմբկահար և հաճախ ստեղնաշարային կամ այլ գործիք նվագող:[9]

Ռոքը որպես կանոն հիմնված է հասարակ ոչ սինկոպացված 4/4 ռիթմի վրա, որն ուղեկցվում է թմբուկի կրկնվող հարվածներով 2/4 ռիթմով:[10] Մեղեդիները հաճախ հին երաժշտական ձևերից են առաջացած՝ ներառելով դորիական և միքսոլիդիան ձևերը: Ռոք երգերը 1950-ականներից[11] մինչև մասնավորապես 1960-ականների կեսերը հաճախ օգտագործել են բանաստեղծական կրկներգի կառույցը առաջացած բլյուզից և ֆոլկից, բայց այս նախատիպից[12] զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Քննադատները շեշտել են ռոքի էլեկտրականությունն ու ոճական բազմազանությունը:[13] Իր բարդ պատմության և այլ երաժշտական և մշակութային ձևերից տարրեր վերցնելու հակում ունենալու պատճառով ռոք երաժշտությանը անհնար է տալ հստակ երաժշտական սահմանում:[14]

Ի տարբերություն հանրաճանաչ երաժշտության շատ ավելի հին ոճերի` ռոք երգերի խոսքերը բացի ռոմանտիկ սիրուց առնչվում են մի շարք թեմաների, ինչպիսիք են` սեքսը, հեղափոխությունն ընդդեմ «Իսթեբլիշմենթի», սոցիալական խնդիրները և ապրելակերպը:[10] Այս թեմաները փոխանցվել են մի շարք աղբյուրներից` ներառյալ Tin Pan Alley փոփ ավանդությունը, ֆոլկ երաժշտությունն ու ռիթմը և բլյուզը:[15] Երաժշտական լրագրող Ռոբերտ Քրիստգոուն բնութագրում է ռոքի խոսքերը որպես «ոսկե միջին» պարզ առոգանությամբ և կրկներգով և վստահեցնում է, որ ռոքի հիմնական գործառույթը վերաբորում է երաժշտությանը, կամ ընդհանուր առմամբ`աղմուկին:[16] Սպիտակամորթ, արական սեռի և միջին դասի երաժիշտների գերակայությունը ռոք երաժշտության մեջ շատ հաճախ է նկատվել,[17] և ռոքը դիտվել է որպես երաժշտական սև ձևերի յուրացում երիտասարդ, սպիտակամորթ և մեծամասամբ արական սեռի հանդիսատեսի[18] համար: Արդյունքում` ռոքը համարվել է որպես ոճի և խոսքերի[19] օգնությամբ այս խմբի մտահոգություններն արտահայտող միջոց: Քրիստգոուն 1972 թվականին գրել է, որ չնայած որոշ բացառությունների` «ռոքնռոլը ենթադրում է տղամարդկային սեքսուալության և ագրեսիայի նույնականացում»:[20]

Ուշ 1960-ականներից սկսած, երբ «ռոք» տերմինը սկսեց օգտագործվել առնչվելով ռոքնռոլի հետ, այն հակադրվել է փոփ երաժշտությանը, որի հետ կիսել է շատ առանձնահատկություններ, բայց որից այն առանձնացվել է երաժշտականությանը, կենդանի կատարմանն ու լուրջ և առաջադիմական թեմաների կենտրոնացմանն ուղղված շեշտադրմամբ` որպես իրականության գաղափարախոսություն, որը հաճախ կապակցված է ժանրի պատմությանն և զարգացմանն[21] իրազեկվածության հետ: Ըստ Սայմն Ֆրիթի`«ռոքն ավելին է քան փոփը, ավելին` քան ռոքնռոլը: Ռոք երաժիշտները միավորում են հմտության և տեխնիկայի վրա դրված շեշտադրումն արվեստի ռոմանտիկ հասկացության հետ` որպես գեղարվեստական, իրական և անկեղծ[21] արտահայտում»: Նոր հազարամյակում ռոք տերմինը հաճախ օգտագործվել է որպես ընդհանուր տերմին` ներառելով փոփ, ռեգգի, սոուլ երաժշտության և նույնիսկ հիփ հոփի ձևերը, որոնց հետ այն ազդեցություն է կրել, բայց հաճախ հակադրվել իր պատմության[22] մեծ մասի միջոցով:

1950-ականներ. Ռոքնռոլ խմբագրել

Հիմնական հոդվածը`Ռոքնռոլ

Տես նաև`Ռոքնռոլի ծագումը և Ռոքաբիլի

Ռոք երաժշտության հիմքը ռոքնռոլն է, որը սկզբնավորվել է Միացյալ Նահանգներում ուշ 1940-ական և վաղ 1950-ական թվականներին և արագ տարածվել է աշխարհի մեծ մասում: Իր անմիջական սկզբնաղբյուրներ են հանդիսանում տվյալ ժամանակաշրջանի երաժշտական տարբեր «սև» ժանրերը` ներառելով ռիթմ ընդ բլյուզը և հոգևոր երաժշտությունը քանթրիի և ուեսթերնի հետ:[23] 1951 թվականին Քլիվլենդում (Օհայո) դիջեյ Ալան Ֆրիդը սկսեց նվագել ռիթմ և բլյուզ երաժշտություն (որը հետո կոչվեց «ռասայական երաժշտություն») բազմառասա հանդիսատեսի համար և առաջին անգամ «ռոքնռոլ» արտահայտությունը երաժշտությունը նկարագրելու համար օգտագործելը նրան է վերագրված:[24]

Բանավեճ է սկսվում, թե որ ձայնագրությունը պետք է համարվի առաջին ռոքնռոլ ձայնագրությունը: Հավակնորդներն էին Գորի Քարթերի Rock Awhile-ը (1949) Ջիմմի Փրեսթոնր Rock the Joint-ը (1949),[25] որի քավր տարբերակը 1952 թվականին ձայնագրեց Bill Haley & His Comets խումբը,[26] և Ջեքի Բրենսթոնի և իր Delta Cats-ի (Այք Թրները և իր Kings of Rhythm խումբը) Rocket 88-ը 1951 թվականին Սեմ Ֆիլիփսի կոմից Sun Records-ի համար ձայնագրված:[27] Չորս տարի անց Բիլ Հելիի Rock Around the Clock-ը (1955) դարձավ առաջին ռոքնռոլ երգը Բիլբորդ ամսագրի հիմնական թոփ վաճառքների և էիրփլեյի աղյուսակներում և հանրաճանաճ մշակույթի համար դուռ բացեց ամբողջ աշխարհում:[28][29]

Քննարկվում է նաև, որ Էլվիս Փրեսլիի Մեմֆիսի «Սան Րեքորդսի» համար գրված առաջին "That's All Right (Mama)" (1954) սինգլը կարող է լինել առաջին ռոքնռոլ ձայնագրությունը,[30] բայց միևնույն ժամանակ Բիգ Ջոու Թրների "Shake, Rattle & Roll"-ը արդեն Բիլբորդի R&B ցանկն էր գլխավորում: Շոուտով ռոքնռոլը ամերիկյան ձայնագրությունների վաճառքում և էստրադային երգիչների համար ինչպիսիք են Էդի Ֆիշերը, Փերրի Քոմոն և Փեթի Փեյջը (ովքեր գերիշխել են հանրաճանաչ երաժշտության նախորդ տասնամայակում) հիմնական մղումն էր:[31]

Ռոքնռոլը համարվել է առաջատարը մի շարք տարբեր ենթաժանրերում` ներառելով ռոքաբիլին` ռոքնռոլը «հիլբիլի» քանթրի երաժշտության հետ միախառնված, որը հիմնականում նվագվել և ձայնագրվել է 1950-ականների կեսին սպիտակամորթ երաժիշտների կոմից ինչպիսիք են` Կառլ Փերկինսը, Ջերրի Լի Լյուիսը, Բադիի Հոլին, և ամենամեծ առևտրային հաջողությամբ Էլվիս Փրեսլլի [32] կոմից: «Դու ուոփ» ժանրը, ի տարբերություն, շեշտը դրեց բազմաբնույթ հնչյունային հարմոնիաների և անիմաստ երկրորդական տեքստի վրա, որոնք հինականւոմ եղեկցվում էին թեթև գործիքավորմամբ, և սկզբնավորվել է 1930-ականների և 1940-ականների աֆրոամերիկյան վոկալային խմբերից:[33] The Crows, The Penguins, The El Dorados և The Turbans ներկայացումները դարձան հիմնական հիթերը և The Platters խումբը "The Great Pretender" (1955) [34] երգով և The Coasters խումբը հումորային երգերով, ինչպիսին է` "Yakety Yak" (1958), մուտք գործեցին ժամանակաշրջանի [35] ամենահաջողված ռոքնռոլ ներկայացումների շարք:[36]

Տվյալ դարաշրջանում նաև նկատվեց էլեկտրական կիթառի հանրաճանաչության և ռոքնռոլ ոճով նվագելու աճը այնպիսի կատարողների միջոցով, ինչպիսիք են` Չակ Բերրին, Լինք Րեյը և Սկոթի Մուրը:[37] Էլեկտրիկ բլյուզի կիթառահարներ Գիթար Սլիմի,[38] Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կոմից վաղ 1950-ականներին ներկայացված հնչյունների ձայնային փոփոխությունների կիրառումը հանրայնացվեց Չակ Բերրի կողմից 1950-ականների կեսերին:[39] was popularized by Chuck Berry in the mid-1950s.[40] Ուիլի Ջոնսնի և Փեթ Հեըրի կողմից վաղ 1950-ականներին [39] ներկայացված ուժեղ ակորդների կիրառումը հանրայնացվեց Լինք Րեի կողմից ուշ 1950-ականներին:[41]

Միացյալ Թագավորությունում Թրեդ ջազ և ֆոլկ շարժումները հանգեցրին Բրիտանիայում բլյուզ երաժիշտներին այցելություններին:[42] Լոննի Դոնեգընի 1955 թվականի հիթ "Rock Island Line"-ը շատ մեծ ազդեցություն ունեցավ և օգնեց երկրում «սկիֆլ» երաժշտական խմբերի տարածմանը, որոնցից շատերը` ներառյալ Ջոն Լենոնի "Quarrymen"-ը սկսեցին ռոքնռոլ կատարել:[43]

Մեկնաբանները ռոքնռոլի անկումը համարում են ուշ 1950-ականները և վաղ 1960-ականները: Մինչև 1959 թվականը, Բադի Հոլլիի, The Big Bopper-ի ր Ռիթչի Վալենսի մահը ավիավթարի հետևանքվով, Էլվիսի բանակ մեկնումը, Լիթլ Ռիչարդի քարոզիչ դառնալը, Ջերրի Լի Լյուիսի և Չակ Բերրիի հետապնդումը և կաշառակերության սկանդալը զգացրին, որ ռոքնռոլի դարաշրջանն ավարտին է մոտեցել:[44]

Վաղ 1960-ականներ խմբագրել

Փոփ ռոք և ինստրումենտալ ռոք խմբագրել

Հիմնական հոդվածներ` Փոփ ռոք և Ինստրումենտալ ռոք

Տես նաև` Դու Ուոփ, Բրիտանական ռոքնռոլ, Սոուլ

«Փոփ» տերմինը վաղ 20-րդ դարից օգտագործվել է վերաբերելով ւնդհնարապես հանրաճանաչ երաժշտությանը, բայց 1950-ականների կեսերից այն սկսել է օգտագործվել ուրիշ ժանրի համար` երտասարդական շուկային ուղված, հաճախ բնորոշվելով որպես ռոքնռոլին ավելի մեղմ այլընտրանք:[45][46] Մոտավորապես 1967 թվականից այն «ռոք» տերմինին հակադրվելով ավելի շատ սկսեց օգրագործվել նկարագրելու համար ավելի առևտրային, ժամանակավոր և հասանելի մի ձև:[21] Ի տարբվերություն ռոք երաժշտությանը համարվում է ավելի ժամանակատար աշխատանքների վրա կենտրոնացած, հատկապես` ալբոմների, հաճախ ասոցացվում էր որոշ ենթամշակույթների հետ (ինչպես օրինակ 1960-ականների հակակրթությունը), շեշտը դնում էր արտիստիկ արժեքների և «վավերականության» վրա, շեշտը դնում էր կենդանի կատարման և գործիքային կամ հնչյունային վիրտուոզության վրա և հաճախ համարվում էր որպես առաջադիմական զարգացումներ առաջ բերող ինչ-որ բան, քան թե պարզապես գոյություն ունեցող միտումները արտացոլող:[21][45][46][47] Այնուամենայնիվ շատ փոփ և ռոք երաժշտություններ շատ նման են հնչողությամբ, գործիքավորումով և նույնիսկ լիրիկական բովանդակությամբ:[nb 1]

Ուշ 1950-ականների և վաղ 1960-ականների ժամանակաշրջանը ավանդաբար համարվել է ռոքնռոլի դադարի դարաշրջան:[51] Բոլորովին վերջերս որոշ հեղինակներ Կաղապար:Weasel inline շեշտադրել են կարևոր նորարարությունները և միտումները այս ժամանակաշրջանում առանց որի հետագա զարգացումները հնարավոր չէին լինի:[52][53] Մինչ վաղ ռոքնռոլը մասնավորապես ռոքաբիլլի ի հայտ գալու միջոցով ունեցավ առևտրային ամենամեծ հաջողությունը արական սեռի սպիտակամորթ կատարողների համար, այս դարաշրջանում այդ ժանրին գերիշխում էին սևամորթ իգական սեռի արտիստները: Ռոքնռոլը չէր անհետացել 1950-ականների վերջին և նրա էներգիայի որոշ մասը կարող է նկատվել վաղ 1960-ականների «Թվիստ» պարի մոլության մեջ` գլխավորապես օգուտ բերելով Չաբի Չեքերի կարիեիային:[53][nb 2]

Քլիֆ Ռիչարդի "Move It"-ը եղավ առաջին բրիտանական ռոքնռոլ հիթը` արդյունավետորեն տանելով դեպի ռոքի բրիտանական հնչողությանը:[56] 1960-ականների սկզբին նրա The Shadows խումբը գործիքավորումներ ձայնագրող ամենահաջողակ խումբն էր:[57] Մինչ ռոքնռոլն իր տեղը զիջում էր թեթև փոփին և բալլադներին, բրիտանական ռոք խմբերը ակումբներում և տեղական պարերում, մեծապես ազդեցություն կրած լինելով Ալեքսիս Քորների նման բլյուզ-ռոքի նախաձեռնողներից, սկսում էին նվագել սպիտակամորթ ամերիկացիների կատարումներում հազվադեպ հանդիպող եռանդով ու դրայվով:[58]

Սոուլի գալուստը որպես հիմնական առևտրային մղում նույնպես նշանակալից էր: Զարգանալով ռիթմից և բլյուզից և հեգևոր երաժշտության և փոփի վերակենդանացումով 1950-ականների կեսից Ռեյ Չարլզի և Սեմ Քուքի նման նախաձեռնողների կողմից առաջնորդված լինելով,[59] մինչև վաղ 1960-ականների կատարողները, ինչպիսիք են` Մարվին Գեյը, Ջեյմս Բրաունը, Արեթա ֆրանկլինը, Կյուրտիս Մեյֆիլդը և Ստիվի Ուանդերը գերիշխում էին R&B շարքերում անցնելով հիմնական փոփ շարքեր` օգնելով արագացնել իրենց ինտեգրումը, մինչդեռ Մոթաուն Ռեքորդսը և Ստաքս/Վոլթ Ռեքորդսը դառնում էին ձայնագրությունների արտադրության հիմնական ուժերը:[60][nb 3] Որոշ երաժշտական պատմաբաններ Կաղապար:Weasel inline նաև մատնանշում են կարևոր և նորարարական տեխնիկական զարգացումները, որոնք այս ժամանակաշրջանում ռոքնռոլի կառուցմանը նպաստեցին, ներառյալ` ձայնի էլեկտրոնային մշակումը նորարարների կողմից, ինչպիսին էր Ջոու Միքը:[53]

Սըրֆ-ռոք երաժշտություն խմբագրել

Հիմնական հոդվածը` Սըրֆ-ռոք երաժշտություն

Կատարողներ Դուեյն Էդիի, Լինք Րեյի և The Ventures-ի գործիքային ռոքնռոլը զարգացվել է Դիք Դեյլի կողմից, ով ավելացրեց տարբերվող "wet" ռեվերբերացիան, արագ անտերնատիվ զրնգոցը և միջին արևելյան և մեքսիկական ազդեցությունները: Նա արտադրեց տեղական "Let's Go Trippin" հիթը 1961 թվականին և սկիզբ դրեց Սըրֆ երաժշտության մոլուցքին շարունակելով այնպիսի երգերով, ինչպիսին էր` "Misirlou"-ն (1962):[62] Դեյլի և իր Del-Tones-ի նման շատ նորաստեղծ Սըրֆ-ռոք խմբեր կազմավորվել են հարավային Կալիֆորնիայում, ներառյալ` Bel-Airs-ը, The Challengers-ը և Eddie & the Showmen-ը:[62] The Chantays-ի "Pipeline"-ը 1963 թվականին դարձավ լավագույն 10 հիթերից մեկը և հավանաբար լավագույն Սըրֆ-ռոք երգն էր 1963 թվականի "Wipe Out"-ը The Surfaris-ի կողմից, որը գրավեց 2-րդ և 10-րդ տեղերը Բիլբորդի աղյուսակում 1965 թվականին:[63]

Սըրֆ-ռոքը որպես հնչյունային երաժշտություն հասավ իր առևտրային ամենամեծ հաջողությանը, մասնավորապես The Beach Boys-ի (1961 թվականին հարավային Կալիֆորնիայում ձևավորված խումբ) կատարումը: Նրանց վաղ շրջանի ալբոմները ներառում էին և գործիքային Սըրֆ-ռոք և հնչյունային երգեր , որոնք ազդեցություն ունեցան ռոքնռոլի, Դու Ուոփի և Four Freshmen-ի հնչյունային փոփ կատարումների նման հարմոնիաներ: Նրանց առաջին աղյուսակային հիթը` "Surfin"-ը 1962 թվականին հայտնվեց Բիլբորդի թոփ 100 ցանկում և դարձրեց Սըրֆ-ռքի մոլուցքը ազգային ֆենոմեն:[64] Սըրֆ-ռոքի մոլուցքը և գրեթե բոլոր Սըրֆ-կատարողների կարիերաները արդյունավետորեն ավարտվեցին 1964 թվականից սկսված բրիտանական արշավանքներով: [փա՞ստ][nb 4]

Բրիտանական արշավանք խմբագրել

Հիմնական հոդված` Բրիտանական արշավանք

Տես նաև` Բիթ, Բրիտանական բլյուզ, Բրիտանական ռոք

Մինչև 1962 թվականի վերջ այն ինչը սկիզբ կդներ բրիտանական ռոքին սկսվել է լիվերպուլյան The Beatles, Gerry & The Pacemakers և The Searchers և մանչեստերյան Freddie and the Dreamers, Herman's Hermits և The Hollies բիթ խմբերով: Նրանք ամերիկյան շատ մեծ ազդեցություն ձեռք բերեցին` ներառելով սոուլը, ռիթմ և բլյուզը և սըրֆ-ռոքը`[65] ի սկզբանե վերահաստատելով ամերիկյան ստանդարտ երաժշտությունները և պարողների համար նվագելով: Խմբերը, ինչպիսիք են` Նյուքասլի The Animals-ը և Բելֆաստի Them[66] և մասնավորապես Լոնդոնի The Rolling Stones-ը և The Yardbirds-ը ռիթմ և բլյուզից և ավելի ուշ բլյուզից շատ ավելի են անմիջական ազդեցություն կրել:[67] Շուտով այս խմբերը սկսում են ստեղծել իրենց սեփական գործերը` միախառնելով երաժշտության ամերիկյան ձևերը և էներգետիկ բիթ ավելացնելով: Բիթ խմբերը հակված են «ուժգին, անդիմադրելի մեղեդիներին» , մինչդեռ վաղ բրիտանական բլյուզ կատարողները հակված էին ավելի սեքսուալ, ագրեսիվ երգերի` հաճախ որդեգրելով հակասահմանադրական դիրքորոշում: Այնուամենայնիվ հատկապես վաղ փուլերում կային նաև երկու ուղղությունների միջև երաժշտական խաչվածություն:[68] Մինչև 1963 թվականը բիթ խմբերը Բիթլզի գլխավորությամբ սկեսլ էին Բրիտանիայում ազգային հաջողության հասնել:[69]


"I Want to Hold Your Hand"-ը Բիթլզի` Բիլբորդի լավագույն 100-յակի[70] առաջին հորիզոնականը գրաված առաջին հիթն էր` 7 շաբաթ առաջին հորիզոնականը և ընդհանուր 15 շաբաթ աղյուսակում զբաղեցրած:[71][72] 1964 թվականի փետրվարի 9-ին The Ed Sullivan Show--ին նրանց մասնակցությունն ունենալով 73 միլիոն դիտում (այդ ժամանակ ամերիկյան հեռուստաեթերային ծրագրի համար գեկորդային դիտում) հաճախ համարվում է ամենակարևոր փուլը ամերիկյան փոփ մշակույթի մեջ: 1964 թվականի ապրիլի մեկ շաբաթվա ընթացքում Բիթլզը զբաղեցրեց 12 տարբեր հորիզոնականներ Բիլբորդի լավագույն 100 երգերի ցանկում` ներառելով նաև թոփ հնգյակը: Բիթլզը շարունակեց դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառք ունեցող ռոք խումբը:[73] Հաջորդ երկու տարիներին բրիտանացի կատարողները գերիշխեցին իրենց սեփական և ամերիկյան հորիզոնականներում Փիթերի և Գորդնի, The Animals-ի,[74] Մանֆրեդ Մենի, Փետուլա Կլարքի,[74] Ֆրեդիի և The Dreamers-ի, Ուեյն Ֆոնտանա և The Mindbenders-ի Herman's Hermits-ի, The Rolling Stones-ի,[75] The Troggs-ի և Դոնովանի[76] միջոցով, ովքեր բոլորն ունեին առաջին հորիզոնականը զբաղեցրած մեկ կամ մի քանի սինգլներ:[77] Այլ հայտնի կատարողներից էին, ովքեր արշավանքի մի մասն էին կազմում, The Kinks-ը և The Dave Clark Five-ը:[78][79]


Բրիտանական արշավանքը միջազգայանացրեց ռոքնռոլի արտադրությունը` միջազգային հաջողության դուռ բացելով բրիտանացիների հետևորդների` իռլանդացի կատարողների համար:[80] Ամեիկայում այն թերևս գործիքային սըրֆ երաժշտության, կանանց վոկալային խմբերի ավարտը դրեց և ամերկյան հորիզոնականներում գերիշխեց ուշ 1950-ականներին և 1960-ականներին:[81] Բրիտանական արշավանքը մեծ դեր խաղաց նաև ռոք երաժշտության մեկ այլ ժանրի տարածման գործում և ավելացրեց կիթառով և հարվածային գործիքներով իրենց սեփական երաժշտությունը ստեղծով երգիչ-երգահանների ռոք խմբերին տրվող առաջնահերթությունը:[82]


Գերիջ ռոք խմբագրել

Հիմնական հոդվածը` Գերիջ ռոք

Գերիջ ռոքը ռոք երաժշտության չմշակված տեսակ է, որը լայն տարածված էր մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում 1960-ականների կեսերին և այն ընկալման պատճառով, որ այն ստեղծվել է արվարձանային ընտանիքի ավտոտնակում:[83][84] Գերիջ երգերը հաճախ արտացոլում էին ավագ դպրոցի կյանքի սթրեսները հիմնականում «ստող աղջիկների» մասին թեմանորվ:[85] Խոսքերը և դրանք ներկայացնելու ձևերը ավելի ագրեսիվ բնույթ էին կրում, քան այդ ժամանակ ընդունված ձևն էր:[86] Դրանք տարբերվում էին չմշակված միակորդանի երաժշտությունից մինչև ստուդիայում ձայնգրված երաժշտության նման որակ ունեցողները: Երկրի շատ մասերում, մասնավորապես Կալիֆորնիայում և Տեքսասում կային նաև տարածքային տարբերակներ:[87] Վաշինգթոնի հյուսիսարևելյան մասերը և Օրեգոնը ունեին ամենատարբերվող տարածքային հնչողությունը:[88]

Ոճը տարածքային տեսրաններից զարգացել է դեռ 1958 թվականից: The Wailers-ի "Tall Cool One"-ը (1959) և The Kingsmen-ի "Louie Louie"-ն ժանրի հիմնական օրինակներն են իր կազմավորման փուլերում:[89] Մինչև 1963 թվականը գերիջ խմբերի սինգլները մեծ թվերով ներխուժում էին երաժշտական ազգային աղյուսակները ներառյալ` Paul Revere-ը և The Raiders-ը,[90] The Trashmen[91] և The Rivieras-ը:[92] Այլ ազդեցիկ գերիջ խմբերը ինչպիսն էր The Sonics-ը, երբեք չմտան Բիլբորդի թոփ 100-յակը:[93]

Բրիտանական արշավանքը մեծապես ազդեց գերիջ խմբերի վրա` տալով նրանց ազգային ունկնդիրներ` առաջնորդելով շատերին (հաճախ սըրֆ կամ հոթ-րոդ խմբերին) ընդունելու բրիտանական ազդեցությունը և խրախուսելով շատ խմբերի կազմավորվել:[94] Հազարավոր գերիջ խմբեր կային Միացյալ Նահանգներում և Կանադայում այդ դարաշրջանում և ստոեղծում էին տարածքային հիթեր:[95] Հիմնականում ընդունվում է, որ գերիջ ռոքն թե կոմերցիոն, թե արտիստիկ կերպով իր բարձունքին է հասել մոտավորապես 1966 թվականին:[96] Մինչև 1968 թվականը ոճը հիմնականում անհետացել է ազգային աղյուսակներից և տողական մակարդակում սիրողական երաժիշտներն առնչվեցին քոլեջին, աշխատանքին կամ զինվորական ծառայությանը:[97] Նոր ոճեր առաջ եկան գերիջ ռոքին փոխարինելու համար:[98]}}


Ռոք երաժշտություն, հանրամատչելի երաժշտության ժանր, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։[1][99] Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։ Այլ գործիքներից ռոքում երբեմն կիրառվում են սաքսաֆոն, շրթհարմոն, ջութակ, ֆլեյտա, շեփոր, բանջո, մելոդիկա, թմբուկ, հազվադեպ՝ մանդոլին, սիթար։ Ռոքը սովորաբար ունի ուժեղ բեք բիթ և ծավալվում է կիթառի շուրջ՝ էլեկտրական կամ ակուստիկ։

Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։ Ըստ Allmusic.com կայքի, իր մաքրագույն ձևում ռոքնռոլն ունի երեք ակորդ, ուժեղ, կայուն բեք բիթ և գրավիչ, հեշտությամբ ընկալվող մեղեդի։ Վաղ ռոք-ն-ռոլը ունի բազմաթիվ սկզբնարմատներ՝ գլխավորապես բլյուզ, ռիթմ-ն-բլյուզ և քանտրի, ինչպես նաև գոսփել, ավանդական փոփ, ջազ և ֆոլկ։ Բոլոր այս ազդեցությունները միավորվել են պարզ, բլյուզային երգակառուցվածքում, որն արագ էր, պարային, գրավիչ և հեշտ ընկալվող[100]:

1960-ականների երկրորդ կեսում ռոք երաժշտությունը խառնվեց ֆոլկի, բլյուզի, ջազի և էլեկտրոգործիքային էմբիենթի հետ՝ սկիզբ դնելով համապատասխանաբար ֆոլկ-ռոք, բլյուզ-ռոք, ջազ-ռոք ֆյուժն և փսիխեդելիկ ռոք ժանրերին։ 1970-ականների երկրորդ կեսում ռոքը ազդեցություն կրեց սոուլ, ֆանկ և լատինո երաժշտություններից. 1970-ականներին ձևավորվեցին սոֆթ ռոք, գլեմ ռոք, հևի մետալ, հարդ ռոք, պրոգրեսիվ ռոք և փանկ ռոք; 1980-ականներին՝ նյու ուեյվ, հարդքոր փանկ և ալտերնատիվ ռոք; 1990-ականներին՝ գրանժ, բրիթփոփ, ինդի ռոք և նյու ռոք ենթաժանրերը։

Ռոք երաժշտության մեջ մասնագիտացած երաժիշտների խումբը կոչվում է ռոք խումբ կամ ռոք-բենդ։ Խումբն առավել հաճախ կազմված է կվարտետի սկզբունքով՝ ներառելով վոկալիստ, կիթառիստ, բաս կիթառիստ և թմբկահար։ Որոշ խմբերում կան մեկից ավել կիթառիստներ կամ բաս կիթառիստներ, որոշներում գլխավոր վոկալիստը երգելուն զուգահեռ նաև նվագում է (այս դեպքում խումբը կարող է իրենից ներկայացնել տրիո և նույնիսկ դուո), այլ խմբերում էլ ներառված են հավելյալ երաժիշտներ՝ մեկ-երկու ռիթմ կիթառիստ և/կամ ստեղնաշարահար, հազվադեպ՝ լարային և փողային գործիքների վրա նվագողներ։

  1. 1,0 1,1 1,2 W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «studwell» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  2. Pop/Rock AllMusic կայքում
  3. http://www.vulture.com/2016/12/chuck-berry-invented-the-idea-of-rock-and-roll.html
  4. J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, pp. 68–73.
  5. 5,0 5,1 Michael Campbell & James Brody, Rock and Roll: An Introduction, pages 80-81
  6. Կաղապար:Source in source
  7. Կաղապար:Source in source
  8. P. Théberge, Any Sound you can Imagine: Making Music/Consuming Technology (Middletown, CT, Wesleyan University Press, 1997), 0-8195-6309-9, pp. 69–70.
  9. Կաղապար:Source in source
  10. 10,0 10,1 C. Ammer, The Facts on File Dictionary of Music (New York, NY: Infobase, 4th edn., 2004), 0-8160-5266-2, pp. 251–2.
  11. Michael Campbell & James Brody (2007), Rock and Roll: An Introduction, page 117
  12. J. Covach, "From craft to art: formal structure in the music of the Beatles", in K. Womack and Todd F. Davis, eds, Reading the Beatles: Cultural Studies, Literary Criticism, and the Fab Four (New York, NY: SUNY Press, 2006), 0-7914-6715-5, p. 40.
  13. T. Gracyk, Rhythm and Noise: an Aesthetics of Rock, (London: I. B. Tauris, 1996), 1-86064-090-7, p. xi.
  14. P. Wicke, Rock Music: Culture, Aesthetics and Sociology (Cambridge: Cambridge University Press, 1990), 0-521-39914-9, p. x.
  15. B. A. Farber, Rock 'n' roll Wisdom: What Psychologically Astute Lyrics Teach About Life and Love (Westport, CT: Greenwood, 2007), 0-275-99164-4, pp. xxvi-xxviii.
  16. Christgau, Robert; և այլք: (1 October 2000). McKeen, William (ed.). Rock & Roll Is Here to Stay: An Anthology. W. W. Norton & Company. էջեր 564–5, 567. ISBN 0-393-04700-8.
  17. C. McDonald, Rush, Rock Music and the Middle Class: Dreaming in Middletown (Bloomington, IN: Indiana University Press, 2009), 0-253-35408-0, pp. 108–9.
  18. S. Waksman, Instruments of Desire: the Electric Guitar and the Shaping of Musical Experience (Cambridge, MA: Harvard University Press, 2001), 0-674-00547-3, p. 176.
  19. S. Frith, Taking Popular Music Seriously: Selected Essays (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-2679-2, pp. 43–4.
  20. Christgau, Robert (11 June 1972). «Tuning Out, Tuning In, Turning On». Newsday. Վերցված է 17 March 2017-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 T. Warner, Pop Music: Technology and Creativity: Trevor Horn and the Digital Revolution (Aldershot: Ashgate, 2003), 0-7546-3132-X, pp. 3–4.
  22. R. Beebe, D. Fulbrook and B. Saunders, "Introduction" in R. Beebe, D. Fulbrook, B. Saunders, eds, Rock Over the Edge: Transformations in Popular Music Culture (Durham, NC: Duke University Press, 2002), 0-8223-2900-X, p. 7.
  23. R. Unterberger, "Birth of Rock & Roll", in Bogdanov et al., 2002, pp. 1303–4.
  24. T. E. Scheurer, American Popular Music: The Age of Rock (Madison, WI: Popular Press, 1989), 0-87972-468-4, p. 170.
  25. Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, p. 19. 0-8223-1265-4.
  26. Bill Dahl, «Jimmy Preston», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 27 April 2012-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes on (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, pp. 157–8.
  28. Gilliland, 1969, show 55, track 2
  29. P. Browne, The Guide to United States Popular Culture (Madison, WI: Popular Press, 2001), 0-87972-821-3, p. 358.
  30. N. McCormick (24 June 2004), «The day Elvis changed the world», The Telegraph, Արխիվացված է օրիգինալից 11 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. R. S. Denisoff, W. L. Schurk, Tarnished Gold: the Record Industry Revisited (New Brunswick, NJ: Transaction, 3rd edn., 1986), 0-88738-618-0, p. 13.
  32. «Rockabilly», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 11 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն).
  33. R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 35.
  34. Gilliland, 1969, show 5, track 3
  35. 35,0 35,1 R. Unterberger, "Doo Wop", in Bogdanov et.al., 2002, pp. 1306–7.
  36. Gilliland, 1969, show 13
  37. J. M. Curtis, Rock Eras: Interpretations of Music and Society, 1954–1984 (Madison, WI: Popular Press, 1987), 0-87972-369-6, p. 73.
  38. Aswell, Tom (2010). Louisiana Rocks! The True Genesis of Rock & Roll. Gretna, Louisiana: Pelican Publishing Company. էջեր 61–5. ISBN 1-58980-677-8.
  39. 39,0 39,1 Robert Palmer, "Church of the Sonic Guitar", pp. 13–38 in Anthony DeCurtis, Present Tense, Duke University Press, 1992, pp. 24–27. 0-8223-1265-4.
  40. Collis, John (2002). Chuck Berry: The Biography. Aurum. էջ 38.
  41. Hicks, Michael (2000). Sixties Rock: Garage, Psychedelic, and Other Satisfactions. University of Illinois Press. էջ 17. ISBN 0-252-06915-3.
  42. R. F. Schwartz, How Britain Got the Blues: the Transmission and Reception of American Blues Style in the United Kingdom (Aldershot: Ashgate, 2007), 0-7546-5580-6, p. 22.
  43. J. Roberts, The Beatles (Mineappolis, MN: Lerner Publications, 2001), 0-8225-4998-0, p. 13.
  44. M. Campbell, ed., Popular Music in America: and the Beat Goes On (Boston, MA: Cengage Learning, 3rd edn., 2008), 0-495-50530-7, p. 99.
  45. 45,0 45,1 S. Frith, "Pop music" in S. Frith, W. Stray and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, pp. 93–108.
  46. 46,0 46,1 «Early Pop/Rock», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 17 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն).
  47. R. Shuker, Understanding Popular Music (Abingdon: Routledge, 2nd edn., 2001), 0-415-23509-X, pp. 8–10.
  48. R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 207.
  49. L. Starr and C. Waterman, American Popular Music (Oxford: Oxford University Press, 2nd edn, 2007), 0-19-530053-X, archived from the original on 17 February 2011.
  50. J. M. Borack, Shake Some Action: the Ultimate Power Pop Guide (Shake Some Action – PowerPop, 2007), 0-9797714-0-4, p. 18.
  51. Gilliland, 1969, shows 20-21
  52. B. Bradby, "Do-talk, don't-talk: the division of the subject in girl-group music" in S. Frith and A. Goodwin, eds, On Record: Rock, Pop, and the Written Word (Abingdon: Routledge, 1990), 0-415-05306-4, p. 341.
  53. 53,0 53,1 53,2 K. Keightley, "Reconsidering rock" in S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 116.
  54. R. Dale, Education and the State: Politics, Patriarchy and Practice (London: Taylor & Francis, 1981), 0-905273-17-6, p. 106.
  55. R. Unterberger, "Brill Building Sound", in Bogdanov et.al., 2002, pp. 1311–2.
  56. D. Hatch and S. Millward, From Blues to Rock: an Analytical History of Pop Music (Manchester: Manchester University Press, 1987), 0-7190-1489-1, p. 78.
  57. A. J. Millard, The Electric Guitar: a History of an American Icon (Baltimore, MD: JHU Press, 2004), 0-8018-7862-4, p. 150.
  58. B. Eder, "British Blues", in V. Bogdanov, C. Woodstra, S. T. Erlewine, eds, All Music Guide to the Blues: The Definitive Guide to the Blues (Milwaukee, WI: Backbeat Books, 3rd edn., 2003), 0-87930-736-6, p. 700.
  59. Gilliland, 1969, show 55, track 3; shows 15-17
  60. R. Unterberger, "Soul", in Bogdanov et al., 2002, pp. 1323–5.
  61. R. Unterberger, "Merseybeat", in Bogdanov et.al., 2002, pp. 1319–20.
  62. 62,0 62,1 J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 2.
  63. J. Blair, The Illustrated Discography of Surf Music, 1961–1965 (Ypsilanti, MI: Pierian Press, 2nd edn., 1985), 0-87650-174-9, p. 75.
  64. 64,0 64,1 W. Ruhlman, et al., "Beach Boys", in Bogdanov et al., 2002, pp. 71–5.
  65. R. Stakes, "Those boys: the rise of Mersey beat", in S. Wade, ed., Gladsongs and Gatherings: Poetry and its Social Context in Liverpool Since the 1960s (Liverpool: Liverpool University Press, 2001), 0-85323-727-1, pp. 157–66.
  66. I. Chambers, Urban Rhythms: Pop Music and Popular Culture (Basingstoke: Macmillan, 1985), 0-333-34011-6, p. 75.
  67. J. R. Covach and G. MacDonald Boone, Understanding Rock: Essays in Musical Analysis (Oxford: Oxford University Press, 1997), 0-19-510005-0, p. 60.
  68. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Bogdanov2002BI» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  69. R. Unterberger, "British R&B", in Bogdanov et al., 2002, pp. 1315–6.
  70. Gilliland, 1969, show 28
  71. I. A. Robbins, «British Invasion», Encyclopædia Britannica, Արխիվացված է օրիգինալից 17 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  72. H. Bill, The Book Of Beatle Lists (Poole, Dorset: Javelin, 1985), 0-7137-1521-9, p. 66.
  73. R. Unterberger, "British Invasion", in Bogdanov et al., 2002, pp. 1316–17.
  74. 74,0 74,1 Gilliland, 1969, show 29
  75. Gilliland, 1969, show 30
  76. Gilliland, 1969, show 48
  77. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «BritannicaBI2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  78. T. Leopold (5 February 2004), «When the Beatles hit America CNN February 10, 2004», CNN.com, Արխիվացված է օրիգինալից 11 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  79. «British Invasion», Allmusic, Արխիվացված է օրիգինալից 11 February 2011-ին {{citation}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն).
  80. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «allmusicBritpop» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  81. K. Keightley, "Reconsidering rock" in, S. Frith, W. Straw and J. Street, eds, The Cambridge Companion to Pop and Rock (Cambridge: Cambridge University Press, 2001), 0-521-55660-0, p. 117.
  82. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «R% Shuker, 2005 p% 352» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  83. R. Shuker, Popular Music: the Key Concepts (Abingdon: Routledge, 2nd edn., 2005), 0-415-34770-X, p. 140.
  84. E. J. Abbey, Garage Rock and its Roots: Musical Rebels and the Drive for Individuality (Jefferson, NC: McFarland, 2006), 0-7864-2564-4, pp. 74–6.
  85. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AllmusicGarage» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  86. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Shuker20052» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  87. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AllmusicGarage3» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  88. N. Campbell, American Youth Cultures (Edinburgh: Edinburgh University Press, 2nd edn., 2004), 0-7486-1933-X, p. 213.
  89. Otfinoski, Steven. "The Golden Age of Rock Instrumentals". Billboard Books, (September 1997), page 36, 0-8230-7639-3
  90. W. E. Studwell and D. F. Lonergan, The Classic Rock and Roll Reader: Rock Music from its Beginnings to the mid-1970s (Abingdon: Routledge, 1999), 0-7890-0151-9, p. 213.
  91. J. Austen, TV-a-Go-Go: Rock on TV from American Bandstand to American Idol (Chicago IL: Chicago Review Press, 2005), 1-55652-572-9, p. 19.
  92. S. Waksman, This Ain't the Summer of Love: Conflict and Crossover in Heavy Metal and Punk (Berkeley CA: University of California Press, 2009), 0-520-25310-8, p. 116.
  93. F. W. Hoffmann "Garage Rock/Punk", in F. W. Hoffman and H. Ferstler, Encyclopedia of Recorded Sound, Volume 1 (New York, NY: CRC Press, 2nd edn., 2004), 0-415-93835-X, p. 873.
  94. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AllmusicGarage2» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  95. R. Unterberger, "Garage Rock", in Bogdanov et al., 2002, pp. 1320–1.
  96. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AllmusicGarage5» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  97. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «AllmusicGarage6» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  98. G. Thompson, American Culture in the 1980s (Edinburgh: Edinburgh University Press, 2007), 0-7486-1910-0, p. 134.
  99. Pop/Rock AllMusic կայքում
  100. allmusic - Rock and Roll(անգլ.)


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/> tag was found