Բիթ
|
Բիթ (անգլ.՝ binary digit), Տեղեկատվության քանակի չափման միավոր, առաջացել է անգլ.՝ binary digit բառախաղային հապավումից, որ նշանակում է պատառիկ, մաս, երկուական թվանշան։ Այն հաշվարկման երկուական համակարգի մեկ նիշն է։ Մեկ բիթը կարող է ունենալ երկու արժեք՝ 0 կամ 1։ Երկու բիթով կարելի է կոդավորել 22= 4 վիճակ (թիվ, պայմանանշան), տասը բիթով՝ 210=1024 վիճակ։
Համակարգչի ներքին հիշողությունը կարելի է համեմատել վանդակավոր թղթի կտորի հետ, որի յուրաքանչյուր վանդակով անցնում է էլեկտրական հոսանք։ Բիթի 0 արժեքը համապատասխանում է լարման ցածր մակարդակին, 1-ը՝ բարձր մակարդակին։ Սրանով էլ պայմանավորված է համակարգչում տվյալների երկուական կոդավորումը, քանի որ այս դեպքում պահանջվում են այնպիսի սարքավորումներ, որոնք ունենան երկու կայուն վիճակ։ Կարող ենք ասել, որ վեց զրոներից և մեկերից բաղկացած հաջորդականությունը վեց բիթանոց հաջորդականություն է, իսկ КОИ-7 ռուսալեզու հաղորդագրությունը յոթ բիթանոց կոդավորում է։ Առաջին համակարգիչներում հիմնականում օգտագործվում էր յոթ բիթանոց կոդ։ Տեխնիկայի զարգացման հետ դա դարձավ անհարմար և սկսեցին կիրառել նոր կոդ՝ ութ բիթանոց։ Այն հիմնվում էր ինֆորմացիայի փոխանակման ամերիկյան ստանդարտ (ASCII-American Standart Code for Information Interchange) կոդի վրա։ Ութ բիթանոց կոդավորման շնորհիվ կարող ենք առանց դժվարության օգտագործել կյուրեղագիր, հայկական, լատինական այբուբենների մեծատառեր, փոքրատառեր, թվեր, կետադրության նշաններ, հատուկ նշաններ, բացատանիշ և այլն։ Ներկայումս լայն կիրառություն է գտել նշանների կոդավորման UNICODE ստանդարտը, որտեղ յուրաքանչյուր նշան կոդավորվում է երկու բայթով։
Տեղեկատվական ոլորտում ավելի գործածական է բայթը, որը հավասար է 8 բիթի[1]։
Արտահամակարգային միավոր
խմբագրելՄիավորների միջազգային (ՍԻ) համակարգի տասնապատիկ և բաժնեմասային միավորների անվանումները։
Արտահամակարգային միավոր[2]
Սահմանում
խմբագրելՏարբերակ 1-ին
Մեկ բիթն տեղեկատվության այն քանակն է, որը պահվում է 0 կամ 1 երկուական կոդում։
Տարբերակ 2-րդ
Տեղեկատվության այն քանակը, որը կարելի է ստանալ հարցի այո կամ ոչ պատասխաններից որևէ մեկով, անվանում են բիթ[3]
Բառի առաջին կիրառություն
խմբագրել«bit» բառն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի ինժեներ և մաթեմատիկոս Կլոդ Շենոնը 1948 թվականին «Կապի մաթեմատիկական տեսություն» աշխատության մեջ տեղեկատվության չափման ամենափոքր միավորի նշանակման համար։ Նա ընդհանրացրեց ամերիկացի ճարտարագետ Հարտլիի կողմից 1928 թվականին մտցրած ադիտիվ երկուական լոգարիթմական չափի միավոր հասկացությունը, ըստ որի տեղեկատվության քանակը հաշվում են հետևյալ բանաձևով՝
- :
Այն կոչվեց «ինֆորմացիայի հարտլիևյան քանակ» կամ պարզապես «հարտլի չափի միավոր»։ Եթե K=1, M=2, ունենք 1 բիթ չափի միավոր։ 1 բիթ տեղեկատվությունը համապատասխանում է մեկ տարրական իրադարձության, որը կարող է կամ կատարվել, կամ՝ չկատարվել[4] : Շենոնի կողմից տեղեկատվության տեսության զարգացումն օգնեց լուծել հաղորդագրության փոխանցման հետ կապված գլխավոր հիմնախնդիրները, հատկապես՝ վերացնել փոխանցվող հաղորդագրության ավելցուկը, կապի կանալներում հաղորդագրության փոխանցման ժամանակ աղմուկը և կատարել կոդավորում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա.Գ. Գեյն, Ա.Ի. Սենոկոսով, Ն.Ա. Յուներման, Ինֆորմատիկա 9, «Աստղիկ գրատուն» հրատարակչություն, Երևան, 2002, էջ 17
- ↑ Մեծությունների միավորների հայերեն անվանումը
- ↑ «Ինֆորմատիկա 10». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Ralph Hartley (անգլ.)
- ↑ Claude Shannon (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 445)։ |