The Everly Brothers
The Everly Brothers, Դոն և Ֆիլ Էվերլի եղբայրների ամերիկյան ռոք դուետ, որն առաջին անգամ հանդես է եկել 1956 թվականին և մեծ հաջողություն ունեցել 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին[1][2]։
The Everly Brothers | |
---|---|
Ժանրեր | Քանթրի և ռոքաբիլի |
Գործունեություն | 1957 |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, Warner Bros. Records, Apex? և Տատյանա Բրուխունովա |
Պարգևներ | |
Կայք | everlybrothers.net |
The Everly Brothers Վիքիպահեստում |
«The Everly Brothers»-ի 26 սինգլները ներառվել են «Billboard Top 40»-ում, որոնցից երեքը բարձրացել են ցուցակի առաջին հորիզոնական[3]։ 1986 թվականին նրանք առաջին տասը կատարողների թվում էին, որոնք ընդգրկվել են ռոքնռոլի փառքի սրահում։ Նիլ Յանգն իր խոսքում նշել է, որ բոլոր այն խմբերը, որոնց ինքը երբևէ մասնակցել է «... փորձել են կրկնօրինակել Էվերլի եղբայրների վոկալային ներդաշնակությունը և ամեն անգամ ձախողվել են»[4]։
1997 թվականին դուետը պատվավոր «Grammy Lifetime Achievement Award» մրցանակ է ստացել։ 2004 թվականին Rolling Stone-ը նրանց դասել է 33-րդ տեղը «Բոլոր ժամանակների 50 լավագույն արտիստներ» ցուցակում։
Պատմություն
խմբագրելԴոն Էվերլի (լրիվ անունը՝ Իսահակ Դոնալդ Էվերլի), (փետրվարի 1, 1937, Բրաունի, Մյուլենբերգ շրջան, Կենտուկի - օգոստոսի 21, 2021)։ Նրա եղբայրը՝ Ֆիլիպ (Ֆիլ) Էվերլի (հունվարի 19, 1939, Չիկագո - հունվարի 3, 2014)։
Եղբայրներին վաղ տարիքից դասավանդել էր նրանց հայրը, և նրանք դարձել են պրոֆեսիոնալներ։ Այք Էվերլին, որը հմուտ կիթառահար էր և 1945 թվականից վարել է Այովա նահանգի «KMA» ռադիոհաղորդումը կնոջ՝ Մարգարետի և երկու փոքր որդիների հետ։ Եղբայրներին ներկայացրել էին որպես Փոքր Դոնի (անգլ.՝ Little Donnie) և Փոքրիկ Ֆիլ (անգլ.՝ Baby Boy Phil)։ 1950 թվականին շոուն անվանվել է «The Everly Family Show»: 1952 թվականի ամռանը Էվերլիները տեղափոխվել են Էվանսվիլ, Ինդիանա, որտեղ նրանց առաջարկել են աշխատանք «WIKY» ռադիոկայանում[5]։
Առաջին սինգլը՝ «Keep A' Lovin' Me»-ն (ձայնագրվել է 1956 թվականին Չեթ Աթկինսի աջակցությամբ), հաջողություն չի ունեցել, բայց երկրորդը՝ «Bye Bye Love» (գրված ամուսնական դուետ Բուդլոյի և Ֆելիս Բրայանտի կողմից), հասել է 2-րդ հորիզոնական ԱՄՆ-ում, դարձել համաշխարհային բեսթսելլեր և «Cadence Records»-ի առաջին մեծ հիթը։ Սերտորեն համագործակցելով Բրայանտների հետ՝ «The Everly Brothers»-ը շարունակել է իր հաջողությունը մի շարք հիթերով, որոնցից առավել հայտնի են «Wake Up Little Susie»-ն, «All I Have to Do Is Dream»-ը և «Bird Dog»-ը[4]։
1960 թվականին «The Everly Brothers»-ը խոշոր պայմանագիր է կնքել «Warner Bros. Records»-ի հետ։ Նոր լեյբլով թողարկված նրանց առաջին սինգլը՝ «Cathy's Clown»-ը բարձրացել է «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնական։ Անգլիայում այն կատալոգի WB1 համարն էր. սա «Warner Brothers»-ի առաջին թողարկումն էր Մեծ Բրիտանիայում։ Դրան հաջորդել են «When Will I Be Loved» (1960 թվական), «Walk Right Back» (1961 թվական), «Crying in the Raink» (1962 թվական), «That’s Old Fashioned» երգերը։ 1963 թվականին Էվերլի եղբայրները հեռացել են ծառայելու նավատորմում։ Մեկ տարի անց «The Beatles»-ը ներխուժել է Ամերիկա և ընդմիշտ փոխել երաժշտության պատմության ընթացքը։
Ծառայության ավարտին Էվերլի եղբայրները կրկին բեմ են բարձրացել, բայց, չնայած վերադարձին նախորդող հավաքածուների հաջողությանը ( «Golden Hits», «The Very Best Of The Everly Brothers» և «15 Everly Hits»), նրանք չկարողացան ամերիկյան չարթերի բարձր հորիզանականներ վերադառնալ։ Մինչդեռ մասնագետները կարծում են, որ 60-ականների կեսերին դուետը հասել է ստեղծագործական գագաթնակետին (որպես օրինակ բերվել է երկու երգ՝ «The Price of Love»-ը և «Love Is Strange»-ը)։ Այս տարիների ընթացքում «The Everly Brothers»-ը մեծ հեղինակություն ձեռք է բերել Անգլիայում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նրանք ձայնագրել են «Two Yanks» ալբոմը Անգլիայում «The Hollies»-ի և (ապագայում) Լեդ Զեփելինի երաժիշտների օգնությամբ։ Երաժշտական քննադատությունը ամենաբարձր գնահատականը տվել է և «Roots» ալբոմին։
Դուետը բաժանվել է 1973 թվականին հիշարժան դեպքից հետո, երբ «Knotts Berry Farm»-ում համերգի ժամանակ Ֆիլը ջարդել է իր կիթառը և լքել բեմը՝ Դոնին թողնելով ավարտելու համերգը։ «Էվերլի եղբայրները մահացել են տասը տարի առաջ»,- այս խոսքերով վերջինս հրաժեշտ է տվել հանրությանը։ Տասը տարի անց եղբայրները նորից հանդիպել են[6] և թողարկել պրոդյուսեր Դեյվ Էդմունդսի կողմից ձայնագրված ստուդիական ալբոմը։ «On the Wings of a Nightingale»-ը, որը հատուկ եղբայրների համար գրել է Փոլ ՄաքՔարթնին, դուետը վերադարձել է անգլիական և ամերիկյան չարթեր։ Նրանց վերջին հայտնվելն այնտեղ կապված է «Born Yesterday»-ի (1986 թվականի) հետ։
Ֆիլ Էվերլին որոշ ժամանակ հաջողակ մենակատար էր։ «Phil Everly» ալբոմը նրան օգնել են ձայնագրել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Մարկ Նոպֆլերը, Թերի Ուիլյամսը և Փիթեր Ուինգֆիլդը։ Քլիֆ Ռիչարդի հետ դուետը՝ «She Means Nothing To Me»-ը (#41 Մեծ Բրիտանիա) և «All I Have to Do Is Dream»-ի (#14) նոր տարբերակը դարձել են Մեծ Բրիտանիայի հիթեր։ 2001 թվականին «The Everly Brothers»-ը ընդգրկվել է Քանթրի երաժշտության փառքի սրահում, իսկ երեք տարի անց՝ Վոկալային խմբերի փառքի սրահում։
2014 թվականի հունվարի 3-ին՝ 74 տարեկան հասակում, դուետի անդամ Ֆիլ Էվերլին մահացել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից[7]։
2021 թվականի օգոստոսի 21-ին` 83 տարեկան հասակում, մահացել է դուետի մասնակից Դոն Էվերլին[8]։
Սկավառակագրություն
խմբագրել- The Everly Brothers (1958)
- Songs Our Daddy Taught Us (1959)
- The Everly Brothers' Best (1959)
- It’s Everly Time (1960)
- Rockin' With (Mini EP) (1960)
- The Fabulous Style of The Everly Brothers (1960)
- A Date with The Everly Brothers (1961)
- Both Sides of an Evening (1961)
- Souvenir Sampler (1961)
- Christmas with The Everly Brothers (1962)
- Instant Party! (1962)
- The Everly Brothers' Golden Hits (Warner 1471—1962)
- Folk Songs of The Everly Brothers (1962 Cadence)
- Great Country Hits (1963 WB)
- 15 Everly Hits (1963 Cadence)
- Very Best of the Everly Brothers (Warner 1554—1964)
- Rock N' Soul (1965)
- Gone, Gone, Gone (1965)
- Beat N' Soul (1965)
- In Our Image (1966)
- Two Yanks in England (1966)
- The Hit Sound of The Everly Brothers (1967)
- The Everly Brothers Sing (1967)
- Roots (1968)
- Wake up Little Susie (Harmony) (1969)
- Chained to a Memory (1970)
- Everly Brothers Show (1970)
- Stories We Could Tell (1972)
- Don’t Worry Baby (1973)
- Pass the Chicken and Listen (1973)
- Everlys (1975)
- New Albu (1977)
- Living Legends (1977)
- Greatest Hits Vol. III (1977)
- The Everly Brothers (Profile) (1981)
- EB 84 (1984)
- Home Again (1985)
- All They Had to Do Was Dream (1985)
- Born Yesterday (1986)
- The Everly Brothers (Bella Musica) (1988)
- Some Hearts (1989)
- Heartaches and Harmonies (1994)
- Too Good to Be True (2005)
- Give Me A Future (2005)
Պատկերասրահ
խմբագրել-
«The Everly Brothers»-ը «Cash Box»-ի շապիկին, հուլիսի 13, 1957 թվական
-
«Billboard»-ի գովազդ, օգոստոսի 17, 1959 թվական
-
Ֆիլ (ձախից) և Դոն Էվերլիները 1965 թվականի գովազդային լուսանկարում
-
«The Everly Brothers»-ը ելույթ է ունենում Նյու Յորքում, 1980-ական թվականներ
-
Ֆիլ Էվերլի, 2006 թվական
-
«The Everly Brothers»-ի հոլիվուդյան աստղը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ MacDonald, Ian Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties. — Random House, 1997. — ISBN 0-7126-6697-4 p.293.
- ↑ Granata, Charles L. I Just Wasn't Made for These Times: Brian Wilson and the Making of Pet Sounds. — MQ Publications, 2003. — ISBN 1-903318-57-2 pp. 35-36.
- ↑ «The Everly Brothers Billboard Hot 100». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 4,0 4,1 Richie Unterberger. «The Everly Brothers biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «The Everly Brothers». www.classicbands.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «The Everly Brothers — Music Biography, Credits and Discography : AllMusic». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «BBC News — US musician Phil Everly dies aged 74». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «R.I.P. Rock Legend Don Everly 19 January 1939 to 21 August 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The Everly Brothers AllMusic կայքում
- Дискография/UK Charts info(անգլ.)
- Песни Everly Brothers (tabs) Արխիվացված 2008-11-21 Wayback Machine(անգլ.)