Սըր Քլիֆ Ռիչարդ (անգլ.՝ Sir Cliff Richard, ամբողջական անունը՝ Հարի Ռոջեր Ուեբ անգլ.՝ Harry Rodger Webb, հոկտեմբերի 14, 1940(1940-10-14)[2][3][4], Լաքհնաու, Միացյալ գավառներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]), հայտնի երաժշտության բրիտանացի կատարող, ով անգլիացիներից առաջինն է եղել, որ սկսել է ռոքնռոլ կատարել։ Նրան համարում են բրիտանական աղյուսակների արքան, այն պատճառով, որ նա 25 անգամ գլխավորել է աղյուսակները, իսկ ազգային սինգլների հիթ շքերթներում՝ 14 անգամ։

Քլիֆ Ռիչարդ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCliff Richard
Ի ծնե անունԳարի Ուեբ
Նաև հայտնի է որպեսCliff Richard
Ծնվել էհոկտեմբերի 14, 1940
Լակհնաու, Բրիտանական Հնդկաստան
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրերռոքնռոլ, էստրադա
Մասնագիտություներգիչ
Գործիքներկիթառ
Գործունեություն1958 - այժմ
ԼեյբլEMI
ԿրթությունSt. Thomas' Church School, Howrah? և Cheshunt School?
ԱնդամակցությունCliff Richard & The Shadows?
Պարգևներ
Կայքcliffrichard.org
 Cliff Richard Վիքիպահեստում

Կարիերան

խմբագրել

17 տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Մեծ Բրիտանիա։ Հարի Ուեբը իր սոլո երաժշտական կարիերան սկսել է 1958 թվականին, երբ պայմանագիր է կնքել «EMI»-ի հետ և Մեծ Բրիտանիայում դարձել է առաջիններից մեկը, ով ստեղծագործում է ռոքնռոլ ժանրում։

Բիթլոմանիայի ժամանակ միայն Էլվիս Փրեսլին կարողացավ համեմատել Քլիֆին մյուս անգլիացի ստեղծագործողների ճանաչման շրջանում։ Հանդես եկավ The Shadows խմբի հետ, որի հետ համագործակցության ընթացքում Քլիֆը ձայնագրել է այդ տարիների հիթերից՝ Livin' Lovin' Doll» (1959) и «The Young Ones» (1961

1964 թվականին Քլիֆ Ռիչարդը զբաղվել է կրոնական աշխատանքով ինչը խոնչընդոտ է հանդիսացել իր երաժշտական կարիերայի համար։ Թոմ Ջոնսոնի հետ նա դարձել է բրիտանական էստրադայի սյուներից մեկը։ 1968 թվականի Քլիֆը մասնակցել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և գրավել է երկրորդ հորիզոնականը «Congratulations» երգով, իսկ 1973 թվականին՝ երրորդ հորիզոնականը՝ «Power to All Our Friends» երգով։ Քլիֆ Ռիչարդի ճանաչմանը նպաստել է նաև այն, որ նա հանդես է եկել մյուզիքլներում։

1976 թվականին երգիչը թողարկել է «Devil Woman» սինգլը, որը դարձավ նրա առաջին հիթը ԱՄՆ-ում։ Դրանից հետո թողարկել է մի շարք բեսթսելլերներ՝ «We Don’t Talk Anymore» (գրավել է 1-ին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում), «Suddenly» (Օլիվիա Նյութոն Ջոնի հետ դուետ)։ 1976 թվականին ավարտել է իր շրջագայությունը ԽՍՀՄ-ում, տվել է 12 համերգ Լենինգրադում և 8 համերգ Մոսկվայում, իսկ «Մեղեդի» ստուդիան թողարկել է նրա երկու ալբոմ և սինգլ։

1995 թվականին թագուհի Եղիսաբեթ II-ը Ռիչարդին շնորհել է «Սըր» պատվանունը։ 1999 թվականի դեկտեմբերին Ռիչարդը թողարկել է իր սուրբ ծննդյան ձայնագրությունը («Millennium Prayer»), մտածելով, որ այն բարձր հորիզոնականներ կզբաղեցնի աղյուսակներում։

2000-ական թվականներ

խմբագրել

2002 թվականին հարցման արդյունքում Քլիֆը հայտնվեց 100 մեծն բրիտանացիների ցանկում։ Ռիչարդի «Congratulations» երգը դարձավ Եվրատեսիլի լավագույն հիթերից մեկը ամբողջ պատմության ընթացքում։

1993 թվականին Քլիֆ Ռիչարդը ստեղծել է իր գինու ընկերությունը[6]։

Հարցազրույցների ժամանակ Քլիֆը նշել է, որ ինքը ամուրի է[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քլիֆ Ռիչարդ» հոդվածին։